Իգնասիո Կամաչո
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 4, 1990[1][2] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | հենակետային կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Վոլֆսբուրգ | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իգնասիո (Նաչո) Կամաչո Բեռնոլա (իսպ.՝ Ignacio Camacho Barnola, մայիսի 4, 1990[1][2], Սարագոսա, Սարագոսա, Արագոն, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Վոլֆսբուրգ» ակումբի և Իսպանիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան։ Հայրը՝ Խուան Խոսեն, ինչպես նաև ավագ եղբայրը՝ Խուանխո Կամաչոն, նույնպես ֆունտբոլիստներ են։ 2007 թվականին եղել է Իսպանիայի պատանեկան հավաքականի ավագը Եվրոպայի առաջնությունում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլետիկո Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իգնասիոն իր կարիերան սկսել է «Սարագոսայի» ֆուտբոլային դպրոցում, սակայն շուտով նրան նկատել են մայրաքաղաքային «Ատլետիկոյի» սկաուտները, որը 2008 թվականին ֆուտբոլիստին հրավիրել է իր ֆուտբոլային ակադեմիա։ 2008 թվականի մարտի 1-ին կայացած «Բարսելոնայի» դեմ խաղում ֆուտբոլիստը կատարել է իր նորամուտը Լա Լիգայում[3]։ «Ատլետիկո Մադրիդը» հաղթել 4:2 հաշվով, իսկ երիտասարդ ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր նշանակված ժամկետից երկու ամիս առաջ[4]։ Մայիսի 3-ին՝ իր տասնութամյակից մեկ օր առաջ, «Ռեկրեատիվո» ակումբի հետ խաղում Իգնասիոն խփել է իր առաջին գոլը Իսպանիայի առաջնությունում[5]։ Չնայած առաջին մրցաշրջանում ցուցադրած հաջող ելույթներին՝ հաջորդի ընթացքում Կամաչոն քիչ է հայտնվել դաշտում՝ սահմանափակվելով միայն Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներով։ «Ատլետիկոյի» մարզիչ Խավիեր Ագիրեն ավելի մեծ ուշադրություն է դարձրել պորտուգալացի Մանիշեի և թիմի նոր խաղացող արգենտինացի Էվեր Բանեգային։ Իրավիճակը մի քիչ լավացել է այն բանից հետո, երբ Մանիշեն հեռացվել է խաղերից նոր գլխավոր մարզիչ Աբել Ռեսինոյի հետ ունեցած վեճի պատճառով։ 2009/10 մրցաշրջանում Կամաչոն քիչ է խաղացել՝ հիմնականում փոխարինման դուրս գալով հանդիպման ավարտին։
«Մալագա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկանալով ձեռք բերել խաղային պրակտիկա՝ 2010 թվականի դեկտեմբերին Իգնասիոն տեղափոխվել է «Մալագա»[6]։ 2011 թվականի հունվարի 8-ին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում[7]։ 2012 թվականի ապրիլի 29-ին «Վալենսիայի» դեմ խաղում Կամաչոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Մալագայի»[8]։ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին «Զենիթի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայի հիմնական խմբում[9]։ Դեկտեմբերի 8-ին «Գրանադայի» դեմ խաղում Իգնասիոն խփել է թիմի գոլերից մեկը և օգնել «Մալագային» հաղթել տնային խաղում 4:0 խոշոր հաշվով[10]
«Վոլֆսբուրգ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 8-ին Կամաչոն տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[11]։ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Կամաչոն եղել է Իսպանիայի պատանեկան հավաքականի ավագ, որը հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում[12]։ 2008 թվականին չի մասնակցել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (մինչև 21) վնասվածքի պատճառով։
2014 թվականի նոյեմբերի 18-ին Գերմանիայի դեմ ընկերական խաղում Իգնասիոն կատարել է իր նորամուտը Իսպանիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սերխիո Բուսկետսին[13]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի հաղթող — 2009/2010
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթի դափնեկիր — 2010
- Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից — 2009/2010
Միջազգային
- Եվրոպայի պատանեկան (մինչև 17) առաջնություն — 2007
- Աշխարհի առաջնություն պատանեկան թիմերի միջև — 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Атлетико Мадрид — Барселона 4:2
- ↑ Atlético hand Camacho maiden deal; UEFA.com, 3 January 2008
- ↑ Atlético maintain top-four challenge; UEFA.com, 3 May 2008
- ↑ Atlético y Málaga llegan a un principio de acuerdo por Camacho y Asenjo (Atlético and Málaga agree for Camacho and Asenjo); Atlético Madrid’s website, 28 December 2010 (Իսպաներեն)
- ↑ Малага — Атлетик Бильбао 1:1
- ↑ Top-three finish in Malaga’s sights Արխիվացված 2012-07-14 archive.today; ESPN Soccernet, 29 April 2012
- ↑ «Малага VS. Зенит 3:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ սեպտեմբերի 18.
- ↑ «Малага VS. Гранада 4:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ դեկտեմբերի 8.
- ↑ Defensive specialist from Spain; vfl-wolfsburg.de, 8 July 2017
- ↑ Camacho thrilled by triumph; UEFA.com, 14 May 2007
- ↑ «Испания VS. Германия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 18.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը «Մալագայի» պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի մասին BDFutbol կայքում
- Futbolme profile (Իսպաներեն)
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգնասիո Կամաչո» հոդվածին։ |
|
- Մայիսի 4 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սարագոսա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մալագայի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ