Լաուրա Պաուզինի
Լաուրա Պաուզինի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալերեն՝ Laura Pausini |
Ծնվել է | մայիսի 16, 1974[1][2] (49 տարեկան) Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և ռոք[3] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ[3] |
Լեյբլ | Atlantic Records |
Պարգևներ | |
Կայք | laurapausini.com |
Ստորագրություն | |
![]() |
Լաուրա Պաուզինի (իտալերեն՝ Laura Pausini [pauˈziːni], մայիսի 16, 1974[1][2], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի երգչուհի։ Բազմիցս արժանացել է «Գրեմմի» միջազգային և հատկապես՝ «Լատինական Գրեմմի» մրցանակների։ Ծնունդով Իտալիայից է։ Հիմնականում հայտնի է Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան երկրներում, հատկապես՝ Իտալիայում և Իսպանիայում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի երկրներում։ Երգում է ռոմանական լեզուներով (իտալերեն, իսպաներեն, ավելի քիչ ֆրանսերեն և պորտուգալերեն ), նրա երգացանկում ընդգրկված են նաև անգլերեն և այլ լեզուներով գրված կոմպոզիցիաներ։ Երգչուհու սիրելի ժանրը փոփն է, ինչպես նաև փիլիսոփայական և սիրային բալլադները՝ ռոքի և երբեմն քանթրիի խառնուրդով։ 2009 թվականի մարտին նրա սկավառակներից ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 45 միլիոն օրինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1974 թվականի մայիսի 16-ին Իտալիայի Ռավեննա գավառի Ֆաենցա քաղաքում[4]՝ Ֆաբրիզիո Պաուսինիի[5] և Գիաննա Բալարդինիի ընտանիքում։ Մեծացել է Սոլարոլոյում՝ նույն շրջանի փոքրիկ կոմունայում[6]։ Հայրը եղել է երգիչ և նախկին դաշնակահար[7]։ Նա երազում էր, որ իր դուստրը երգչուհի դառնա։ Նրանք միասին սկսել են ելույթներ ունենալ փոքրիկ ճաշարաններում և սրճարաններում, իսկ 1986 թվականի վերջին գիշերը միայնակ ելույթ է ունեցել բեմի վրա։ Այդ ժամանակ նա երգեր է երգել Էդիթ Պիաֆի, Բարբրա Ստրեյզանդի, Էլլա Ֆիցջերալդի, Թինա Թըրների, և Լայզա Մինելլիի երգացանկից, բայց 15 տարեկանից հիմնականում սկսել է երգել իտալական երգեր։ 1991 թվականին, հոր պնդմամբ, մասնակցել է Կաստրոկարոյի երաժշտական փառատոնին։ Այստեղ նրա վրա ուշադրություն են դարձրել պրոդյուսերներ Անջելո Վալսիլյոն և Մարկո Մարատին, որոնք նրան առաջարկել են ձայնագրել մի քանի երգեր։ Նոր ձայնագրված երգերի թվում եղել է «La Solitudine» երգը։ Այդ երգը ներկայացրել է 1993 թվականի Սան Ռեմոյի փառատոնին, որտեղ երիտասարդ կատարողների մեջ հաղթող է ճանաչվել։ Արդեն 1994 թվականին նույն փառատոնի հայտնի երգիչների շարքում գրավել է երրորդ տեղը։
Warner ընկերությունը նրան առաջարկել է ձայնասկավառակ ձայնագրել, և շուտով հայտնվել է Պաուսինիի առաջին ալբոմը՝ «Laura Pausini»: Վաճառվել է թողարկված 2 միլիոն օրինակը։ Երկրորդ ալբոմի թողարկման ժամանակ կրկնապատկվել է ձայնասկավառակների վաճառքը։ 37 երկրներում վաճառվել է ավելի քան 4 միլիոն օրինակ։ Billboard ամսագրի կարծիքով, նա դարձել է տարվա ամենապայծառ դեմքերից մեկը՝ զիջելով միայն Մրայա Քերիին։
1995 թվականին թողարկել է իսպանալեզու ալբոմ։ Այն Իսպանիայում վաճառվել է 1 միլիոն օրինակով, ևս 1 միլիոն օրինակ վաճառվել է տարբեր երկրներում։ Մեկ տարի անց ձայնագրել է «Le cose che vivi» ալբոմը, որտեղ ներգրավված է եղել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը։ Սկավառակը ձայնագրվել է իսպաներեն և իտալերեն լեզուներով, իսկ բրազիլական շուկայի համար՝ պորտուգալերենով։ Նույն թվականին երգչուհին մեկնել է առաջին միջազգային շրջագայությանը։
Հաջորդ ձայնասկավառակը կրկին թողարկվել է երկու տարբերակով՝ իսպաներեն և իտալերեն։ Այն կոչվել է «La mia Risposta» և վաճառվել 50 երկրներում։ Երգերից մեկը հատուկ նրա համար գրել է Ֆիլ Քոլինզը։
1999 թվականին մեկնել է եվրոպական շրջագայության։ Այստեղ ձայնագրել է «Ուղղերձ շշի մեջ» ֆիլմի սաունդթրեքը։ Մոդենայում մասնակցել է «Պավարոտտին և ընկերները» համերգին։ Մեկ տարի անց վաճառքում է հայտնվել հերթական նոր ալբոմը «Tra te e il Mare», որը 4 անգամ առաջադրվել է «Լատինական Գրեմմի» մրցանակի։ 2001 թվականի վերջին վաճառվել է ալբոմի ավելի քան 3 միլիոն օրինակ։ 2002 թվականի հուլիսին թողարկել է իր առաջին անգլերեն ալբոմը՝ «From the Inside»: ԱՄՆ-ում ձայնասկավառակի վրա աշխատելու ժամանակ երգչուհու մոտ տարաձայնություններ էին առաջացել «Atlantic Records» ձայնագրող կազմակերպության ղեկավարության հետ։ Վիճաբանության հիմնական պատճառը եղել է ալբոմի ոչ ճիշտ գովազդը և նրա վաճառքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը։ Այդ պատճառով նա չեղյալ է հայտարարել պայմանագիրը ԱՄՆ-ում և վերադարձել հայրենի Իտալիա։ Այնուամենայնիվ, ալբոմի առաջին սինգլը՝ «Surrender», շատ հաջող է ստացվել, իսկ սկավառակները վաճառվել են 700.000 օրինակով։ 2004 թվականի գարնանը ձայնագրել է «Resta in Ascolto» ալբոմը, որը թողարկվել է երկու լեզուներով՝ իտալերեն և իսպաներեն։ Վաճառվել է ալբոմի մեկ միլիոն օրինակ, իսկ 2005 թվականին այն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ 2006 թվականի նոյեմբերին թողարկել է «Io canto» ալբոմը, որը վաճառվել է 2.350.000 օրինակով։ Ալբոմի նույնանուն սինգլը մեծ հաջողություններ է գրանցել Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Բրազիլիայում։
2007 թվականի հունիսին երգչուհին համերգով հանդես է եկել Միլանի մարզադաշտում[8]։ Նրա ելույթին մասնակցել են 70.000 իտալացիներ[9]։ Այնուհետև համերգներ են տեղի ունեցել Եվրոպայում և Լատինական Ամերիկայում։ 2007 թվականի հոկտեմբերին արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա լավագույն երգչուհի» և «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգերում։
Այդ ժամանակ թողարկել է իր ամենահայտնի «Dare to live» դուետը՝ Անդրեա Բոչելլիի հետ։ 2008 թվականի հունվարին նրա հետ նաև համերգներ է ունեցել ԱՄՆ-ում։ 2008 թվականի օգոստոսին թողարկել է «Todo vuelve a Empezar» դուետը։ Այն ձայնագրել է երիտասարդ պուերտոռիկացի երգիչ Լուիս Ֆոնսիի հետ։ 2008 թվականի նոյեմբերին թողարկել է իր հերթական ալբոմը՝ «Primavera In Anticipo» վերնագրով։ 2008 թվականի վերջին Պաուսինին դուետ է ձայնագրել ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ։ Նրանք միասին երգել են Ազնավուրի 1965 թվականի հայնտի երգերից մեկը՝ "Paris au mois d'août"[10]: Պաուսինին նշել է, որ մեծացել է Ազնավուրի երգերի տակ։ 2009 թվականի հունվարին հարցազրույցի ժամանակ Ազնավուրը ասել է.
![]() |
Պաուսինին իմ երգերի բառերը ավելի լավ գիտի, քան ես[11]։ | ![]() |
2009 թվականի գարնանը, «Primavera In Anticipo»/«Primavera anticipada» երաժշտական ալբոմի աջակցության համար, նոր շրջագայություն է սկսել, որն ընդգրկել է Իտալիան, Եվրոպայի և Սկանդինավիայի մի քանի երկրները, ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկան։ 2009 թվականի նոյեմբերին ստացել է 3-րդ «Լատինական Գրեմմի» մրցանակը։ Հենց այդ ժամանակ էլ թողարկվել է նրա կենդանի ալբոմը, որը իր մեջ ներառել է երգեր՝ 2009 թվականի շրջագայությունից։
2010 թվականի հունվարի 15-ին երգչուհին իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ մինչև 2012 թվականը դադարեցնելու է համերգային գործունեությունը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաուզինին իր հայրենի քաղաքը թողել է 1995 թվականին, երբ իր գործընկերոջ, մենեջեր և պրոդյուսեր Ալֆրեդո Չերուտիի հետ մեկնել է Միլան[12][13]։ Նրանց հարաբերությունները ավարտվել են 2002 թվականին։ 2002-2005 թվականներին Պաուսինին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել իր նոր մենեջեր Գաբրիելե Պարիսիի հետ։ Նա նշանվել է իտալացի կիթառահար, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և նախկին երգիչ Պաոլո Կարտայի հետ[14][15]։ 2012 թվականի սեպտեմբերի 15-ին, Պաուիզինին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ նրանք երեխա են ունենալու[16]։ Նրանց դուստրը՝ Պաոլան, ծնվել է 2013 թվականի փետրվարի 8-ին[17]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ իտալերենով[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993 - Laura Pausini
- 1994 - Laura
- 1996 - Le cose che vivi
- 1998 - La mia risposta
- 2000 - Tra te e il mare
- 2001 - The best of Laura Pausini - E ritorno da te
- 2002 - From the inside
- 2004 - Resta in ascolto
- 2005 - Live in Paris 05
- 2006 - Io canto
- 2007 - San Siro 2007
- 2008 - Primavera In Anticipo
- 2011 - Inedito
- 2013 - 20 - The Greatest Hits
- 2015 - Simili
Ալբոմներ իսպաներենով[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 - Laura Pausini
- 1996 - Las cosas que vives
- 1998 - Mi respuesta
- 2000 - Entre tú y mil mares
- 2001 - Lo mejor de Laura Pausini - Volveré junto a ti
- 2004 - Resta in ascolto|Escucha
- 2006 - Yo canto
- 2008 - Primavera anticipada
- 2011 - Inédito
- 2015 - Similares
Ալբոմներ անգլերենով[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 - From the Inside
Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1993: La solitudine / La soledad
- 1993: Non c'è / Se fue
- 1993: Perché non torna più
- 1994: Strani amori / Amores extraños
- 1994: Gente (իտալերենով) / Gente (իսպաներենով)
- 1996: Incancellabile / Inolvidable / Inesquecivel
- 1996: Le cose che vivi / Las cosas que vives
- 1997: Ascolta il tuo cuore / Escucha a tu corazón
- 1998: Un’emergenza d’amore / Emergencia de amor
- 1999: In assenza di te / En ausencia de ti
- 1999: La mia risposta / Mi respuesta
- 2000: Tra te e il mare / Entre tú y mil mares
- 2001: Il mio sbaglio più grande / Un error de los grandes
- 2001: Fidati di me / Fíate de mí
- 2001: Volevo dirti che ti amo / Quiero decirte que te amo
- 2001: E ritorno da te / Volveré junto a ti
- 2003: Una storia che vale / Dos historias iguales
- 2003: Surrender (ամերիկյան տարբերակ)
- 2003: Surrender (եվրոպական տարբերակ)
- 2003: I need love / De tu amor
- 2004: Resta in ascolto / Escucha atento
- 2004: Vivimi / Víveme
- 2004: Prendo te
- 2005: Come se non fosse stato mai amore / Como si no nos hubiéramos amado
- 2005: Benedetta passione / Bendecida pasión
- 2005: La prospettiva di me
- 2006: Io canto / Yo canto / Je chante (Io canto)
- 2007: Spaccacuore / Dispárame, dispara
- 2007: Non me lo so spiegare / No me lo puedo explicar (Տիցիանո Ֆերոյի հետ)
- 2007: Destinazione paradiso
- 2007: Y mi banda toca el rock
- 2008: Invece no / En cambio no
- 2009: Primavera in anticipo / Primavera anticipada (It is my song) (Ջեյմս Բլանտի հետ)
- 2009: Un fatto ovvio / Un hecho obvio
- 2009: Con la musica alla radio / Con la música en la radio
- 2009: Non sono lei / Ella no soy
- 2010: Casomai / Menos mal
- 2011: Benvenuto / Bienvenido
- 2011: Non ho mai smesso / Jamás abandoné
- 2012: Bastava / Bastaba
- 2012: Mi tengo
- 2012: Le cose che non mi aspetto
- 2013: Limpido
- 2013: Se non te
Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005 թվականին գրել է «Խորթ մայրը» ֆիլմի վոկալային բաժինը։
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- World Tour 1997
- World Tour 1999
- World Tour 2001-2002
- Special World Tour 2005
- San Siro 2007, Միլան
- World Tour 2009
- Inedito World Tour 2011-2012
Լաուրա Պաուզինիի խումբ (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմիլիանո Բասի (Emiliano Bassi) - հարվածային
- Մաթեո Բասի (Matteo Bassi) - բաս կիթառ
- Բրունո Ձուկետի (Bruno Zucchetti) - դաշնամուր
- Պաոլո Կարտա (Paolo Carta) - կիթառ
- Նիկոլա Օլիվա (Nicola Oliva) - կիթառ
- Ռոբերտա Գրանա (Roberta Granà) - բեք վոկալ
- Մոնիկա Հիլ (Monica Hill) - բեք վոկալ
- Ջիանլուիջի Ֆազիո (Gianluigi Fazio) - բեք վոկալ
պարողներ՝
- Ստեֆանո Բենեդետի (Stefano Benedetti)
- Վալենտինա Բերետա (Valentina Beretta)
- Բրունո Չենտոլա (Bruno Centola)
- Սանտո Ջուլիանո (Santo Giuliano)
- Լուկա Պաոլինի (Luca Paoloni)
- Էրիկա Սիմոնետի (Erika Simonetti)
- Տիցիանա Վիտո (Tiziana Vitto)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.hola.com/biografias/laura-pausini/
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 Montreux Jazz Festival Database
- ↑ «Pausini Sig.ra Laura – Commendatore Ordine al Merito della Repubblica Italiana» (Italian)։ Quirinale.it։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 5, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012
- ↑ Mark Worden (մարտի 15, 2003)։ «Italy's multilingual star serenades the world»։ Billboard։ Վերցված է սեպտեմբերի 1, 2012
- ↑ {{cite web|url=http://archiviostorico.corriere.it/1993/maggio/25/Laura_Pausini_Sanremo_primo_disco_co_0_93052512464.shtml%7Ctitle=Laura Pausini da Sanremo al primo disco|date=մայիսի 25, 1993|work=[[Corriere della Sera|language=Italian|accessdate=հուլիսի 29, 2011}}
- ↑ Thierry Coljon (հոկտեմբերի 2, 1996)։ «Pausini d'oiseau, le ssignol de Ravenna veut tout et tou»։ Le Soir (French)։ էջ 47։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 7, 2013-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2013
- ↑ «Laura Pausini a San Siro» (Italian)։ MTV։ հունվարի 25, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է հուլիսի 30, 2011
- ↑ Gino Castaldo (հունիսի 4, 2007)։ «Un trionfo per Laura Pausini settantamila in delirio a S.Siro»։ La Repubblica (Italian)։ Վերցված է հուլիսի 30, 2011
- ↑ «Laura Pausini & Charles Aznavour - Paris au mois d'aout (Traducción en Español»
- ↑ «Laura PAUSINI & Charles AZNAVOUR Vivement Dimanche France 2 (18-01-2009) Paris au mois d'Août» (French)։ France 2։ 18 January 2009։ Վերցված է 16 March 2014
- ↑ Laura Putti (դեկտեմբերի 24, 1995)։ «La favola di Laura, stella dei due mondi»։ la Repubblica (Italian)։ Վերցված է օգոստոսի 13, 2011
- ↑ Laura Putti (հունվարի 27, 2001)։ «Pausini pensa all'America»։ la Repubblica (Italian)։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 18, 2012-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2011
- ↑ «Pausini torna dal suo chitarrista»։ TGCOM (Italian)։ նոյեմբերի 23, 2005։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 8, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2011
- ↑ «Pausini paparazzata sul set del nuovo video»։ TGCOM (Italian)։ հուլիսի 29, 2011։ Վերցված է օգոստոսի 13, 2011(չաշխատող հղում)
- ↑ «Pausini incinta, la foto su Facebook»։ Il Secolo XIX (Italian)։ սեպտեմբերի 15, 2012։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 18, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 15, 2012
- ↑ «Laura Pausini è diventata mamma E' nata la piccola Paola»։ Il Resto del Carlino (Italian)։ փետրվարի 8, 2013։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 8, 2013-ին։ Վերցված է փետրվարի 8, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լաուրա Պաուսինիի պաշտոնական կայք (իտալ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(պորտ.)
- Լաուրա Պաուսինի Թվիթթերում
- Լաուրա Պաուսինի (իտալ.) Ֆեյսբուքում
- Լաուրայի ռուսական ֆորումը
- Il Mondo di Laura
- Լաուրայի ռուսական ֆան-կայք
- Լաուրայի երգերի թարգմանությունները
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Իտալացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Իտալացի մեցցո-սոպրանոներ
- 20-րդ դարի կանայք
- Ռավեննա քաղաքում ծնվածներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- Իտալացի կոմպոզիտորներ
- Իտալացի երաժիշտներ
- Երաժշտական պրոդյուսերներ