Սնուկերի աշխարհի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնուկերի աշխարհի առաջնություն (անգլ.՝ World Snooker Championship), սնուկերի գլխավոր պրոֆեսիոնալ վարկանշային մրցաշար։

Սկսած 1973/74 թվականի մրցաշրջանից, այն ընդգրկված է վարկանիշային մրցաշարերի ցանկում։ Ներկայումս առաջնությունը անց է կացվում Քրուսիբլ թատրոնում (անգլ.՝ Crucible Theatre) Շեֆիլդում (Անգլիա)։ Այս մրցաշարը իր հեղինակությամբ, վարկանշային միավորներով և մրցանակային գումարով ամենաբարձրն է և անց է կացվում ամեն տարի մրցաշրջանի ավարտին[1][2]։ Առաջնությունն առաջին անգամ անց է կացվել 1927 թվականին Բիրմինգհեմում։ Ընդհանուր առաջնությունը ամենից շատ հաղթել է Ջո Դևիսը՝ 15 անգամ։ Ներկայումս (1969 թվականից հետո), առաջնության լավագույն արդյունքը պատկանում է Ստեֆան Հենդրիին, ով հաղթել է առաջնությունը յոթ անգամ, նրան հաջորդում են Սթիվ Դևիսը և Ռեյ Ռեարդնը, ովքեր հաղթել են վեց անգամ։ Առաջնության ներկայիս հաղթողը Մարկ Սելբին է, ով հաղթել է տիտղոսն առաջին անգամ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած սնուկեր սկսել են խաղալ շուրջ 1870-ական թվականներին, այս խաղի կանոնները պաշտոնապես ընունվել են Billiard Association & Control Club կազմակերպության կողմից (ներկայումս՝ Billiard Association & Control Council 1919 թվականին։ Այդ ժամանակ անգլիական բիլիարդը իշխող դիրք ուներ բիլարդային խաղերում, և այդ իսկ պատճառով կազմակերպությունը սնուկերի մարզային մրցաշարերի գաղփարը իրագործեց միայն 1920-ական թվականների սկզբին։ Շատ պրոֆեսիոնալ խաղացողներ գիտակցում էին սնուկերի ներուժը և համառորեն պահանջում էին անցկացնել սնուկերի աշխարհի առաջնություն։ Վերջ ի վերջո, դրանով անմիջապես զբաղվում է Բիլ Քեմկինը, ով Բիրմիգհեմում բիլիարդի ակումբի սեփականատեր էր։ Նրա ընկեր Ջո Դևիսը նրա հետ մշակում և ներկայացում է մրցաշարի մշակված ծրագիրը BA & CC-ին։ Նրանց առաջարկը ընդունվում է։

Առաջին աշախարհի առաջնությունը կայացել է 1926 թվականի նոյեմբերից 1927 թվականի մայիսը Բիրմիգհեմում, Անգլիա, որին մասնակցեցին 10 խաղացող։ Առաջին խաղը կայացավ Մելբուրն Ինմենի և Թոմ Նումենի միջև[3], իսկ առաջնության հաղթող ճանաչվեց անգլիացի Ջո Դևիսը։ Նա մրցաշարի կազմակերպիչներից մեկն էր։ Դևիսը հաղթանակի համար նա ստացավ 6.10 £ (մոտ երեք հարյուր ֆունտ ստերլինգ)[4], իսկ չեմպիոնի գավաթը գնել էր սեփական գումարներով։ Մրցաշարի ամենաբարձր բրեյկը կատարել էր Ալբերտ Կոուպը՝ 60 միավոր։

Ջո Դևիս՝ սնուկերի աշխարհի առաջին չեմպիոնը

Վերջին տարիներին առաջնությունը տեղափոխվում էր տարբեր քաղաքներ, բայց երկիրը մնում էր նույնը։ Մինչև 1946 թվականի առաջնությունը հաղթեց Ջո Դևիսը, բացի այդ, 1936 թվականին նա կատարեց պաշտոնապես առաջին գրանցված սենչուրի բրեյկը։ 1940 թվականին Ֆրեդ Դևիսը եզրափակիչում որոշիչ ֆրեյմում պարտվեց իր մեծ եղբորը՝ Ջոյին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сезон 2008/2009» (անգլերեն)։ Snooker։ 4 марта 2009 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին 
  2. «Сезон 2009/2010» (անգլերեն)։ Snooker։ 4 мая 2010 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին 
  3. «Краткая история профессионального чемпионата мира» (անգլերեն)։ Архив Криса Тёрнера։ 2008 год 
  4. «Призовые Джо Дэвису составили 300 фунтов по сегодняшним расценкам» (ռուսերեն)։ Sports.ru։ 21 ноября 2008 года։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին