Աբդելազիզ Բառադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդելազիզ Բառադա
արաբ․՝ عبد العزيز برادة‎‎
ֆր.՝ Abdelaziz Barrada
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա[1] և  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ հունիսի 19, 1989(1989-06-19)[2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Պրովեն
Հասակ 185 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010
2010-2011
2011-2013
2013-2014
2014-ներկա
Ֆրանսիա Պարի Սեն Ժերմեն Բ
Իսպանիա Խետաֆե Բ
Իսպանիա Խետաֆե
ԱՄԷ Ալ Ջազիրա
Ֆրանսիա Օլիմպիկ
43 (2)
25 (3)
64 (8)
22 (10)
11 (2)
Ազգային հավաքական
2012-ներկա Մարոկկո Մարոկկո 23 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 21, 2014

Աբդելազիզ Բառադա (ֆր.՝ Abdelaziz Barrada, հունիսի 19, 1989(1989-06-19)[2][3], Պրովեն), մարոկացի կիսապաշտպան, ով հանդես է գալիս «Օլիմպիկում» և Մարոկկոյի ազգային հավաքականում։ Մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարի Սենտ Ժերմեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառադան «Պարի Սեն Ժերմենի» ակադեմիայի սան է։ 2007 թվականին նա տեղափոխվել է ակումբի երկրորդ թիմ, և այնտեղ հանդես եկել մինչև 2010 թվականը։

«Խետաֆե»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական «Խետաֆեի» հետ, և առաջին մրցաշրջանը անցկացրել ակումբի երիտասարդական թիմում։ 2011 թվականից սկսած ֆուտբոլիստը հանդես է եկել թիմի հիմնական կազմում։ Լա Լիգայում Բառադան իր դեբյուտը նշել է 2012 թվականի հունվարի 21-ին՝ «Ռասինգի» դեմ խաղում[4]։ Նոյեմբերի 7-ին ֆուտբոլիստը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում[5]։

«Ալ Ջազիրա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Աբդելազիզը տեղափոխվել է «Ալ Ջազիրա»։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան, և մասնակցել 22 խաղի։

«Օլիմպիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 10-ին 4․5 միլիոն եվրոյի դիմաց Աբդելազիզը տեղափոխվել է ֆրանսիական «Օլիմպիկ»։ Իր առաջին գոլը թիմի կազմում նա խփել է 2014 թվականի օգոստոսի 29-ին «Նիցայի» դեմ խաղում։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի փետրվարի 19-ին Բառադան իր դեբյուտն է նշել Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում՝ Բուրկինա Ֆասոյի դեմ խաղում։ 2012 թվականի հոկտեմբերի 13-ին Աֆրիկայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած Մոզամբիկի հավաքականի դեմ խաղում նա դարձել է իր առաջին գոլի հեղինակը ազգային հավաքականի կազմում[6]։

Գոլերը Մարրոկոյի ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Տեսակ
01. հոկտեմբերի 13, 2012 Մառակեշ (մարզադաշտ), Մառակեշ, Մարոկկո Մոզամբիկ Մոզամբիկ 1։0 4։0 Աֆրիկայի գավաթ 2013
01. հունիսի 15, 2013 Մառակեշ (մարզադաշտ), Մառակեշ, Մարոկկո Գամբիա Գամբիա 1։0 2։0 Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (ընտրական փուլ)
01. օգոստոսի 14, 2013 Իբն Բատոուտա մարզադաշտ, Տանժեր, Մարոկկո Բուրկինա Ֆասո Բուրկինա Ֆասո 1։2 1։2 Ընկերական հանդիպում
01. սեպտեմբերի 7, 2014 Մառակեշ (մարզադաշտ), Մառակեշ, Մարոկկո Լիբիա Լիբիա 2։0 3։0 ընկերական հանդիպում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/2004/04/18/0092
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Расинг VS. Хетафе 1:2» (ռուսերեն). soccerway.com. 21 января 2012.
  5. «Хетафе VS. Атлетико 3:2» (ռուսերեն). soccerway.com. 7 ноября 2012.
  6. «Марокко VS. Мозамбик 4:0» (ռուսերեն). soccerway.com. 13 октября 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելազիզ Բառադա» հոդվածին։