Բրահիմ Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրահիմ Դիաս
Brahim Díaz
Դիասը Մանչեսթեր Սիթիի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Brahim Abdelkader Díaz
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Մարոկկո Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 3, 1999(1999-08-03)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Մալագա, Իսպանիա
Հասակ 171 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 21
Պատանեկան կարիերա
2010-2013 Իսպանիա Մալագա
2013-2016 Անգլիա Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2019 Անգլիա Մանչեսթեր Սիթի 5 (0)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 9 (1)
Ազգային հավաքական
2016 Իսպանիա Իսպանիա Մ17 10 (3)
2016-2018 Իսպանիա Իսպանիա Մ19 10 (1)
2017-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 22-ի, 2019

Բրահիմ Դիաս (իսպ.՝ Brahim Díaz, օգոստոսի 3, 1999(1999-08-03)[1], Մալագա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրահիմը իր կարիերան սկսել է Մալագայում[3]։ 2013 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր Սիթիի ակադեմիա 315 հազար ֆունտ ստերլինգի դիմաց[4][5]։

Մանչեսթեր Սիթիի առաջին կազմում Բրահիմը իր դեբյուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ փոխարինելով Կելեչի Իհեանաչոյին Անգլիայի գավաթի Սուոնսի Սիթիի դեմ խաղում[6]։ 5 օր անց՝ սեպտեմբերի 26-ին իսպանացին կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ՝ նախատեսված 3 տարվա համար[7]։ 2017 թվականի հուլիսի 27-ին Բրահիմը փոխարինման դուրս եկավ Ռեալ Մադրիդի դեմ Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում և դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[8]։

2017 թվականի նոյեմբերի 21-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում Բրահիմը իր դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինելով Ռահիմ Ստերլինգին խաղի ավելացված ժամանակում[9]։ Դեկտեմբերի 19-ին՝ Լիգայի գավաթի Լեսթերի դեմ խաղում Բրահիմը իր առաջին խաղն անցկացրեց Մանչեսթեր Սիթիի մեկնարկային կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 88 րոպե[10]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2018 թվականի հունվարի 20-ին՝ Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում[11]։ Ապրիլի 15-ին Բրահիմը Մանչեսթեր Սիթիի հետ հաղթեց Պրեմիեր Լիգան՝ առաջնությունում անցկացրած 5 խաղերից հետո[12][13]։

2018 թվականի օգոստոսի 5-ին Բրահիմը փոխարինեց Ֆիլ Ֆոդենին Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[14]՝ օգնելով Սիթիին նվաճել գավաթը[15][16]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում իսպանացին խփեց նոյեմբերի 1-ին՝ դուբլ ձևակերպելով Անգլիայի լիգայի գավաթի Ֆուլհեմի դեմ խաղում[17][18][19]։ Մանչեսթեր Սիթիի առաջին թիմի կազմում Բրահիմը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[20]։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 6-ին Բրահիմը 15.5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Ռեալ Մադրիդ[21][22][23][24]։ Նա ակումբի հետ կնքեց 6․5 տարվա պայմանագիր[25][26][27][28]՝ ստանալով 21 համարի մարզաշապիկը[29][30]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 9-ին՝ փոխարինելով Վինիսիուս Ժունիորին Իսպանիայի գավաթի Լեգանեսի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց հունվարի 13-ին՝ փոխարինելով Ֆեդերիկո Վալվերդեին Ռեալ Բետիսի դեմ խաղում[32]։ Իր առաջին գոլը Ռեալ Մադրիդի կազմում խփեց մայիսի 12-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[33]։ 2018-19 մրցաշրջանում Բրահիմը անցկացրեց 9 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[34]։

2019 թվականի հուլիսի 14-ին Բրահիմը ստացավ ծնկատակի վնասվածք՝ բաց թողելով 1 ամիս[35][36][37]։ Օգոստոսի 15-ին նա վերադարձավ մարզումներին[38], սակայն կրկին վնասվածք ստացավ 5 օր անց[39][40][41]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրահիմի հայրը Մարոկկոյից է և նա իրավունք ունի խաղալ նաև Մարոկկոյի ազգային հավաքականում[42]։ Այնուամենայնիվ, Բրահիմը հանդես է եկել Իսպանիայի երիտասարդական հավաքականների կազմում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Սիթի 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 1 0 1 0
2017–18 5 0 1 0 3 0 1 0 10 0
2018–19 0 0 0 0 0 0 4 2 4 2
Ընդհանուր 5 0 1 0 3 0 6 2 15 2
Ռեալ Մադրիդ 2018–19 Լա Լիգա 9 1 2 0 0 0 0 0 11 1
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 9 1 2 0 0 0 0 0 11 1
Կարիերայի ընդհանուր 14 1 3 0 3 0 6 2 26 33

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեսթեր Սիթի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Spain - Brahim Diaz - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  3. Writer, Spanish Football. «Who is Real Madrid's Brahim Diaz? Man City's 'Messi-like' dribbler agrees to Bernabeu transfer | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. «Manchester City EDS Brahim Diaz profile». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  5. Ducker, James (2016 թ․ ապրիլի 21). «Manchester City's global scouting mission pays off with 'mind-blowing' talent». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  6. «Swansea City 1-2 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  7. «Brahim Diaz's joins select club of teenage Man City debutants». MCFC (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  8. Sport, Telegraph (2017 թ․ հուլիսի 27). «Man City 4 Real Madrid 1: Teenager Brahim Diaz puts icing on cake for rampant City with special goal». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  9. «Manchester City 1-0 Feyenoord». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  10. «Leicester City 1-1 Manchester City (3-4 pens)». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  11. «Sergio Aguero hits perfect hat-trick as City return to winning ways». The Independent (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  12. Aarons, Ed (2018 թ․ ապրիլի 15). «Manchester City crowned Premier League champions after shock United defeat». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  13. 13,0 13,1 «Man City win Premier League as Man Utd lose to West Brom». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  14. «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  15. Harris, Daniel (2018 թ․ օգոստոսի 5). «Chelsea 0-2 Manchester City: Community Shield – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  16. 16,0 16,1 Lawrence, Amy (2018 թ․ օգոստոսի 5). «Sublime Manchester City sweep Chelsea aside to lift Community Shield». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  17. «Manchester City - Fulham FC, Nov 1, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  18. Benson, Ryan. «EFL Cup: Manchester City 2 Fulham 0 - Diaz nets brace | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  19. «Brahim Diaz hits brace as Man City beat Fulham in Cup - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  20. Marshall, Tyrone (2018 թ․ դեկտեմբերի 28). «Man City youngster Brahim Diaz 'set to leave the Etihad as early as next week'». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  21. «Brahim Diaz completes £15.5m transfer to Real Madrid». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  22. «Real Madrid sign Man City midfielder Brahim Diaz». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  23. Ducker, James (2019 թ․ հունվարի 5). «Brahim Diaz leaves Man City for Real Madrid in deal that includes a 'Man Utd tax' to prevent future Old Trafford move». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  24. «Real Madrid Officially Confirm Signing of Brahim Diaz From Manchester City». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  25. «Brahim Diaz joins Real Madrid from Man City». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  26. «Official Announcement: Brahim Díaz | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  27. Navarrete, Lucas (2019 թ․ հունվարի 6). «OFFICIAL: Real Madrid sign Brahim Diaz». Managing Madrid. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  28. «Official: Brahim Diaz signs for Real Madrid until 2025». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունվարի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  29. «Real Madrid unveil Brahim Diaz after £22m move from Manchester City». Mail Online. 2019 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  30. «Brahim Diaz vows to give all after 'dream' Real Madrid move». Sport (անգլերեն). 2019 թ․ հունվարի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  31. «Real Madrid - CD Leganés, Jan 9, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  32. «Real Betis Balompié - Real Madrid, Jan 13, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  33. «Real Sociedad - Real Madrid, May 12, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  34. «Brahim Diaz | Football Stats | Real Madrid | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  35. «Brahim suffers injury in pre-season». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  36. Navarrete, Lucas (2019 թ․ հուլիսի 14). «OFFICIAL: Brahim Diaz medical report». Managing Madrid. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  37. «Real Madrid: Brahim Diaz could miss the entire preseason after a training injury». The Real Champs (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  38. «Real Madrid: Brahim Díaz back training as normal». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  39. «Real Madrid news: Brahim Diaz suffers latest injury setback | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  40. «Real Madrid: Brahim Díaz suffers another injury setback». AS.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  41. «Brahim Diaz Suffers Fresh Injury Just One Week Into New Season». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  42. «Málaga: Un malagueño en el City - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  43. «Brahim Díaz». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  44. «Arsenal 0-3 Manchester City». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]