Մանիշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Մանիշե
Maniche
Maniche cologne cropped.jpg
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 11, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (40 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Պատանեկան կարիերա
1989—1996 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1995—1996 Պորտուգալիա Բենֆիկա 0 (0)
1996—1999 Պորտուգալիա Ալվերկա 78 (10)
1999—2002 Պորտուգալիա Բենֆիկա 54 (11)
2002—2005 Պորտուգալիա Պորտու 80 (15)
2005—2006 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 13 (2)
2006  Անգլիա Չելսի 8 (0)
2006—2009 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 64 (7)
2008  Իսպանիա Ինտերնացիոնալե 8 (1)
2009—2010 Գերմանիա Քյոլն 26 (2)
2010—2011 Պորտուգալիա Սպորտինգ 17 (1)
Ազգային հավաքական
1997—1998 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21) 10 (0)
2003—2008 Պորտուգալիա Պորտուգալիա 53 (7)
Մարզչական կարիերա
2013 Պորտուգալիա Պասուշ դե Փերրեյրա օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մանիշե Նունու Ռիկարդու դե Օլիվեյրա Ռիբեյրու (պորտ.՝ Nuno Ricardo de Oliveira Ribeiro, նոյեմբերի 11, 1977({{padleft:1977|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Իր կեղծանունը վերցրել է ի պատիվ 1980-ական թվականների լիսաբոնյան «Բենֆիկայի» առաջատար դանիացի Միքայել Մաննիկի։ Նրա կրտսեր եղբայրը Ժորժե Ռիբեյրուն, պաշտպանն է լիսաբոնյան «Ատլետիկոյում», նույնպես փորձ ձեռք բերեց ազգային թիմի համար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուն ֆուտբոլիստին վարձակալական հիմունքներով գնեց Բենֆիկայից, որը չկարողացավ առաջարկել նույն ֆինանսական պայմանները։ Արդեն Պորտուում հարձակողական ոճի կիսապաշտպանը հիանալի հարվածով դարձավ երկրի հավաքականի խաղացող, իսկ 2005 թվականին վաճառվեց մոսկովյան «Դինամոյին» 16 միլիոն եվրոյով։ Նրանց հետ մոսկովյան ակումբ տեղափոխվեց նաև իր կրտսեր եղբայր Ժորժե Ռիբերիուն։ Սակայն, ակումբի կազմում ոչ երկար խաղալով, Մանիշեն հայտարարեց, որ իրեն չի համապատասխանում ո՛չ երկիրը, ո՛չ նրա կլիման, ո՛չ էլ առաջնությունը[2]։ Նա պետք է տար վարձավճար լոնդոնական «Չելսի» ակումբին, այդ պատճառով վաճառվեց մադրիդյան «Ատլետիկո» ակումբին 9 միլիոն եվրո [3]։ Տեղ չունենալով հիմնական կազմում, պորտուգալացին 2008 թվականին վարձավճարով տեղափոխվեց «Ինտերնացիոնալե»։

2009 թվականի մայիսի 5-ին «Ատլետիկոն» խզեց պայմանագիրը Մանիշի հետ դրա ավարտից երկու ամիս առաջ։ Պատճառը դարձավ մի շարք սկանդալներից հետո։ Ավելի շուտ կիսապաշպանը հույն պաշտպան Յուրկաս Սեյտարինդիսկոյի հետ հեռացվել էր թիմի պարապմունքներից ակումբի կանոնները խախտելու համար. նրանք չէին մասնակցել Իսպանիայի առաջնության շրջանակներում կայացած «Սպորտինգ Խիխոնի» դեմ խաղին, որին հայտավորված չէին։ Դա հանգեցրեց նրան, որ թիմի գլխավոր մարզիչ Աբել Ռեսինոն զայրացավ նրանց վրա [4][5]։

Մանիշեն 2009 թվականին Պորտուգալիայի դեմ խաղում

2010 թվականի մայիսի 16-ին Մանիշեն փոխադարձ համաձայնությամբ դադարացրել է պայմանագիրը գերմանական «Քյոլնի» հետ, որի կազմում հանդես էր գալիս 2009/10 մրցաշրջանում[6]։ 2011 թվականի հուլիսի 6-ին խաղացողը խզեց մրցաշրջանը «Սպորտինգ Խիխոնի» հետ փոխադարձ համաձայնությամբ[7]։ Լիսաբոնյան ակումբից հեռանալուց մեկ տարի անց փաստացի չունենալով խաղային փորձ, Մանիշեն կարիերան ավարտեց 2012 թվականի մայիսին[8]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ամռանը դարձավ պորտուգալական «Պասուժ դե Ֆերրեյրա» ակումբում գլխավոր մարզչի օգնական, ով իր նախկին խաղընկերն էր «Դինամոյում», «Պորտուում» և Կոշտինիի Պորտուգալիայի հավաքականում։ Ակումբի հետ պայմանագիրը կնքված էր երկու տարով[9]։

Նվաճում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտու

  • Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն. 2002/03, 2003/04
  • Մրցանակակիր Պորտուգալիայի գավաթակիր. 2002/03
  • Մրցանակակիր Պորտուգալիայի սուպերգավաթակիր. 2003, 2004
  • Մրցանակակիր ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա. 2002/03
  • Հաղթող ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2003/04
  • Մրցանակակիր Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ. 2004

«Չելսի»

  • Պրեմիեր Լիգա (Անգլիա). 2005/06

«Ինտեր»

  • Սերիա A (Իտալիա). 2007/08

Պորտուգալիայի հավաքական

  • Ֆուտբոլի Եվրոպայի 2004 առաջնության արծաթե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]