Շառլ-Ֆրանսուա Դոբինյի
Շառլ-Ֆրանսուա Դոբինյի ֆրանսերեն՝ Charles-François Daubigny | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 15, 1817[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ[4] |
| Վախճանվել է | փետրվարի 19, 1878[5][6][1][…] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ[5] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող և բնանկարիչ |
| Ոճ | Բարբիզոնի դպրոց |
| Ժանր | բնանկար |
| Թեմաներ | գեղանկարչություն և Կերպարվեստ[7] |
| Ուշագրավ աշխատանքներ | Landscape? |
| Ուսուցիչ | Էդմի-Ֆրանսուա Դոբինյի, Պիեռ Դոբինյի, Ժան-Վիկտոր Բերտան և Ժակ Ռայմոն Բրասկասա |
| Աշակերտներ | Կառլ Դոբինյի, Albert Charpin? և Էդուարդ Ռու |
| Ներշնչվել է | Գյուստավ Կուրբե |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Բարբիզոնի դպրոց |
| Հայր | Էդմի-Ֆրանսուա Դոբինյի |
| Զավակներ | Կառլ Դոբինյի[8] |
| Ազգականներ | Պիեռ Դոբինյի |
Շառլ-Ֆրանսուա Դոբինյի (ֆրանսերեն՝ Charles-François Daubigny, փետրվարի 15, 1817[1][2][3][…], Փարիզ[4] - փետրվարի 19, 1878[5][6][1][…], Փարիզ[5]), ֆրանսիացի նկարիչ, բարբիզոնյան դպրոցի ներկայացուցիչ։
Կյանքն ու ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոբինյին սովորել է նախ հոր մոտ, ով մանրանկարիչ էր, ապա` ֆրանսիացի գեղանկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ Պոլ Դելարոշի մոտ։ Արդեն 1838 թվականից նա դասական ոճով արված իր բնանկարներով մասնակցել է ցուցահանդեսների, սակայն ճանաչում է ստացել միայն 1850-ական թվականների սկզբին։
Դոբինյին ձգտում էր բնանկարն ազատել բանաստեղծական, սուբյեկտիվ բնույթից, ինչով իր կարծիքով աչքի էին ընկնում ռոմանտիկ նկարիչներ Նարսիս Վիրժիլ Դիասի, Ժյուլ Դյուպրեի և Թեոդոր Ռուսոյի գործերը, և պատկերել բնությունն անմիջականորեն, առանց ավելորդ ներշնչվածության։ Նրա կարծիքով նկարչի սեփական ընկալումը չպիտի արտացոլվի բնության մեջ։ Չնայած դրան` Դոբինյին սերտորեն կապված էր բարբիզոնյան դպրոցի իր գործընկերների հետ։
Հասարակությունն ու քննադատությունը Դոբինյիի` ջրաներկով արված էսքիզներն անվանեցին «հիասքանչ, գրավիչ և բանաստեղծական»։ Չնայած Դոբինյին դրան չէր էլ ձգտում, սակայն այդ էսքիզների հիման վրա ստեղծված բնանկարները նույնպես «բանաստեղծական» համարվեցին։ Դոբինյին չէր փորձում դրանց բանաստեղծական շունչ հաղորդել, և որպեսզի ազատվի միտումնավոր բանաստեղծականացման կասկածներից, նա սկսեց ընտրել ամենաանհրապույր թեմաները` ձգտելով բացարձակ ճշմարտացիության։
Ակնհայտ է, որ Դոբինյին իր արվեստում ձգտում է արտահայտել պլեների ինքնաբերականությունն ու անմիջականությունը։ Դրա համար նկարիչն իր ժամանակին արժանացել է ինչպես ջերմ համակրանքի, այնպես էլ խիստ քննադատության։ Բայց նա հավատարիմ է մնացել իր վրձնին` մեծ ազդեցություն թողնելով 19-րդ դարի 60-ական թվականների իմպրեսիոնիստների վրա։ Դոբինյիի էսքիզները մեծ արձագանք են գտել երիտասարդ նկարիչների շրջանում։ Առանձնանում է, օրինակ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի` Կլոդ Մոնեի տեսակետը 1859 թվականի Սալոնի ցուցահանդեսից հետո. «Կեցցե' Դոբինյին. աշխատում է լավ, լավ է հասկանում բնությունը»։ Իմիջիայլոց, հետագայում Մոնեն նույնպես պատրաստեց նավակ-վարպետանոց, ինչպիսին ունեցել է Դոբինյին։
Դոբինյիի արվեստին բնորոշ են այնպիսի գծեր, որոնք հարազատ էին երիտասարդ սերնդին։ Այսպես, իմպրեսիոնիստների նման նա էլ ուշադրություն չի դարձրել ուղիղ գծերին, դետալների ճշգրտությանը` նախընտրելով գեղանկարչության լայն թափը։ Նա արտահայտչականության է հասնում ոչ թե մանրամասնությունների պատկերմամբ, ինչպես Ռուսոն, այլ գույնով։ Պատահական չէ, որ հենց Դոբինյին է օգնել երիտասարդներին, այդ թվում` Կլոդ Մոնեին, Օգյուստ Ռենուարին, որ իրենց աշխատանքները ներկայացնեն 1868 թվականի Սալոնում։
Դոբինյին թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերքահավաք, 1851
- Գյուլոյի լճակները, 1853
- Լե Սաբլ դ'Օլոն
- Նավակներ Էթափլ ծովափին, 1871
- Ֆերմա Քերիթիում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Madeleine Fidell-Beaufort et Janine Bailly-Herzberg. La Vie et l'œuvre de Daubigny, éd. Geoffroy-Dechaume, Paris, 1975.
- Robert Hellebranth. Charles-François Daubigny, 1817—1878, éd. Matute, Morges, 1976.
- Étienne Moreau-Nélaton. Daubigny raconté par lui-même, éd. Laurens Henri, Paris, 1925.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Charles-François Daubigny (նիդերլ.)
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 3 4 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 3 4 Lavigne H. état civil d'artistes français (ֆր.) — Paris: 1881. — P. 152.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Union List of Artist Names — 2021.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ-Ֆրանսուա Դոբինյի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1817 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 19 մահեր
- 1878 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի նկարիչներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Ֆրանսիացի լուսանկարիչներ
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Բնանկարիչներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Իմպրեսիոնիստ արվեստագետներ
- Ֆրանսիացի փորագրիչներ