Յաննիկ Գերհարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաննիկ Գերհարդ
գերմ.՝ Yannick Gerhardt
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1994(1994-03-13)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Würselen, Aachen, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 178 սմ
Քաշ 69 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վոլֆսբուրգ
Համար 13
Պատանեկան կարիերա
Գերմանիա ՍԿ Կրեզաու
Գերմանիա Քյոլն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2016 Գերմանիա Քյոլն 69 (6)
2016—մ.մհ. Գերմանիա Վոլֆսբուրգ 27 (0)
Ազգային հավաքական
2012 Գերմանիա Գերմանիա (մինչև 18) 3 (1)
2012-2013 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 13 (1)
2013—մ.հ. Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 17 (0)
2016—մ.հ. Գերմանիա Գերմանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յաննիկ Գերհարդ (գերմ.՝ Yannick Gerhardt, մարտի 13, 1994(1994-03-13)[1][2], Würselen, Aachen, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» ակումբի և Գերմանիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերհարդը Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում

Գերհարդը «Քյոլն» ակումբի սան է։ 2013 թվականի հուլիսի 20-ին Դրեզդենի «Դինամոյի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[3]։ Սեպտեմբերի 1-ին «Էրցգեբիրգեի» դեմ խաղում Յաննիկը խփել է իր առաջին գոլը «Քյոլնի» կազմում[4]։ Մրցաշրջանի վերջում Գերհարդը թիմին օգնել է անցնել էլիտար փուլ։ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին «Պանդերբորն 07»-ի հետ խաղում նա կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում[5]։ Մայիսի 10-ին «Շալկե 04»-ի դեմ խաղում Յաննիկն իր առաջին գոլն է խփել բարձրագույն մակարդակում[6]։

2016 թվականի մայիսի 27-ին «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբը հայտարարել կիսապաշտպանի տեղափոխությունն իր կազմ. պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը[7]։ Օգոստոսի 27-ին «Աուգսբուրգի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը նոր ակումբի կազմում[8]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվական Գերմանիայի երիտասարդական հավաքականի կազմում Գերհարդը հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որ անցկացվել է Չեխիայում։ Մրցաշարում նա խաղացել է Չեխիայի[9], Դանիայի[10], Իտալիայի[11], Անգլիայի[12] և Իսպանիայի[13] հավաքականների դեմ։

2016 թվականի նոյեմբերի 15-ին Իտալիայի հավաքականի հետ ընկերական խաղում Գերհարդը կատարել է իր նորամուտը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում[14]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային

Գերմանիա Գերմանիա (մինչև 21)

  • 1st Եվրոպայի երիտասարդական առաջնություն – 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Динамо Дрезден VS. Кёльн 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
  4. «Кёльн VS. Эрцгебирге 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 1.
  5. «Падерборн 07 VS. Кёльн 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 13.
  6. «Кёльн VS. Шальке 04 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 10.
  7. «"Вольфсбург" приобрёл полузащитника Герхардта» (գերմաներեն). www.vfl-wolfsburg.de. 2016 թ․ մայիսի 27.
  8. «Аугсбург VS. Вольфсбург 0:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 27.
  9. «Германия (до 21) VS. Чехия (до 21) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—18.
  10. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—21.
  11. «Италия (до 21) VS. Германия (до 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—24.
  12. «Англия (до 21) VS. Германия (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—06—27.
  13. «Германия (до 21) VS. Испания (до 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—30.
  14. «Италия VS. Германия 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016—11—15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յաննիկ Գերհարդ» հոդվածին։