Պորտալ:Սնուկեր
|
Պորտալ | Ընտրված հոդվածներ | Նախագիծ:Սնուկեր | Նախագծի քննարկում | Նախագծի մասնակիցներ |
Սնուկեր
Սնուկեր (անգլ.՝ snooker), բիլիարդ խաղի տեսակ։ Դասվում է գնդապարկով բիլիարդի տեսակների շարքում։ Առավելապես տարածված է Մեծ Բրիտանիայում։ 20-րդ դարի վերջից սկսած սնուկեր խաղը ձեռք է բերել հանրաճանաչություն և ներկայումս արդեն լայնորեն տարածված է աշխարհով, մասնավորապես Եվրոպաական երկրներում, Չինաստանում և Ավստրալիայում։ Գլխավոր մրցաշարը Սնուկերի աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ամեն տարի։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1926 թվականի վերջին - 1927 թ. սկզբին Բիմինգհեմում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջնությանը մասնակցում էին բրիտանացիներ և ավստրալիացիներ։ (ավելին...)
Ընտրված հոդված
Dafabet Մասթերս 2015 (անգլ.՝ 2015 Dafabet Masters) կամ Մասթերս 2015 (անգլ.՝ 2015 Masters), պրոֆեսիոնալ ոչ-վարկանշային սնուկերի մրցաշար է, որը կայացավ է 2015 թվականի հունվարի 11-ից 18-ը Ալեքսանդրա պալատում Լոնդոն, Անգլիա։ (ավելին...)
Ընտրված նկար
Գիտեի՞ք որ…
- Ջո Դևիսը հաղթել է Սնուկերի աշխարհի առաջնությունը 15 անգամ, իսկ նրա եղբայրը Ֆրեդը՝ 8 անգամ:
Ինչպե՞ս կարող եմ օգնել
Դուք կարող եք օգնել Սնուկեր նախագծին ստեղծելով նոր հոդվածներ սնուկերի վերաբերյալ, մասնավորապես թարգմանելով դրանք Վիքիպեդիայի ռուսերեն կամ անգլերեն հոդվածներից, կամ բարելավել սնուկերի մասին գոյություն ունեցող հայերեն հոդվածները։
Կարևորագույն հոդվածներ
Ընտրված անձ
Ռոնալդ Անտոնիո «Ռոննի» Օ'Սալլիվան (անգլ.՝ Ronald Antonio "Ronnie" O'Sullivan, ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 5-ին Վորդսլի, Վեսթ Միդլանդս, Անգլիա), անգլիացի սնուկերիստ, որը 5 անգամ հաղթել է սնուկերի աշխարհի առաջնություններում։ Նա իր առաջին սենչուրի բրեյկը կատարել է 10 տարեկանում, իսկ նրա առաջին ամենաբարձր բրեյկը 15 տարեկանում։ Նա դարձավ պրոֆեսիոնալ 1992 թվականին, 16 տարեկանում, և շուտով նրա մականունը կնքեցին "The Rocket"։ (ավելին...)
Քաղվածք
Ռոննին ներկայումս աշխարհի լավագույն սնուկերիստն է, աջ ձեռքով, ձախ ձեռքով, միոտանի, մեկ ձեռքանի, էլ ին՞չ եք ուզո՜ւմ: |
Կատեգորիաներ
Սնուկերիստներ այբբենական կարգով
Սնուկերը ամառային Պարալիմպիկ խաղերում