Լուչանո Պավարոտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուչանո Պավարոտիից)
Jump to navigation Jump to search
Լուչանո Պավարոտտի
Luciano Pavarotti 2004.jpg
Բնօրինակ անունիտալ.՝ Luciano Pavarotti
Ծնվել էհոկտեմբերի 12, 1935(1935-10-12)[1][2][3][4][5][6][7]
Մեդոլլա, Իտալիա[2]
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 6, 2007(2007-09-06)[8][2][9][10][5][6][7] (71 տարեկանում)
Մեդոլլա, Իտալիա[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և կինոդերասան
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլDecca Records
ՊարգևներՊատվավոր լեգիոնի շքանշանի սպա, Գրեմմի Լեգենդի մրցանակ, MusiCares Person of the Year?, Նանսենի մրցանակ, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր, Commander of the Order of Cultural Merit?, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա, «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր և Սարաևոյի պատվավոր քաղաքացի
Կայքlucianopavarotti.com
Ստորագրություն
Ստորագրություն
Luciano Pavarotti Վիքիպահեստում

Լուչանո Պավարոտտի (իտալ.՝ Luciano Pavarotti, հոկտեմբերի 12, 1935(1935-10-12)[1][2][3][4][5][6][7], Մեդոլլա, Իտալիա[2] - սեպտեմբերի 6, 2007(2007-09-06)[8][2][9][10][5][6][7], Մեդոլլա, Իտալիա[2]), իտալացի օպերային երգիչ-տենոր։ Բոլոր ժամանակների ամենահաջողակ օպերային տենորներից մեկը։

Լուչանո Պավարոտտին իտալացի օպերային տենոր էր, ով նաև ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։ Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրություններ՝ հասնելով համաշխարհային հռչակի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, ինչը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի կոչումը[11][12]:

Լինելով Երեք տենորներից մեկը՝ Պավարոտտին հայտնի է դարձել իր համերգների և մեդիա ելույթների շնորհիվ։ Սկսելով իր երաժշտական կարիերան 1961 թվականին Իտալիայում որպես տենոր և եզրափակելով այն «Nessun dorma»–յի կատարմամբ 2006 թվականի Թուրինի[13]Ձմեռային օլիմպիադայի ժամանակ՝ Լուչանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բելկանտո օպերաների կատարմամբ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում դերերգերի կատարմամբ։ Պավարոտտին աչքի էր ընկնում փախստականների և Կարմիր խաչի օգտին բարեգործական աշխատանքով։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2007 թվականի սեպտեմբերի 6-ին։

Վաղ կյանք և երաժշտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուչանո Պավարոտտին ծնվել է 1935 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենայի ծայրամասում։ Հայրը՝ Ֆերնանդո Պավարոտտին հացթուխ էր և տենոր։ Մայրը՝ Ադել Վենտուրին, աշխատում էր ծխախոտի գործարանում։ Պավարոտտին մանկությունից շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, բայց ընտանիքի եկամուտները փոքր էին. ընտանիքի չորս անդամները տեղավորվել էին երկու սենյականոց բնակարանում։ Ըստ Պավարոտտիի՝ հայրն ուներ հրաշալի տենորային ձայն, բայց մերժել է երգչի կարիերայի հնարավորությունը նյարդերի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում հեռանալ քաղաքից 1943 թվականին։ Հետևյալ տարում նրանք վարձակալում են սենյակ հարևան գյուղական բնակավայրում, որտեղ երիտասարդ Պավարոտտին զարգացնում է իր ֆերմերային հմտությունները։

Դարպասապահ դառնալու ցանկությունից հրաժարվելուց հետո Պավարոտտին յոթ տարի հաճախել է վոկալի դասերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118592270 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. 3,0 3,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 RKDartists
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
  8. 8,0 8,1 8,2 http://web.archive.org/web/20071019064720/http://www.cnn.com:80/2007/SHOWBIZ/Music/09/06/pavarotti.dead/index.html
  9. 9,0 9,1 9,2 Luciano Pavarotti
  10. 10,0 10,1 10,2 SNAC — 2010.
  11. Obituary: Թայմս «Լուչանո Պավարոտտի», սեպտեմբերի 6, 2007
  12. Warrack, John and Ewan West (1996). "Luciano Pavarotti." The Concise Oxford Dictionary of Opera. (3rd Ed.), ... an excellent technique, and a conquering personality."(անգլերեն)
  13. Kington Tom (ապրիլի 7, 2008)։ «Pavarotti mimed at final performance»։ The Guardian (London)։ Վերցված է 2008 թ. ապրիլի 7 (անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]