Մանուել Լոկատելլի
Մանուել Լոկատելլի իտալերեն՝ Manuel Locatelli | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1998[1] (25 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լեքո, Լոմբարդիա, Իտալիա | ||||||||||||||
Հասակ | 186 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 75 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 73 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մանուել Լոկատելլի (իտալերեն՝ Manuel Locatelli, հունվարի 8, 1998[1], Լեքո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս «Միլանի» և Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուել Լոկատելլին սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Ատալանտա» ֆուտբոլային ակումբում 6 տարեկանում, իսկ 11 տարեկանում տեղափոխվել է Միլան։
Միլանի առաջին թիմում մեկնարկել է Սերիա A-ի 2016 թվականի ապրիլի 21-ին Կարպիի հետ հանդիպման ժամանակ՝ դուրս գալով փոխարինման 87-րդ րոպեին։ 2016 թվականի մայիսի 14-ին Լոկատելլին մեկնարկել է հիմնական կազմում՝ խաղալով Ռոմայի դեմ, իսկ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին խփել է իր առաջին գոլը Միլանի կազմում։ Հոկտեմբերի 22-ին Յուվենտուսի հետ հանդիպման ժամանակ Մանուելի գոլը հաղթանակ է պարգևել Միլանին։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոկատելլին Իտալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2015 թվականի մինչև 17 տարեկանների ԵՎրոպայի առաջնությանը։
Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցել է 2016 թվականի մինչև 19 տարեկանների ԵՎրոպայի առաջնությանը, որում իտալացիները եզրափակիչում պարտվեցին Ֆրանսիայի հավաքականին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանուել Լոկատելլին ծնվել է 8 հունվար 1998, Լեկկո քաղաքում։ Հայրը աշխատում է բանկում, մայրը տնային տնտեսուհի է։ Ունի քույր և եղբայր։ Լոկատելլին հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում և հանդիսանում է մինչև 19 տարեկանների Իտալիայի հավաքականի ավագը։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ | Ժամանակաշրջան | Պաշտոնական խաղեր | |
---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | ||
Միլան | 2016 - | 12 | 2 |
Իտալիա մինչև 17 | 2013 - 2015 | 25 | 1 |
Իտալիա մինչև 19 | 2015 - | 16 | 1 |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 52 | 4 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մանուել Լոկատելլիի պրոֆիլը Միլանի կայքում
- Մանուել Լոկատելլին ֆեյսբուքում
- Մանուել Լոկատելլին ինստագրամում
|