Սնուկեր պլյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սնուկեր Պլյուս (անգլ.՝ Snooker Plus), սնուկերի փոփոխված վարկածն է։ Բիլիարդի այս տեսակը մտածել և մշակել է սնուկերիստ Ջո Դևիսը 1950-ականներին։ Այս խաղի տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ ստանդարտ սնուկերից շատ են խաղի գնդակները։ Դևիսը ավելացրել էր ևս երկու՝ նարնջագույն և մանուշակագույն գնդակները, համապատասխանաբար 8 և 10 արժեքներով։ Այդ իսկ պատճառով խաղի ստեղծողը խաղն ավելի դիտարժան և սիրված դարձնելու համար ամենաբարձր բրեյքը փոխեց՝ դարձնելով ոչ թե 147, այլ 210 միավոր։ Նոր խաղի ներկայացումը եղավ 1959 թվականի հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ եղավ սնուկերի այդ տեսակի մրցաշարը։[1]։ Հետագայում՝ 1974 թվականին, Billiards & Snooker Control Council-ը հրապարակեց խաղի պաշտոնական կանոնները[2], սակայն Սնուկեր պլյուսը չունեցավ մեծ դիտողականություն։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնուկերի և Սնուկեր պլյուսի սկզբունքները նույնն են։ Ֆրեյմի սկզբում խաղային սեղանի վրա 15 կարմիր գնդակ պետք է տեղադրված լինի բրգաձև, իսկ 8 գունավոր գնդակներից յուրաքանչյուրը պետք գտնվի որոշակի տարածության վրա։ Խաղացողը հարվածում է իր ընտրած գնդակին։ Խաղացողները պետք է իրար հետևից գցեն նախ կարմիր, հետո նաև գունավոր գնդակները։

Գնդերի դիրքը Սնուկեր պլյուսում խաղից առաջ
  • կարմիր գնդակ — 1 միավոր,
  • դեղին գնդակ — 2 միավոր,
  • կանաչ գնդակ — 3 միավոր,
  • շագանակագույն գնդակ — 4 միավոր,
  • կապույտ գնդակ — 5 միավոր,
  • վարդագույն գնդակ — 6 միավոր,
  • սև գնդակ — 7 միավոր,
  • նարնջագույն գնդակ — 8 միավոր,
  • մանուշակագույն գնդակ — 10 միավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]