Գտնվում է Շտուտգարտի վարչական շրջանի ենթակայության տակ։ Մտնում է Բյոբլինգեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 46488 է (2010 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով)[3]։ Զբաղեցնում է 39,04 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 08 1 15 003։
Գտնվում է Գերմանիայի հարավ–արևմուտքում, Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի կենտրոնում, Շտուտգարտից 6 կիլոմետր հարավ–արևմուտք։ Անմիջապես քաղաքի կողքով անցնում է Е41 եվրոպական մայրուղին, որ կապում է Շվեյցարիան Գերմանիայի հյուսիս–արևմուտքի հետ։ Բյոբլինգենը սահմանակից է Լայնգելդեն Էխտերդինգենին, Շյոնայխին, Հոլցգերլինգենին, Էնինգենին և Զինդելֆինգենին։
1971 թվականի սեպտեմբերի 1–ից քաղաքի կազմի մեջ է մտնում նաև Դագերսհայմ բնակավայրը․ այն գտնվում է նշված Е41 մայրուղուց երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքը՝ Բյոբլինգենը, բաժանված է մի քանի բնակելի թաղամասերի, որ ձևավորվել են պատմականորեն և չունեն որոշակի սահմաններ․ Տանենբերգ, Վալդբուրգ, Գրունդ, Դիցենհալդե և այլն։
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից կարելի է համարել Քրիստոնեական պատերազմի թանգարանը, Բյոբլինգենի քաղաքային պատկերասրահը, քաղաքի խորհրդանիշ՝ Ավետարանական եկեղեցին, որ գտնվում է կենտրոնական շուկայական հրապարակում։ Եկեղեցին վերականգնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ունի հին աշտարակ՝ 31 բարձրությամբ, և հրապարակ։