Պոնտուազ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Պոնտուազ | |||
ֆր.՝ Pontoise[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 7,15 կմ² | ||
ԲԾՄ | 27 մետր | ||
Բնակչություն | ▼30 767 մարդ (հունվարի 1, 2017)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 95000[3] և 95300[3] | ||
Պաշտոնական կայք | ville-pontoise.fr | ||
| |||
Պոնտուազ (ֆր.՝ Pontoise), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում. Վալ դ՛Ուազ դեպարտամենտի պաշտոնական վարչական կենտրոնը (դե ֆակտո վարչական կենտրոնը հարևան Սերժի քաղաքն է): Գտնվում է Փարիզից 29 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սերժիից 4 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 29.885[4]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնտուազը հիմնադրվել է դեռևս հինհռոմեական ժամանակներում (լատինական անվանումը՝ Պոնտիսարա - Pontisara), եղել է հին ֆրանսիական Վիքսեն թագավորության մայրաքաղաքը: Այստեղով է անցել Հուլիոս Կեսարի կառուցած ճանապարհը, որն իրար է կապել Լուտեցիան (ներկայիս Փարիզը) և Ռոտոմագուսը (Ռուանը): Այդ ճանապարհը պահպանվել է և Փարիզն ու Ռուանը միմյանց կապող ավտոմայրուղու մի հատվածն է դարձել: Հին հռոմեացիները Պոնտիսերայի մոտ՝ Ուազ գետի վրա կախված ժայռոտ սարի լանջին նաև բերդ էին կառուցել:
Ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունեցող Պոնտուազում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կառույցներ՝ միջնադարյան վանքեր, դղյակներ, եկեղեցիներ, թանգարաններ: Քաղաքը հայտնի է նաև որպես միջնադարյան նշանավոր ալքիմիկոս Նիկոլյա Ֆլամելի ծննդավայր ու գործունեության ասպարեզ: Բացի այդ, 19-րդ դարի վերջերին և 20-րդ հարյուրամյակի սկզբներին Պոնտուազը դարձել էր իմպրեսիոնիստական շարժման կարևոր կենտրոն, որտեղ ապրել ու իրենց բարձրարժեք բնանկարներն են ստեղծել նշանավոր այնպիսի նկարիչներ, ինչպես Կամիլ Պիսարոն, որը տասնյոթ տարի ապրել ու ստեղծագործել է Պոնտուազում, Վան Գոգը (Auvers-sur-Oise), Պոլ Սեզանը, Պոլ Գոգենը, Շառլ-Ֆրանսուա Դոբինյին, Գյուստավ Կայբոտը, Գյուստավ Լուազոն և այլք: 2006 թվականին Պոնտուազը հռչակվել է «Արվեստի ու պատմության քաղաք»:
20-րդ դարի վերջերին և 21-րդի առաջին տասնամյակում Պոնտուազը հայտնի էր նաև որպես հանցավորության բարձր մակարդակ ունեցող բնակավայր (հազար բնակչի հաշվով գրանցվել է 137,62 հանցանք): 2008 թվականի տվյալներով հանցագործությունների թիվը նկատելիորեն նվազել է, հասել 99,87-ի, բայց դա նույնպես բարձր ցուցանիշ է համարվում[5]: Քաղաքային իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել հանցավորության մակարդակն ավելի նվազեցնելու համար:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 20.502 մարդկանցից (15-64 տարեկան) 15.153-ը տնտեսապես ակտիվ էին (ակտիվության ցուցանիշը կազմել է 73,9 տոկոս՝ 1999 թվականի 73%-ի դիմաց): Տնտեսապես ոչ ակտիվ 5.349 անձանցից 2467-ը սովորողներ էին, 1149-ը՝ թոշակառուներ, 1733-ը չէին աշխատում այլ պատճառներով[6]:
2010 թվականին համայնքում հաշվվում էր 11.975 հարկատու տնային տնտեսություն: Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 18.804 եվրո[7]:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոնտուազի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 15.5 (59.9) |
20.0 (68) |
23.2 (73.8) |
29.3 (84.7) |
32.5 (90.5) |
37.1 (98.8) |
38.6 (101.5) |
39.2 (102.6) |
33.9 (93) |
28.8 (83.8) |
21.7 (71.1) |
17.4 (63.3) |
39.2 (102.6) |
Միջին բարձր °C (°F) | 6.6 (43.9) |
7.7 (45.9) |
11.4 (52.5) |
14.6 (58.3) |
18.5 (65.3) |
21.6 (70.9) |
24.3 (75.7) |
24.2 (75.6) |
20.5 (68.9) |
15.8 (60.4) |
10.2 (50.4) |
6.8 (44.2) |
15.2 (59.4) |
Միջին ցածր °C (°F) | 1.2 (34.2) |
1.1 (34) |
3.2 (37.8) |
4.7 (40.5) |
8.3 (46.9) |
10.8 (51.4) |
12.8 (55) |
12.7 (54.9) |
10.1 (50.2) |
7.6 (45.7) |
4.0 (39.2) |
1.8 (35.2) |
6.6 (43.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.8 (0) |
−15.4 (4.3) |
−11.1 (12) |
−4.6 (23.7) |
−1.4 (29.5) |
1.0 (33.8) |
4.0 (39.2) |
4.4 (39.9) |
−0.6 (30.9) |
−5.2 (22.6) |
−10.2 (13.6) |
−16.0 (3.2) |
−17.8 (0) |
Տեղումներ մմ (դյույմ) | 55.8 (2.197) |
43.6 (1.717) |
51.0 (2.008) |
47.2 (1.858) |
60.6 (2.386) |
49.4 (1.945) |
54.5 (2.146) |
48.3 (1.902) |
50.2 (1.976) |
62.4 (2.457) |
52.6 (2.071) |
62.7 (2.469) |
638.3 (25.13) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 10.8 | 8.8 | 10.2 | 9.1 | 10.4 | 9.1 | 8.2 | 7.4 | 8.1 | 10.4 | 10.3 | 11.3 | 114.0 |
աղբյուր: Météo France[8][9] |
Անվանի պոնտուազցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան-Էրիկ Վեռն, Ֆորմուլա 1-ի ավտոմրցարշավորդ
Բարբարա Ակարի (Մարիա Երանելի), «բոկոտն կարմելիտուհիներ» ուխտի քույր, որը սրբադասվել է կաթոլիկ եկեղեցու կողմից[10][11]
Նիկոլյա Ֆլամել, ալքիմիկոս
Ժակ Վալլե, աստղագետ, ուֆոլոգ, գրող
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.insee.fr/fr/information/3363419
- ↑ Populations légales 2017 — INSEE, 2019.
- ↑ 3,0 3,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Кількість населення у 2011 році»։ INSEE։ Վերցված է 28 вересня 2014(ֆր.)
- ↑ Le palmarès de la violence, ville par ville, from Le Figaro
- ↑ «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013 (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013 Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
- ↑ «Données climatiques de la station de Pontoise» (French)։ Meteo France։ Վերցված է 5 January 2016
- ↑ «Climat Île-de-France» (French)։ Meteo France։ Վերցված է 5 January 2016
- ↑ Patricia։ «Pontoise»։ Carmel.asso.fr։ Վերցված է 9 January 2015
- ↑ «Pontoise, la chapelle du Carmel»։ Patrimoine-historie.fr։ Վերցված է 9 January 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Понтуаз Վիքիպահեստում |
---|
- Պոնտուազի զբոսաշրջային բյուրոյի կայքէջը
- Розташування муніципалітету Понтуаз на мапі Франції та сусідні муніципалітети]
|