Ջենիս Ջոպլին
Ջենիս Ջոպլին | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Janis Joplin[1][2][3] |
Ի ծնե անուն | անգլ.՝ Janis Lyn Joplin |
Ծնվել է | հունվարի 19, 1943[4][5][3][…] Պորտ-Արտուր[6] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1970[4][5][3][…] (27 տարեկան) Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Խաղաղ օվկիանոս և ծովում թաղված |
Ժանրեր | փսիխոդելիկ ռոք, բլյուզ, բլյուզ ռոք, սոուլ, acid rock?, հարդ ռոք, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և Քանթրի |
Մասնագիտություն | երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ, Ակուստիկ կիթառ և վոկալ |
Լեյբլ | Columbia Records և Mainstream Records? |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Lamar University?, Kenmore West Senior High School? և Thomas Jefferson High School? |
Պարգևներ | |
Կայք | janisjoplin.com |
Ստորագրություն | |
Janis Joplin Վիքիպահեստում |
Ջենիս Լին Ջոպլին (անգլ.՝ Janis Lyn Joplin, հունվարի 19, 1943[4][5][3][…], Պորտ-Արտուր[6] - հոկտեմբերի 4, 1970[4][5][3][…], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երգչուհի, ով սկզբում ելույթ էր ունենում Big Brother and the Holding Company խմբի կազմում, իսկ հետո Kozmic Blues Band և Full Tilt Boogie Band խմբերում։ Ջոպլինը, ով հրապարակել է ընդամենը 4 ստուդիո ալբոմ (որոնցից մեկը հետմահու), համարվում է լավագույն սպիտակամորթ բլյուզ կատարողը[8] և ռոք երաժշտության պատմության լավագույն վոկալիստներից մեկը[9]։
1995 թվականին Ջենիս Ջոպլինը հետմահու ներկայացվել է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահ, 2005-ին պարգևատրվել է Գրեմմիով՝ ակնառու հաջողություների համար, 2013 թվականին աստղ է ստացել Հոլիվուդյան «Փառքի ծառուղում»[10]։ Ջոպլինը 46-րդ հորիզոնականն է զբաղեցնում Rolling Stone (2004)[11] ամսագրի «Բոլոր ժամանակների 50 լավագույն կատարողների» ցուցակում և 28-րդ տեղը նույն ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչներ և երգչուհիներ» ցուցակում[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենիս Ջոպլինը ծնվել է 1943 թվականի հունվարի 19-ին Պորտ-Արտուրում, Տեխաս, Սեթ Ջոպլինի ընտանիքում։ Վերջինս աշխատում էր Տեկսակո ընկերությունում[13][14]։ Սերը երաժշտության հանդեպ փոխանցվել է ծնողներից։ Մայրը՝ Դորոթին, ով երգում էր ուսանողական մյուզիքլներում, մի անգամ մերժել է պրոֆեսիոնալ կարիերա սկսելու առաջարկը[15]։ Փոխարենը քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվել է Ամարիլլո, Տեխաս, և աշխատանքի անցել տեղի ռադիոկայանում, որտեղ էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ։ Ամուսնական զույգը վերահաստատվել է Պորտ-Արտուրում, որտեղ Սեթը աշխատանքի է ընդունվել Տեկսակո ընկերության մաքրման կայանում[16]։
Ինչպես հետագայում պատմում են Ջենիսի քույրն ու եղբայրը՝ Մայքլն ու Լոռան, ավագ Ջոպլինը փակ ինտելեկտուալ էր. Դանթե էր կարդում, լսում էր ոչ թե country & western, ինչպես ընդունված էր Հարավային Տեխասում, այլ դասական երաժշտություն (հաճախ օպերա)։ Ծնողները չէին պարտադրում երեխաներին ընտրել իրենց մասնագիտությունը, սակայն մայրը նրանց վոկալ էր սովորեցնում։ Ազատ օրերին նրանց տանը վոկալի դասընթաց էր։ Հետագայում Լոռա Ջոպլինը գրում է.
Շաբաթ օրերին, երբ մենք սկսում էինք հավաքել տունը, մայրս ամբողջ բարձրությամբ բրոդվեյյան մյուզիքլների ձայնագրություններ էր միացնում, և մենք երեքով՝ ես, Ջենիսը, մայրս, հավաքելու հետ զուգընթաց ամբողջ ձայնով երգում էինք[16]։ |
Քույրը պատմում է, որ Ջենիսը փոքր ժամանակ «ըմբռնող, արագ զարգացող, ժպտերես, իր վարքով ու արտաքինով մարդկանց զարմացնող աղջիկ էր»։ Սերը ստեղծագործելու նկատմամբ նրա մեջ առաջացել է դեռ մանուկ հասակում. դա սկսվեց գեղանկարչությունից, ընդ որում թեմաները վերցվում էին Աստվածաշնչից։ Իր ազատ ժականակի մեծ մասը Ջենիսն անց էր կացնում եկեղեցում կամ մոտակա գրադարանում։ Միևնույն ժամանակ նա մեծ հաճույքով մասնակցում էր բոլոր տեսակի բարեգործական միջոցառումներին։ Հայրն ու մայրը, ըստ Լոռայի հիշողությունների, բավականին գոհ էին նրանից, որ Ջենիսի մոտ դեռ մանուկ հասակում ինքնուրույնության ու անկախության ձգտում կար[17]։
Թոմաս Ջեֆերսոնի դպրոցում (անգլ.՝ Thomas Jefferson High School, Պորտ-Արտուր) Ջենիսն օրինակելի աշակերտուհի էր և սկզբում արդարացնում էր շրջապատի սպասելիքները։ Սակայն ընկերուհիներ նա չուներ. շփվում էր բացառապես տղաների հետ։ Լոռայի խոսքերով, շուտով պարզ դարձավ, որ Ջենիսն իր ինտելեկտուալ մակարդակով գերազանցում է հասակակիցներին։ Բացի այդ, նա միշտ անկեղծորեն ասում էր այն, ինչ մտածում էր, իսկ քանի որ (իր իսկ խոսքերով) «ատում էր սևամորթներին», դարձավ չսիրված դպրոցում, որտեղ Մարտին Լյութեր Քինգի հայտնվելուց շատ առաջ ռասիստական հայացքները նորմալ էին ընդունվում[15]։ Ավելի ուշ հայրը պատմում էր.
Նա մեծ մասամբ շփվում էր ինքն իր հետ։ Դպրոցում նրա համար դժվար էր։ Նա համառորեն փորձում էր տարբերվել հագուստով ու պահվածքով, և դրա պատճառով նրան ատում էին։ Չկար գոնե մեկը, ում հետ նա խոսելու ընդհանուր թեմա կարող էր գտնել։ Նա Պորտ-Արտուրի հեղափոխական երիտասարդության առաջին ներկայացուցիչներից էր[18]: Բնօրինակ տեքստ (անգլ.)
'She mostly kept to herself. She had a pretty rough time of it in high school. She insisted on dressing and acting differently and they hated her for it. There were no people she could relate to, talk to. As far as Port Arthur was concerned, she was one of the first revolutionary youth. There's lots of them now. |
Քանի որ Պորտ-Արտուրում այդ ժամանակ միայն մի դպրոց կար, դրանից հրաժարվելը կնշանակեր դառնալ «քաղաքի մերժվածը»[19]։ Բայց աստիճանաբար Ջենիսի մոտ սկսեցին հայտնվել ընկերներ ոչ դպրոցական շրջապատից։ Նա մտավ մի կիսաընդհատակյա երիտասարդական խմբավորման մեջ, որտեղ հետաքրքրվում էին նոր գրականությամբ, բիթ-սերնդի պոեզիայով, ֆոլկ երաժշտությամբ, ժամանակակից մշակույթի ռադիկալ ձևերով[15]։ Այդ երիտասարդներից մեկը՝ Գրանտ Լայոնս անունով ֆուտբոլիստը, Ջենիսին ծանոթացնում է Լեդբելլի մշակույթի հետ, որը նրան դարձնում է բլյուզի կրքոտ երկրպագուհի[20]։ Շուտով նա ինքն էլ սկսում է բլյուզ երգել, սկզբնական շրջանում գաղտնի[13]։
Ընդունված է համարել, որ Ջենիսի մոտ հոգեբանական խնդիրները (հիմնականում սեփական քաշի հետ կապված) սկսվել են դեռահասության շրջանում. նա ծանր էր տանում հասակակիցների ծաղրանքները և տառապում էր շրջապատող աշխարհից իրեն ուղղված ատելությունից (ինչպես հիշում էր հետագայում, քաղաքում նա «օտարն էր, հիմարների մեջ»[21])։ Հենց այդ տարիներին էլ ձևավորվում է Ջենիս Ջոպլինի բռնկվող բնավորությունը, որը մասամբ պայմանավորված էր բլյուզ երգչուհիների ազդեցությամբ (Բեսսի Սմիթ, Բիգ Մամա Թորնթոն, Օդետա)[20]։
Այցելությունները Լուիզիանա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Տեխասի այսպես կոչված «ոսկի եռանկյունու» (Բոմոնտ, Պորտ-Արտուր, Օրինջ) դեռահասների համար Լուիզիանան «խոստացված գինու ու բլյուզի երկիր» էր։ Այստեղի բեմն (Սլիմ Հարպո, Կլիֆտոն Շենյե, Տոմմի Մակլեյն, Ռոդ Բեռնարդ, Dale & Grace) արմատապես տարբերվում էր քաղաքային հարավային բլյուզից, որի մայրաքաղաքը Հյուսթոնն է[19]։ Սահմանը, որից այն կողմ սկսվում էր «swamp-բլյուզի» թագավորությունը, համարվում էր «Մայրուղի 90»-ը։ Այստեղ էին գտնվում Big Oaks, Buster’s, Stateline ճանապարհային ակումբները, որոնք սիրված էին տեխասցիների կողմից։ Դեռահասների համար գաղտնի «սահմանի հատումը» համարվում էր, որպես այդպիսին «հատուկ արարողություն»։ Ջենիսը շատ վաղ տարիքում է եղել այդտեղ, քանի որ շփվում էր այնպիսի տղաների հետ, որոնք նրան «իրենց աղջիկն» էին համարում[19]։
Հենց Լուիզիանայում Ջենիսն առաջին անգամ բլյուզ երգեց և ապշեցրեց ունկնդիրներին Օդետտիի վոկալային ոճի կատարյալ նմանակմամբ։ Ժամանակ առ ժամանակ ելույթ ունենալով այս կամ այն քաղաքային ակումբում նա շատ արագ տիրապետեց բլյուզ երգարվեստի նրբություններին[15]։ Ջենիսը նոտաներ չգիտեր, բայց (ինչպես նշում է կենսագիր Ռիչարդ Հյուզը) օժտված էր եզակի զգայունությամբ. դա նրան հնարավորություն էր տալիս արտահայտել բլյուզի լեզուն, ռիթմիկությունը, էմոցիոնալ սպեկտրը նրբագույն նյուանսներով[8]։ Լուիզիանական ծանր բլյուզը հիանալի ֆոն էր կոնտրմշակույթի զարգացման համար։ Արդեն Թոմաս Ջեֆերսոնի դպրոցն ավարտելու պահին՝ 1960 թվականին, Ջենիսն Ջոպլինը տիրապետում էր երաժշտական խորը ճանաչողության և ձգտում էր դա հասցնել կատարելության[19]։
1960 թվականին Ջենիսն ընդունվեց Լամարի քոլեջ (Բոմոնտ, Տեխաս)։ Համակուրսեցի Ֆրենսիս Վինսենտը հետագայում հիշում է.
Իր կտրուկությամբ սկզբում նա իմ վրա վանող տպավուրություն թողեց։ Հետագայում, ավելի մոտիկից ճանաչելով Ջենիսին, ես հասկացա, որ ագրեսիվության տակ թաքնված է զգայուն ու խոցելի բնավորություն։ Ես լսել եմ այն բոլոր պատմությունները, թե ինչպես են նրան ճնշել դպրոցում։ Մի բան կարող եմ ասել. Ջենիսը պարտքին տակ չի մնացել, իրեն ծաղրողներին նույն մետաղադրամով է պատասխան տվել[15]։ |
Բեմական դեբյուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականի ամառը Ջենիսն անց է կացնում Վենեցիայում (Լոս-Անջելեսի շրջանում), բիտնիկների շրջանում, իսկ աշնանը վերադառնում է Տեխաս։ Ինչպես հիշում է Ջոն Լենգդոնը՝ նրա պատանեկության ընկերներից մեկը, բիտնիկները Ջենիսի վրա հատկապես մեծ ազդեցություն են թողնում ոչ թե իրենց պոեզիայով, այլ ապրելակերպով։ 1961 թվականի դեկտեմբերի 31-ին բոմոնդյան «Halfway House» ակումբում տեղի ունեցավ Ջոպլինի բեմական դեբյուտը, իսկ 1962 թվականի հունվարին նրան արդեն կարելի էր տեսնել Հյուսթոնի «Purple Onion» ակումբում[22][23]։
Այս ժամանակներից Ջենիսը սկսում է պարբերաբար ելույթ ունենալ համալսարանի բեմում, ցուցաբերելով արտահայտիչ վոկալ երեք օկտավայանոց աշխատանքային դիապազոնով։ Նրա առաջին ձայնագրված երգը «What Good Can Drinking Do» բլյուզն էր, Բեսսի Սմիթի մաներայով ձևավորված։ «Ջենիսը գտնվում էր 20-ական թվականների զավեշտախաղային բլյուզի ազդեցության տակ և նույնացնում էր իրեն դրա աստղերի հետ։ Հենց այդ գերարտահայտիչ բլյուզի շնորհիվ Ջենիսը հնարավորություն ուներ լսել սեփական ներքին ձայնը և հասկանալ սեփական հոգու խորությունը»[15], - պնդում էր ռոք-քննադատ Լյուսի Օ’Բրայենը։
1962 թվականի ամռանը Ջենիս Ջոպլինը իր առաջին պաշտոնակլան այցը կատարեց դեպի Վինտոն՝ Լուիզիանայի նահանգ, որտեղ՝ ի տարբերություն Տեխասի, ալկոհոլ թույլատրվում էր նաև անչափահասներին, իսկ ակումբներում նվագում էին ոչ թե քանթրի, այլ ռոք'ն'ռոլլ և բլյուզ։ Այդպիսի երաժշտություն հնչում էր նաև Պորտ-Արտուրի սևամորթների ակումբներում, բայց ինչպես հիշում է Լոռա Ջոպլինը. «սպիտակ աղջիկներն այնտեղ չէին գնում, այնտեղ նրանց հայտնվելը չէր խրախուսվում։ Այո, Պորտ-Արտուրում ռասայական խտրականություններն արդիական էին մինչև 1967 թվականը »[16]։
Նույն թվականի հուլիսին Ջենիս Ջոպլինն ընդունվում է Օսթինի Տեխասյան համալսարան[22]։ Արդեն մեկ ամիս անց նրա մասին գրվում էր տեղական մամուլում։ «Նա բոբիկ է քայլում, երբ հաճելի է, դասարան է մտնում Levi’s-ով, որովհետև այդպես հարմար է, միշտ իր հետ վերցնում է zither, այն դեպքերի համար երբ իրեն պետք է երգել։ Նա Ջենիս Ջոպլինն է»[24], - գրում է համալսարանական թերթը 1962 թվականի հուլիսի 27-ին «Նա փորձում է տարբերվել» վերնագրով։
Նույն ամռանը Ջենիս Ջոպլինն ու նրա ընկերը՝ Ջեկ Սմիթը, դուրս են գալիս Պորտ-Արտուրից և ուղևորվում դեպի Օսթին, որտեղ բնակություն են հաստատում ֆոլկերների ու բիթնիկների բազմաբնակարան շենքում, հայտնի որպես «Ghetto»: Աշնանը Ջենիսը սկսում է ելույթ ունենալ տեղական Waller Creek Boys բլյուգրասս-խմբի հետ, որում նվագում էր Ռ. Պաուել Սենտ-Ջոնը։ Խմբի երրորդ անդամն էր բաս-կիթառիստ Լարրի Ուիգինսը։ Տրիոն կիրակի օրերին նվագում էր տեղի պրոֆմիավորումների տանը, նաև Տրեդգիլլայի «Bar & Grill» ակումբում (չորեքշաբթի գիշերները), կատարելով Լեդբելլիի, Բեսսի Սմիթի, Ջինա Ռիչիի, Ռոզի Մեդոկսի երգերը ինչպես նաև բլյուգրասսի ստանդարտներ։ Այդ ժամանակ Ջենիսն արդեն լուրջ հետաքրքրվում էր «բույսերով», մեծ դոզաներով ալկոհոլ էր օգտագործում, նաև սեկոնալ պրեպարատ։
Ընդունված է համարել, որ հենց այստեղ, ալկոհոլի ազդեցության տակ Ջենիսի ձայնը խռպոտություն է ձեռք բերում, որը հետագայում հասունանում է և մեծ ճանաչում է բերում երգչուհուն։ Սակայն Լյուսի Օ’Բրայենի խոսքերով, «Ջենիսը տիրապետում էր միաժամանակ երկու բոլորովին տարբեր ձայների՝ մաքուր պայծառ սոպրանո և հզոր բլյուզային խռպոտություն։ Որոշ ժամանակ նա տատանվում էր, չիմանալով որին տալ նախապատվությունը, իսկ հետո ընտրեց երկրորդը[15]։
Տեղափոխվելը Սան Ֆրանցիսկո
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականից Ջենիս Ջոպլինը կտրվեց ուսանողական կյանքից այն բանից հետո, երբ ուսանողական թերթերից մեկը, որպես չար կատակ նրան անվանեց «ամենասարսափելին բոլոր տղաների մեջ»։ Հենց այդ ժամանակ Սան Ֆրանցիսկոյից վերադառնում է նրա վաղեմի ընկերներից Չետ Հելմսը, բրիտնիկների բեմի մասին պատմություններով։ 1963 թվականի հունվարի 23-ին նրանք ճանապարհային ազատ մեքենաների օգնությամբ միասին տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո։ Ընդամենը 2 օր անց Ջենիսն աշխատանքի է անցնում տեղի սրճարաններում։ Ելույթից հետո նա գլխարկը ձեռքին անցնում էր սեղաններ մոտով թեյավճարներ հավաքելով։ Coffee Confusion և Coffee Gallery[25] սրճարաններն այն վայրերն էին, որտեղ նա մշտապես ելույթ էր ունենում։ Սկզբում Ջոպլինը ակապելլա էր երգում, սակայն հետագայում նրան է միանում Յորմա Կաուկոնենը (հետագայում կիթառահար Jefferson Airplane)։ Նրանք դուետով ելույթ էին ունենում Coffee & Confusion-ում և նմանատիպ այլ սրճարաններում։ Ջենիսի հետ ելույթ ունեցողների շրջանում էին նաև բլյուզմեններ Ռոջեր Պերկինսը և Լարրի Հենկսը։
Ջենիսի նոր ընկերների շարքում հայտնվեցին նաև Դեյվիդ Քրոսբին, Նիկ Գրավենիտեսը ինչպես նաև Փիթեր Ալբինը (այդ ժամանակ, Ջեյ Պի Պիկենսոմի հետ նվագում էր «պրոգրեսսիվ բլյուգրասս» ) և Ջիմ Գյորլին (երկուսն էլ Big Brother & the Holding Company-ի ապագա անդամներ[22])։ Ականատեսների խոսքերով Ջենիսն իրեն անկաշկանդ էր պահում։ «Չետը (Հելմս) մի անգամ ինձ տարավ Coffee Gallery, որպեսզի ես լսեմ նրա ձայնը։ Նա երգում էր միայն մեկ էլեկտրական կիթառի նվագակցությամբ, բայց այնքան բարձր, որ ես ստիպված եղա դուրս գալ դահլիճից ու լսել տրատուարից[26], - հիշում էր Լուրիա Կաստելը։
1963 թվականի առաջին կեսը Ջենիսն անց է կացնում մանր աշխատանքներ կատարելով։ Ամռանը նա ելույթ է ունենում Մոնտերեյի ֆոլկ-փառատոնում, այդ ընթացքում հասցնելով մասնակից լինել մոտոցիկլետային վթարի, փողոցային վեճերի և բանտ ընկնել մանր գողության համար։ 1963 թվականի աշնանը Ջենիսն առաջին անգամ ելույթ է ունենում ռադիոյով, սան ֆրանցիսկյան KPFA ռադիոկայանի ուղիղ եթերում, կարարելով «Midnight Special»-ը Grateful Dead-ի ապագա անդամի՝ Ռոն Մաքքերնանի նվագակցությամբ[22][26]։
Առաջին ձայնագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Ջենիս Ջոպլինը որոշ ժամանակ անց է կացնում նյու յորքյան ներքին Իստ-սայդում։ Ժամանակի մեծ մասը տրամադրում է Հեսսե և Նիցշե ընթերցելուն, այդ ամբողջ ժամանակ չհեռանալով Slug’s ակումբից։
1964 թվականի հունիսի 25-ին վերադառնալով Սան Ֆրանցիսկո Ջոպլինը Յորմա Կաուկոնենի հետ 6 բլյուզային ստանդարտ է ձայնագրում («Trouble In Mind», «Kansas City Blues», «Hesitation Blues», «Nobody Knows You When You’re Down And Out», «Daddy, Daddy, Daddy» և «Long Black Train Blues»), որոնք հետագայում հրապարակվում են The Typewriter Tape անունով բուտլեգի տեսքով։ Հարվածային գործիքների փոխարեն օգտագործում էին տպագրական մեքենա, որը «նվագում էր» Մարգարիտա Կաուկոնենը[27]։
Այդ ժամանակ Ջենիսն արդեն պարբերաբար օգտագործում էր թմրանյութեր՝ բյուրեղային մետեդրին, երբեմն էլ հերոին[28], որոնց միջոցով փորձում էր ազատվել դեպրեսիայից և ավելորդ քաշից։ 1965 թվականի ամռանը ընկերները, ովքեր անհանգստացած էին Ջենիսի հիվանդոտ տեսքով, սկսեցին համոզել նրան վերադառնալ ծնողների մոտ՝ Պորտ-Արտուր։ Քույրը՝ Լոռան, պատմում է, որ հենց ինքը՝ Ջենիսը «մահու չափ» վախեցած էր այն ամենից, ինչ կատարվում էր իր հետ։ Նա վերադարձել էր վախեցած ու ճնշված։ Մոր ներկայությամբ երբեք չէր հագնում կարճաթև զգեստներ, որպեսզի չերևան ներարկիչի հետքերը[15]։ Նա ամաչում էր իր արածից։ «Կյանքում առաջին անգամ նա հանկարծ սկսեց լսել, թե ինչ են ասում ծնողները», - հիշում է քույրը։ Ջենիսը սկսեց հոգեբանի այցելել, կտրուկ որոշում կայացրեց ուսումը շարունակելու մասին և ընդհանրապես սկսեց ապրել «ծնողների առաջարկած կյանքով»[29]։
1965 թվականին Ջենիսն ընդունվում է Լամարկյան տեխնոլոգիական համալսարանի (Բոմոնտ, Տեխաս) սոցիոլոգիական ֆակուլտետ, որտեղ սովորում է մեկ տարի՝ ժամանակ առ ժամանակ համերգների համար Օսթին այցելելով։ Այդ ընթացքում նա վարում էր հավաքված և կոնսերվատիվ կենսակերպ։ Ինչպես նշում է նրա հին ընկերներից ֆոլկ-երգիչ Բոբ Նոյվիրտը, նա Սան Ֆրանցիսկո վերադառնում է խիստ փոխված. «նա իր կյանքը կտրուկ փոխել ցանկացող երիտասարդ կնոջ էր նման»[15]։
Big Brother & the Holding Company
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ժամանակ Սան Ֆրանցիսկոյում ձևավորվում էր Big Brother & the Holding Company խումբը։ Չետ Հելմսը ճանաչում էր Family Dog կոմունայի երաժիշտներից մեկին։ Նա պայմանագիր էր կնքել այդ խմբի հետ և դարձել նրանց մենեջերը[9]։ Տեղական երկու խմբերի՝ Jefferson Airplane-ի (այդ ժամանակ դեռ Սիգնի Անդերսոնի հետ) ու The Great Society-ի (Գրեյս Սլիկի հետ) հաջողությունները ստիպեցին նրան հիշել իր հին ծանոթին։ Նա իրենց ընդհանուր ծանոթին՝ Տրեվիս Ռիվերսին, ուղարկում է Տեխաս բացառապես այն նպատակով, որ իր մոտ կանչի Ջենիս Ջոպլինին, ով վաղուց արդեն մտածել էր 13th Floor Elevators ռոք խմբի կազմի մեջ մտնելու մասին[22]։
Հունիսի 4-ն երգչուհին եկավ Սան Ֆրանցիսկո։ Հելմսն ասում էր. «... Պիտերն ու Ջիմը թափահարեցին թևերը, նրանք ասում են, որ տեսել են այդ աղջկան Coffee Gallery-ում երգելիս և կարծում են, որ նա խելագար է»։ Հելմսը չի առարկել, բայց ասել է, որ ավելի հավասարակշռված երգչուհի դժվար թե գտնեն և առաջարկել է իրենց խմբում ընդունել Ջոպլինին։ Ջենիսի համար ևս բարդ էր որոշում կայացնելը, քանի որ նա դադարել էր թմրանյութեր ընդունել և նրա համար մեծ ռիսկ էր դա վերսկսելը։ «Ես փորձում էի նրան բացատրել, որ երաժիշտներն այլևս ծանր թմրադեղեր չեն օգտագործում, իսկ ԼՍԴ-ի դեպքում ամեն ինչ այլ է[26]»,-գրում է Չետ Հելմսը։
1966 թվականի հունիսին Ջենիսը գրում է ծնողներին.
Սենյակ եմ վարձել։ Շատ նուրբ տեղ է, խոհանոց ու հյուրասենյակ ունի, նույնիսկ արդուկ և արդուկի սեղան։ Դեռ աշխատում եմ Big Brother & the Holding Company-ի հետ։ Դա իրոք հետաքրքիր է… Պարապում ենք ամեն գիշեր նրանց ընկեր նկարչի ավտոտնակում։ Մարդիկ մոտենում են, լսում։ Կարծում եմ նրանց բավականին դուր է գալիս իմ երգեցողությունը… Ահա ձեզ ևս մի քանի տարօրինակ անուններ հավաքածուի համար. The Grateful Dead, The Love, Jefferson Airplane, Quicksilver Messenger Service… Աներևակայելի է, այդպես չէ՞: Իմ մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք։ Չեմ նիհարել, չեմ վերականգնվել և գլխիս հետ էլ ամեն ինչ կարգին է։ Մտածում եմ նորից համալսարան վերադառնալու մասին, այնպես որ դեռևս մի հեռացրեք ինձ ձեր հաշվարկներից[24]։ |
1966 թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ խմբի նոր կազմի առաջին ելույթը «Ավալոն» ակումբում[14]։ Ջենիսը երկու երգ երգեց, համերգի մեծ մասն անց կացնելով դինամիկին նստած, դահիրան ձեռքին[26]։ Մեկ ամիս անց երաժիշտների, նրանց կանանց, ընկերուհիների հետ բնակություն հաստատեց մի առանձնատանը, որը գտնվում էր Սան-Ջերոնիմո հովտում[22]։ Այս ընթացքում Ջենիսը գրեթե չէր օգտագործում թմրանյութեր. Սթիվեն Ռայդերի (խմբի ստեղնաշարահար և այդ ժամանակ Ջենիսի լավագույն ընկեր) պնդմամբ նա պայմանագիր էր կնքել խմբի անդամ Դեյվիդ Գետցի հետ այն մասին, որ երկուսով վարձված տանը ներարկիչների հայտնվելը օրենքից դուրս է[30]։ Այդ ընթացքում նա ամեն անգամ իր ձեռնարկումների մասին նամակներով պատմում էր ծնողներին։ «…Հիմա իմ դիրքորոշումը երկակի է։ Երկրորդ Շեր դառնալու հեռանկարն ինձ չի գոհացնում։ Բայց ես համոզված եմ, որ սա հիանալի շանս է և ես այն բաց չեմ թողնի»[29], - համաձայն քրոջ հիշողության, այսպես էր գրում Ջենիսը խմբի հետ աշխատանքը սկսելուց առաջ։ Այս օրերին, ինչպես գրում է Սեմ Էնդրյուն նա «խելացի էր, վճռական և օժտված էր գավառից եկած կնոջ համար աներևակայելի ինքնավստահությամբ ու սեփական ուժերի բարձր գնահատմամբ»[15]։
Ջենիսի հայտնվելով Big Brother & the Holding Company-ի ոճը փոխվեց. խումբը նվագում էր փոփ-փսիխոդելիայի և բլյուզի դինամիկ սինթեզ, պահպանելով հավատարմությունը իմպրովիզացիոն կատարմանը[31]։ Ջոպլինը խմբի երգացանկ ներմուծեց նոր երգեր՝ «Women Is Losers» և «Maybe»; Ալբինի հետ դուետով կատարեցին «Let The Good Times Roll» և «High Heel Sneakers» երգերը[26]։ «Մենք անկիրք պրոֆեսիոնալներ չենք, մենք էմոցիոնալ ու թափթփված ենք», - ասում էր նա։ Ինչպես հիշում էր Ալբինի խումբը ստիպված էր պակասեցնել բարձրությունը, քանի որ երգչուհին այլևս չէր դիմանում նման աղմուկին[26]։
Նոր վոկալիստի տաղանդն ու նրա արտիստիզմը խումբը դարձրին Սան Ֆրանցիսկոյի բեմի «առաջնորդը»։ Չլինելով շատ հարուստ կենսափորձ ունեցող երաժիշտներ, Big Brother-ի անդամները (Սեմ Էնդրյուի խոսքերով) առաջին հերթին «արվեստի մարդիկ էին, ովքեր ընթանում էին օրգանական գեղարվեստական ինքնաուսումնասիրման ուղով»[31]։ Ջենիս Ջոպլինն այսպես է նկարագրում իր առաջին տպավորությունը նոր կոլեկտիվի մասին.
Ամբողջ կյանքում երազել եմ լինել բիթնիկ, հանդիպել heavies-ների հետ[32], ուրախանալ. ահա այն ամենը, ինչ ես ցանկացել եմ այս կյանքից։ Այդ ամենի հետ ես գիտեի, որ իմ ձայնը բավականին լավն է և ես նրանով միշտ կարող եմ վաստակել գումար` գարեջրի համար։ Եվ այդ ժամանակ ինչ-որ մեկը ինձ բառացի մտցրեց այս ռոք-բենդ։ Լսեք, ինձ վրա նետեցին այդ երաժիշտներին, էներգիայով լիցքավորող բասերը ոսկորներս ընկան և ես հասկացա, որ ահա... ուրիշ ոչնչի մասին ես երբեք չեմ երազել։ Եվ այդտեղից սկսվեց հաճույքը, ավելի լավ, քան յուրաքանչյուր տղամարդու հետ։ Հնարավոր է հենց այդտեղ էր խնդիրը[18]... Բնօրինակ տեքստ (անգլ.)
'All my life I just wanted to be a beatnik, meet all the heavies, get stoned, get laid, have a good time, that's all I ever wanted, except I knew I had a good voice and I could always get a couple of beers off of it. All of a sudden someone threw me into this rock band. They threw these musicians at me, man, and the sound was coming from behind, the bass was charging me, and I decided then and there that was it, I never wanted to do anything else. It was better than it had been with any man, you know. Maybe that's the trouble…' |
Նոր միությունը, ինչպես հիշում էր Էնդրյուն, մեծ դեր խաղաց Ջոպլինի արվեստի զարգացման գործում։ Երգչուհին, որը հասցրել էր բախվել հասարակության ատելության հետ, շուտով լողում էր համընդանուր հիացմունքի տարափում։ Բացի այդ, «…Big Brother-ը հնարավորություն էր տալիս Ջենիսին ընդլայնվել։ Մենք նրան երբեք չենք ստիպել երգել ինչ-որ կոնկրետ ժանրում, այդ մոտեցումը կարևոր ու հատկանշական էր հենց սան ֆրանցիսկյան խմբերի համար»[31], - հիշում էր կիթառիստը։ Այդ ամենի հետ մեկտեղ Ջոպլինի վոկալի որակը փոխվել էր, հնարավոր է ոչ դեպի լավը։ «Չէ որ նա սկսել էր, որպես ակուստիկ նվագակցության երգչուհի, և նրա ձայնը հյութալի էր ու ֆոլկային։ Big Brother-ում նա դարձավ պակաս կոլորատուրային։ Ցածր բարձրության դեպքում Ջենիսը ցուցաբերում էր ֆանտաստիկ դիապազոն, բայց նա ստիպված էր փոխել սեփական ձայնը խմբի բարձրության հետ հարմարվելու համար։ Արդեն մեկ տարի անց նրա մոտ պոլիօներ առաջացան, ինչի պատճառով ամեն նոտան ակորդի ու կիսատոնի նման էր հնչում[26]», - ասում էր Ալբինը։
Ինքը՝ Ջոպլինը, այդ փոփոխությունները չէր ընդունում որպես վատթարացում. նույնիսկ պնդում էր, որ միայն խումբ գալուց հետո «հասկացավ, որ մինչև այդ երբեք իսկապես չի երգել»։ Նա միայն ստիպված եղավ հրաժարվել Բեսսի Սմիթի նմանակումից («…Նա բաց նոտաներ էր վերցնում, պարզագույն ֆրազեոլոգիայի համատեքստում, բայց դրա վրա հնարավոր չէ հույս դնել, երբ քո ետևում ռոք-խումբ է…») և Օտիս Ռեդինգի մոտ սովորել «նրա մակերևույթով առաջ սողալու փոխարեն երգը առաջ բրդելու արվեստը»[33]։ «Ես երեք ձայն ունեմ՝ ճիչ, կոկորդային խռպոտություն և բարձր ձայն։ Որպես գիշերային ակումբի երգչուհի օգտագործում եմ խռպոտությունը։ Դա այն է, ինչ դուր է գալիս մորս։ Նա ասում է . Ջենիս, ինչու՞ ես այդպես բղավում, չէ որ դու այնքան գեղեցիկ ձայն ունես»[33], - ասում էր Ջենիսը։
Խումբը պայմանագիր է ստորագրում պրոդյուսեր Բոբ Շեդի և նրա Mainstream Records դեթրոյդյան լեյբլի հետ; Հելմսին, որն առարկում էր դրա դեմ, ստիպված եղան ազատել աշխատանքից[26]։ Big Brother & the Holding Company դեբյուտային ալբոմի մասին, որը լույս ընծայվեց միայն, Monterey Pop Festival-ում հաղթական ելույթից հետո[22], Ջոպլինն ասում էր.
Ալբոմը բավականին թույլ ստացվեց, քանի որ մենք դեռ երիտասարդ ու միամիտ էինք, պրոդյուսերը լավը չէր, մենեջեր ընդհանրապես չունեինք, չկար մեկը, որը կարող էր խորհուրդներ տալ։ Մենք շփոթվածության մեջ էինք և մեզ օգտագործում էին։ Երեք օր տրամադրեցին ամբողջ ալբոմի ձայնագրմանը և ակնարկեցին, որ արվեստի ազատություններ կիրառելու դեպքում, մեզ անմիջապես կազատեն - [34]
|
1966 թվականի հոկտեմբերի սկզբում խմբի նոր մենեջեր Ջուլիուս Կարպենը խմբին վերադարձրեց Սան Ֆրանցիսկո, որտեղ ելույթ ունեցան բազմաթիվ խոշոր համերգներում։ «Գոլդեն Շիֆ Բեյքերի»-ում փետրվարի 10-ին Ջենիսը ծանոթանում է Քանթրի Ջո Մակդոնալդի հետ, ով դարձավ նրա մոտիկ ընկերը։ Շուտով նրանք միասին բնակարան վարձեցին[22]։
Մոնտերեյի փառատոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենիս Ջոպլինի պատմության մեջ շրջադարձային էր Big Brother & the Holding Company խմբի կազմում մասնակցությունը Մոնտերեյի փոփ փառատոնին. սկզբում հունիսի 17-ին, իսկ հետո նույն օրը երեկոյան, որպեսզի ռեժիսոր Դ. Ա. Պենեբեյկերը կարողանա այն նկարել ժապավենի վրա։ Ռոք-քննադատ Լյուսի Օ՛Բրայենի խոսքերով Ջոպլինի ելույթը մեծ կենդանի էներգիա հաղորդեց դահլիճին. աուդիտորիան ապշած էր, քանի որ «... նախկինում երբեք սպիտակամորթ երգչուհին բեմում իրեն այդպես չէր պահել և այդպես չէր օգտագործել իր ձայնը»։ Ջենիսի ելույթը «Ball and Chain» խմբի կազմում դարձավ Պենեբեյկերի «Monterey Pop» ֆիլմի գլխավոր էպիզոդը։
Բիլլ Գրեհեմը հիշում էր, որ Ջենիսն ու նրա խումբը փառատոնին շատ «վայրի ու ջղային» հնչեցին։ Ընդ որում հայտնի իմպրեսարիոն չէր կարծում, որ որգչուհին գիտակցաբար փորձում էր նմանակել սևամորթներին. «Ինձ թվում է նա երգում էր, հենց որպես աղջիկ, որը եկել է Տեխասից և բնակություն է հաստատել Սան Ֆրանցիսկոյում. դա նրա բնական ձայնն էր, իր սեփական երգերի ինտերպրիտացիան։ Նա բլյուզ էր երգում և դա անում էր շատ յուրօրինակ։ <…> Ջենիսը նոր ոճի ներմուծողն էր, ահռելի ու յուրահատուկ տաղանդի կրողը, ում նմանակելն անհնար է»։
Big Brother-ը հոկտեմբերի 31-ին պայմանագիր է ստորագրում նոր մենեջեր Ալբերտ Գրոսսմանի հետ։ Դա շատ հարցերում փոխում է խմբի հետագա ուղին։ Գրոսմանը, ինչպես հետագայում պնդում էր Աբլինը, թեթև էր վերաբերվում երաժիշտներին, բայց աստվածացնում էր Ջոպլինին, որի մեջ տեսնում էր «նոր Բիլլի Հոլիդեյ», իսկ հեռանկարներում՝ Բլյուզային գերխմբի առաջնորդ, որի մասնակցիներից մասամբ համարվում էր Թաջ-Մահալը[26]։
Քլայվ Դեվիսը՝ Columbia Records-ի նախագահը, Big Brother-ի հետ երեք ստուդիական ալբոմներ թողարկելու պայմանագիր է կնքում և միանում է Գրոսսմանին հին պայմանագրերը չեղյալ համարելու գործերում։ Նոր պայմանագիրը կնքվում է 1967 թվականի ամռանը Big Brother & the Holding Company-ի (#60, ԱՄՆ) Mainstream Records դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։
1968 թվականի փետրվարի 16-ին խումբը սկսում է իր առաջին ճամփորդությունը Արևելյան ափով։ Հաջորդ օրը առաջին անգամ ելույթ են ունենում Նյու-Յորքում՝ Anderson Theatre-ում։ Համերգը մամուլում հիացմունքով լի հոդվածների է արժանանում։ «Ջենիսին գեղեցկուհի չես անվանի բառի սովորական ընդունված իմաստով, բայց նա, անկասկած, սեքս-սիմվոլ է, թեկուզ փոքր-ինչ անսպասելի «փաթեթավորմամբ»։ Նրա ձայնում միավորվել են Բեսսի Սմիթի հոգին, Արետա Ֆրանկլինի փայլը, Ջեյմս Բրաունի դրայվը… Հասնելով երկինք, այդ ձայնը սահմաններ չի ճանաչում և կարծես ստեղծում է իր համար աստվածային բազմաձայնություն», - գրում էր Village Voice-ի մասնագետը։ Ջենիսն այդ մասին գրում է ծնողներին.
Շատ տեսաբաններ նշում էին վոկալիստուհու տաղանդի անհամատեղելիությունը երաժիշտների հետ։ «Չէր լինի ոչ մի Big Brother & the Holding Company առանց Ջենիս Ջոպլինի ու նրա ջերմամիջուկային բլյուզային ձայնի», - գրում էր BMI Magazine-ը «Մեղվային ռոք-թագուհին» վերնագրով հոդվածի տակ («Մեր օրերում ռոք-խումբը փեթակ է հիշեցնում՝ երեք-չորս աշխատող մեղուներ բզզում են մեղու-թագուհու շուրջ»։ Newsweek ամսագիրը այդ օրերին թողարկեց իր երկու «ռոք-թագուհիների» ցանկը։ Դրա մեջ մտան Ջենիս Ջոպլինն ու Գրեյս Սլիկը։
Cheap Thrills
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի մարտին խումբը, որը պաստառների վրա գովազդվում էր որպես Janis Joplin and Big Brother & the Holding Company, պրոդյուսեր Ջոն Սայմոնի հետ սկսեց աշխատել նոր ալբոմի վրա։ Սակայն խմբում բախումներ էին առաջացել.երաժիշտները բողոքում էին, քանի որ Ջենիսը սուպեր աստղ էր դառնում իսկ իրենք մնում էին, որպես նրան նվագակցողներ։ Իսկ մյուս կողմից երգչուհին հաճախ էր լսում կարծիքներ այն մասին, որ երաժիշտները չեն համապատասխանում նրա երաժշտական վարպետությանը։
Այդ ժամանակ շրջագայությունները շարունակվում էին։ Big Brother & the Holding Company-ն ավարտեց հյուրախաղերը ապրիլի 7-ին ելույթ ունենալով Նյու-Յորքում Մարտին Լյուտեր Կինգի հիշատակին։ Այդ համերգին ելույթ ունեցան նաև Ջիմի Հենդրիքսը, Բադի Գայը, Ռիչի Հեվենսը, Փոլ Բատերֆիլդը, Ալվին Բիշոլը։ Շրջագայության ընթացքում (ապրիլի 12-13) Winterland Ballroom սրահում ձայնագրվում է համերգային Live at Winterland '68 ալբոմը, որը հրապարակվում է ավելի ուշ։
Ստուդիո ալբոմի թողարկումը ձգձգվում էր. պրոդյուսերը մերժում էր խմբի առաջարկած ամբողջ նյութը (գրեթե 200 բոբին), բայց նախնական ծրագրերն այնքան մասսայական էին, որ ալբոմը ոսկե կարգավիճակ ստացավ դեռ մինչև թողարկվելը։ Կլայվ Դեվիսը պահանջում էր շուտափույթ թողարկում։ Cheap Thrills-ը, որի պաստառը պատրաստեց հայտնի ծաղրանկարիչ Ռոբերտ Կրամբը, թողարկվեց 1968 թվականի օգոստոսին։ Դա տեղի ունեցավ խմբի՝ Նյուպորտի փառատոնում ելույթ ունենալուց ոչ ուշ։ Այդ փառատոնում 18 հազարանոց հանդիսատեսն այնպիսի օվացիա էր կազմակերպել խմբի համար, որ երաժիշտներին չէին թողնում մինչև ուշ գիշեր։
Cheap Thrills-ում, ինչպես գրում է թղթակից Ջոն Մակդերմոտտը, խումբը ստեղծել է «...իր գլուխգործոցը. բուռն ստուդիո և համերգային էկսպերիմենտների էլեկտրական հավաքածու», որը գերազանցեց անսամբլի ուժը։ Մակդերմոտը նշում էր. ինչպես այդ ժամանակի բլյուզ երաժիշտների մեծ մասը, Ջենիս Ջոպլինը ավելի հմուտ էր արդեն գոյություն ունեցող նյութի նոր մեկնաբանություններ ստեղծելու գործում, քան հեղինակային ստեղծագործություններում։ Սակայն ոգեշնչման գագաթնակետին հասնելով Ջոպլինը մի քանի հիանալի երգ է գրում։
Սեմ Էնդրիուն ասում էր.
Ջենիսը հիանալի ստեղծագործական տաղանդով է օժտված։ Սա հատկապես վերաբերում է տեքստերին։ Նա քիչ չի ստեղծագործել, բայց հենց «Turtle Blues»-ը դարձել է նրա ամբողջ ստեղծագործական ժառանգության նշանը։ Ընդհանրապես, հեղինակային արվեստը Big Brother-ում ժողովրդավարական էր՝ ինչ-որ մեկը հայտնում էր որևէ գաղափար, իսկ մյուսները մեկնաբանություններ էին անում այդ մասին։ Ես սովորաբար խմբի համար քիչ թե շատ ավարտված գործեր էի տանում։ Բայց հետո, մի քանի ամիս երգը կատարելուց հետո, ձայնագրում էինք որոշակիորեն փոփոխված տարբերակը։ Դա վերաբերում էր բոլոր երգերին, ներառյալ «Piece of My Heart»-ը, որը մենք ստացել էինք Ջեկ Կեսիդիից, որը նա բերել էր մեզ համար լսելով Իրմա Ֆրանկլինի կատարմամբ։ Մենք սարքեցինք այն լրիվ այլ ձևով. այնպիսի վայելչություն ստացվեց։ Մենք ձայնագրեցինք սպիտակամորթ երիտասարդի երգի մոլագար ու կատաղի տերբերակը։ Նմանատիպ այլ օրինակ է «Summertime»-ը, որի վրա մենք բավականաչափ աշխատեցինք |
Հետագայում Ջենիս Ջոպլինը Life հարցազրույցում խոստովանում է, որ իրեն հիասթափեցրել է ալբոմի հնչողությունը։ Այս զգացմունքները նրա հետ կիսում էր Ջոն Սայմոնը, ով խնդրել էր չհիշատակել իրեն տիտրերում («Ես պարզապես օգնում էի նրանց, պրոդյուսեր չէի. դա իմ երաժշտությունը չի»)։ Ինչպես նշում է Life ամսագրի ներկայացուցիչը, ալբոմը «ավելի վատ էր, քան պարզապես հիասթափությունը»։ Խումբը «փորձել է ձայնագրել այն՝ սկզբում համերգում, հետո ստուդիայում, արդյունքում միջին մակարդակի աշխատանք է ստացվել», ընդ որում երգչուհու իմպրովիզացիաները հնչում էին, որպես կանխամտածված։
Ամեն դեպքում մեկ ամիս անց ալբոմը թողարկվեց միլիոնանոց չափաքանակով։ Հոկտեմբերի 12-ին գլխավորեց «Բիլբորդի» ցանկերը և առաջատարի դերում մնաց 8 շաբաթ։ Դրան խթանեց «Piece Of My Heart» հիթային սինգլի հաջողությունը։ Սակայն ամերիկյան մամուլի արձագանքը բավականին զուսպ էր. շատերը նշում էին, որ իրենց ապշեցրել է Ջենիսի կատարումը, հատկապես «Ball & Chain»-ում ու «Summertime»-ում։
Big Brother-ի քայքայումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ալբոմի հաջողությանը, անընդհատ հյուրախաղերն ու նյարդային լարվածությունը սկսեցին ազդել խմբի վրա. թմրանյութերն ու մանր վեճերը վերացրին նրանց աշխատելու էներգիան և այդ ամենը հանգեցրեց նրան, որ երաժիշտների մեջ վերացան անձնական ու ստեղծագործական կապերը։ Ակնհայտ էր, որ խմբի բոլոր անդամներից միայն Ջոպլինը կարող էր շարունակել հետագա կյանքը սոլո երգչուհու գործունեությամբ։ Գրոսսմանը, հասկանալով այդ ամենը անում էր ամեն ինչ, որ խումբը չբաժանվի։
1968 թվականի սեպտեմբերին խմբի մենեջերը հայտարարում է Ջենիս Ջոպլինի և Big Brother-ի «ընկերական բաժանման» մասին։ Նոյեմբերի 15-ին Ջոպլինը հին անձնակազմի հետ վերջին անգամ ելույթ է ունենում արևելյան ափին, մանհեթթենյան Հանտեր քոլեջում (անգլ. Hunter College)։ Ամենավերջին համերգը տեղի է ունենում Սան Ֆրանցիսկոյում, դեկտեմբերի 1-ին։ Գրոսսմանը Ջենիսին պաշտպանում էր արտաքին ագրեսիայից, սակայն խմբի բաժանումը Սան Ֆրանցիսկոյում ապշեցրել էր բոլորին. շատերը բացեիբաց հայտարարում էին, որ մենեջերը բաժանել է խումբը, որպեսզի «իրեն պահի» երգչուհուն։
Ջոպլինի որոշումը անսպասելի չէր ոչ մեկի համար. այն հասունացել էր մի քանի ամիսների ընթացքում։ Սեմ Էնդրյուն խոստովանեց, որ Ջենիսն իր այդ որոշմամբ հոգնեցրել էր արդեն իրեն։ «Դեռ ավելին, ես ինքս էի նրան խորհուրդ տալիս ինձնից լավ կիթառահար գտնել, որը կփոխարինի ինձ։ Խորհուրդ էի տալսի այդ հարցը քննարկել Moby Grape-ից Ջերրի Միլլերի հետ։ Բայց մեծ հաշվով ես ինքս էլ հետևեցի նրան։ Ինձ համար նրա հեռանալը նորություն չէր, չնայած խմբի մնացած անդմները, հատկապես Փիթեր Ալբինը, շոկի մեջ էին», - խոստովանում էր Էնդրյուն։ Ջոպլինն ինքն էլ ծանր էր տանում իր հեռանալը։ «Ես այդ մարդկանց աշխարհում ամենից շատ էի սիրում, բայց հասկանում էի. եթե ես լուրջ եմ վերաբերվում երաժշտությանը, պետք է հեռանամ… Մենք երկու տարի շարունակ աշխատում էինք շաբթական վեց օր, նվագելով միևնույն երգերը, դրանց մեջ էինք դնում մեզ ամբողջությամբ ու դատարկվում», - հիշում էր Ջոպլինը 1970 թվականի սեպտեմբերին։
Kozmic Blues Band
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր խմբի կազմի ձևավորման համար (որի ողնաշարն էին Ջոպլինն ու Էնդրիուն) աշխատում էին Գրոսսմանն ու հատուկ օգնության համար հրավիրված Մայք Բլումֆիլդն ու Նիկ Գրեվինայտիսը։ 1968 թվականի դեկտեմբերի 18-ին երաժիշտներն առաջին անգամ հավաքվեցին փորձի համար և առաջարկված բոլոր տարբերակներից (Janis Joplin & the Joplinaires, Janis Joplin Review), որպես խմբի անուն ընտրեցին Kozmic Blues Band-ը։ Խմբի կազմ բացի Ջենիսից ու Էնդրյուից մտան նաև սակսոֆոնիստ Տերրի Կլեմենցը, հարվածային գործիքներ նվագող Ռոյ Մարկովիցը, Փողահար Տերրի Հենսլին, Օրգանահար Ռիչարդ Կերմոդը, բաս-կիթառահար Քեյթ Չերրին (էկս-Pauper), որին հետագայում փոխարինեց Բրեդ Կեմպբելը։
Նոր, դեռևս վատ աշխատած խմբի առաջին ելույթը տեղի ունեցավ «Yuletide Thing» շոուում։ Դեկտեմբերի 21-ին Kozmic Blues Band-ը ելուլյթ ունեցավ Մեմֆիսյան Mid South Coliseum-ում մի քանի վիսկոպրոֆեսսիոնալ սոուլ-խմբերի հետ և շատ սառը ընդունվեց։ Rolling Stone-ի փետրվարյան ամփոփումը («Memphis Debut», Սթենլի Բուտ), ինչ-որ տեղ կարեկցական էր, բայց 1969 թվականի մարտի 15-ի մեծ հոդվածը՝ «Ջենիս։ Ջուդի Գարլանդը ռոքու՞մ է» վերնագրով (հեղինակէ Փոլ Նելսոն) ամելի քան կծող ստացվեց։ San Francisco Chronicle թերթը կարծում էր, որ ամելի լավ կլիներ եթե Ջենիս Ջոպլինը վերադառնար Big Brother, «…եթե իհարկե նրանք ցանկանային հետ վերցնել նրան»[22] :
Դրան հաջորդած եվրոպական ճանապարհորդությունն ավելի հաջող ստացվեց։ Ֆրանկֆուրտի (նկարահանվում էր գերմանական հեռուստատեսության կողմից), Ստոկհոլմի, Ամստերդամի, Կոպենհագենի ու Փարիզի համերգներից հետո խումբը 1969 թվականի ապրիլի 21-ին ոլույթ ունեցավ լոնդոնյան Ռոյալ Ալբերտ-հոլլում և արժանացավ Disc-ի, Melody Maker-ի, Daily Telegraph-ի բարձր գնահատականներին։ New Musical Express-ը Ջոպլինի բրիտանական դեբյուտն անվանեց «հաղթական». Ալբերտ-հոլլի լսարանը, հետևելով նրա կոչին, վեր կացավ տեղից ու սկսեց պարել։ «Ես անցա պատի միջով, որն անմատչելի էի համարում»[35], - արտահայտվում էր երջանիկ երգչուհին, ի նկատի ունենալով ավանդակամ «բրիտանական զսպվածությունը», որը հաղթահարելու հույսեր անգամ չուներ։
Եվ ամեն դեպքում նոր խումբը հիասթափեցրեց մասնագետներին ու երկրպագուներին։ Սեմ Էնդրյուի կարծիքով խնդիրն այն էր, որ եթե Big Brother-ը գաղափարակիցների խումբ էր, որոնք ապրում էին մի ընտանիքում, ապա Kozmic Blues Band-ը նվագակցող խումբ էր, կազմված «վարձու աշխատողներից»։
Սեմ Էնդրիուն ասում էր.
:
Full Tilt Boogie Band
[խմբագրել | խմբագրել կոդը]Մնալով առանց խմբի Ջոպլինը 1970 թվականի մարտին Paul Butterfield Blues Band-ի և պրոդյուսեր Թոդ Ռանդգրենի հետ լոս-անջելեսյան Columbia ստուդիայում ձայնագրում է «One Night Stand»-ը։ Երգը չէր հրապարակվում մինչև 1982 թվականը (երբ վերջապես միացավ Farewell Song հավաքածուին; ալտերնատիվ տարբերակը մտավ Janis-ի հավաքածու)։ 1970 թվականի ապրիլին Ջոպլինը ժամանակավորապես վերադառնում է Big Brother & the Holding Company և խմբի հետ բեմ է բարձրանում Fillmore West-ում։ Մեկ շաբաթ անց նրանք նորից ելույթ են ունենում Ուինթերլենդում։ Այդ համերգների լավագույն ֆրագմենտները ներառվում են Joplin In Concert-ում (1972)։
Վաղ գարնանը Ջենիս Ջոպլինը լինում է Բրազիլիայում (որից հետո, ինչպես ինքն էլ խոստովանում էր, ամբողջությամբ փոխում է վերաբերմունքը սեփական երկրի նկատմամբ. «…Լսի՛ր, չէ որ այնտեղ սարսափելի է։ Դու երկար մազեր ունե՞ս։ Կարող են այլևս թույլ չտալ ելույթ ունենալ։ Դատական համակարգ ընդհանրապես գոյություն չունի։ Ոստիկանները բռնում են, մարկանց շներով են հետապնդում։ Ու դեռ ասում են, որ իրենց մոտ վատ է…»)։ Սալվադորում մթնոլորտն այլ էր։ «Ո՛չ ոստիկանություն, ո՛չ էլ ուրախություններ։ Երեք գիշեր ընկերներիս հտ նրանց ակումբ ենք գնացել։ Այնտեղ կավարտետ էին նվագում իսկ ես երգում էի», - Rolling Stone-ի հետ հարցազրույցում պատմում էր Ջենիսը։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի հոկտեմբերի 4-ին Ջենիս Ջոպլինը չներկայացավ Sunset Sound Studios, որտեղ ընթանում էին ալբոմի աշխատանքները։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ որ հեռախոսազանգերին էլ չի պատասխանում, Փոլ Ռոթշիլդը, ով տանջվում էր վատ կանխազգացումներից, իր օգնականներից մեկին ուղարկում է «Լենդմարկ Մոթոր» հյուրանոցի (Ֆրանկլին-ավենյու, 7047) 105-րդ համար։ «Քնած»-ին դուռը թակելով արթնացնելու փորձերն ապարդյուն անցան։ Կանչեցին հյուրանոցի աշխատակցին, ով բերեց համարի բանալին։ Ջենիսն ընկած էր մահճակալի ու փոքր սեղանի արանքում, կարճ գիշերային զգեստով։ Շրթունքներն արյան մեջ էին։ Երբ մերմինը շրջեցին, պարզվեց, որ քիթը ջարդված է։ Ձեռքում նա գումար էր սեղմած՝ $4.50: Հետագայում Լոռա Ջոպլինը, իր հիշողությունների գրքում ընկերների պատմածների ու թերթերի հոդվածների հիման վրա վերականգնում է իր քրոջ կյանքի վերջին ժամերը. «Ջենիսը նստած էր մահճակալին։ Հագին բլուզ էր ու ներքնազգեստ։ Նա ծխախոտը դրել է լրագրասեղանին ու դեռ ձեռքում սեղմած պահելով մանրը, ընկել է։ Ընկնելիս, սեղանիկ անկյունով վնասել է շրթունքը։ Մարմինն այդպես էլ մնացել է մահճակալի ու սեղանի արանքում…»:
Չնայած այն փաստին, որ զննումը ցույց տվեց, որ նրա օրգանիզմում մեծ քանակությամբ օփիաթ էր հայտնաբերվել, առաջին զննության արդյունքում նրա սենյակից թմրանյութեր չգտան։ Ընդ որում, շատերին տարօրինակ էր թվում այն փաստը, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները սենյակը գտան առանց անփույթ վիճակի։ Այնպիսի տպավորություն էր, որ որ ինչ-որ մեկը մտել է Ջոնիսի սենյակ ու վերացրել ապացուցները։ Հաջորդ տարօրինակ երևույթն այն էր, որ Ջոպլինը մահացել էր ներարկումից 10 րոպե հետո։ Դա կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ջոպլինը ներմաշկային ներարկում աներ, բայց հայտնի է, որ երգչուհին այդպես չէր անում, ցանկանալով արագ զգալ ազդեցությունը։ Այս ամենը առիթ հանդիսացան սպանության վարկածին հակվեուն։
Որոշ ժամանակ լրջորեն քննարկվում էր ինքնասպանության վարկածը; ապահովագրական ընկերությունը այդ պատճառով երկար ժամանակ չէր վճարում Ջոպլինի ընտանիքին։ Աստիճանաբար պարզվեց, որ այդ վարկածին հակված է միայն Քրիս Քրիստոֆերսոնը (նրա տեսակետը պաշտպանում էր նաև Մայրա Ֆրիդմանը)։ Սեմ Էնդրյուն այդ տարբերակը ճշմարտանման չէր համարում. նրա խոսքերով Ջենիսը «…շատ գոհ էր նոր ալբոմի ձայնագրման աշխատանքներից, գիտեր, որ այն պարզապես հիանալի է ստացվում, լավ լեզու էր գտնում երաժիշտների հետ…»: Էնդրյուն կարծում էր, որ նա «հավանաբար, ստացել էր շատ ուժեղ մաքուր հերոինի բաժին… չէ որ հայտնի է, որ այդ ազատ օրերին Լոս-Անջելեսում մի քանի գերդոզավորման դեպք է նկատվել»։ Այդ տեսակետն ուներ նաև Լոռա Ջոպլինը, ով պնդում էր, որ Ջորջ անունով գործարքառուն, ումից Ջոպլինը գնում էր ապրանքը, միշտ նախօրոք ստուգում էր ապրանքը դեղագործի մոտ։ Այդ օրը դեղագործը տեղում չի եղել ու Ջոպլինը ստացել է թմրանյութը տասն անգամ սովորականից ավելի ուժեղ չափաբաժնով։ «Ես նրա մահը սարսափելի սխալ եմ համարում։ Նա դեպրեսիայի մեջ չէր, դժգոհություններ չուներ։ Նա պլաններ էր կազմում ու հույսով նայում ապագային։ Նա նուննիսկ վերջապես կոնկրետ սանրվածքով էր հարդարել մազերը», - հիշում էր Լոռա Ջոպլինը։
Մամուլի արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիջապես Ջենիս Ջոպլինի մահից հետո Rolling Stone ամսագիրը նրա հիշատակին նվիրեց նոր թողարկում։ «Նա վախճանի համար լավագույն ժամանակն ընտրեց։ Կան մարդիկ, որոնք ի վիճակի են ապրել միայն թռիչքի պահին, և Ջենիսը հենց այդ տիպի աղջնակ-հրթիռ էր… Եթե պատկերացնենք, որ մարդը հնարավորություն ունի գրել իր կյանքի սցենարը, ապա, ես կասեի, նրա մոտ հիանալի սցենար է ստացվել, հիանալի ավարտով», - գրում էր կիթառահար Grateful Dead Ջերրի Գարսիան։ Ջ. Մարքսը՝ New York Times-ի գրախոսը, Pearl ալբոմի հրապարակումից հետո գրում էր. « Ջենիս Ջոպլինը նոր սերնդին վերադարձրեց հին սիմվոլը, դառնալով մեր ողբերգության զգացողության վերջնական մարմնացումը, հասկացությունը, որով կարելի է չափել ցավի աստիճանը։ Մենք ընտրեցինք նրա համար տիպական պարտվածի դերը, և նա հաճույքով ու ճշգրիտ մտավ նրա մեջ։ Նա ոչ մի անգամ չհիասթափեցրեց մեզ, ո՛չ իր ողբերգական մահով, ո՛չ իր վերջին «Մարգարիտ» կոչվող ալբոմի ողբերգական փայլով՝ այս ամենով գիտեին նրան հարազատները։ Բայց ինձ համար ալբոմի անվանման մեջ այլ միտք կա։ Անընդհատ հիվանդագին գրգռում, ահա թե ինչ է արթնացնում մարգարիտը։ Գյուստավ Ֆլոբերն ասում էր, որ նկարիչը հասարակության հիվանդություն է։ Ջենիսը հսկայական ամերիկյան միայնության հիվանդությունն էր։ Նա ինքնատիպ մարգարիտ է»։
Ջոպլինի մնացորդներըը հանգչում է Վեթվուդ-վիլիջի Հիշատակի այգում, Կալիֆորնիայի նահանգ։ Նրա փոշին ցրված է Խաղաղ օվկիանոսում կալիֆորնիական ափից։ Երգչուհու վերջին ձայնագրություններն էին «Mercedes Benz»-ը և Ջոն Լենոնին ուղղված աուդիոշնորհավորանքը, որը վերջինիս հասավ Ջոպլինի մահից հետո։
Pearl
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենիս Ջոպլինի մահվան մասին լուրը սարսափելի հարված հանդիսացավ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում էին նոր սկավառակի վրա։ Ալբոմը գրեթե ավարտված էր և Ռոտշիլդը հայտնվել էր դիլեմմայի առաջ. ինքնուրու՞յն ավարտել գործը, թե՞ հրապարակել, որպես անավարտ գործ։ Քլայվ Դեվիսը պրոդյուսերին էր տվել որոշման իրավունքը։ Վերջինս ի վերջո որոշեց ավարտել ալբոմը և իր աշխատանքը նվիրել երգչուհու հիշատակին։ «Դա անշահախնդիր, զգացմունքորեն ոչնչացնող գործ էր։ Բայց ես շնորհակալ եմ ճակատագրին, որ մենք որոշեցինք ավարտել ալբոմը։ Ես շատ եմ հպարտանում այս սկավառակով, - ասում էր նա։ Նիկ Գրավենիտեսի «Buried Alive In The Blues» երգը, որի համար Ջոպլինն այդպես էլ չհասցրեց ձայնագրել վոկալային մասը, որոշվեց ալբոմ մտցնել գործիքային տրեկով։
1971 թվականի փետրվարին հրապարակված Pearl ալբոմը, քննադատների մեծամասնության կարծիքով, դարձավ Ջենիս Ջոպլինի ամենահավասարակշռված ու օրգանիկ աշխատանքը։ Նա արտահայտում էր երգչուհու հասունացած վոկալային վարպետությունը, որը միախառնվել էր նախկին էմոցիոնալության ու էֆեկտիվ զսպվածության հետ։ «…Մեր առջև ներկայանում է նոր, կատարյալ Ջենիս՝ ծայրահեղությունների համադրման իդեալական կարողությամբ, որը բնորոշ է իսկական բլյուզ երգչուհիներին», - գրում է Ջ. Մարքսը։
Ունկնդիրների առջև բոլորովին այլ երգչուհի դարձած Ջոպլինը «ամբողջությամբ փոխել է վոկալային ոճը… Հնարավոր է պատճառն այն է, որ նա սկսել է աշխատել լավ խմբի հետ, ու նաև այն պատճառով, որ հենց ինքն էլ փոխվել էր, հասունացել էր», - գրում էի The American Record Guide-ը։ Time ամսագիրը նաև նշում էր, որ Ջոպլինը այստեղ առաջին անգամ ցուցաբերում է իր վոկալը ղեկավարելու կարողություն։ Նա հասել է առանձին տարրերի կատարյալ հավասարակշռության, արդեն կարողանում է ճիշտ աշխատել բազմատեսակ նյուանսներով։ «Pearl-ը ոչ միայն նրա լավագույն ալբոմն էր, այլ նաև սպիտակամորթ բլյուզ երգիչների երբևիցե հրապարակված լավագույն ալբոմը», - պնդում էր ամսագրի գրագիր Ուիլիամ Բենդերը։
1971 թվականի փետրվարի 27-ին ալբոմը գլխավորեց Billboard 200 ցանկը և առաջին հորիզոնականում մնաց 9 ամիս շարունակ։ Այստեղից էլ դուրս եկավ Ջենիս Ջոպլինի միակ չարթ-թրոփփերը Billboard Hot 100-ում՝ Քրիս Քրիստոֆերսոնի «Me and Bobby McGee»կոմպոզիցիան։ «Mercedes Benz»-ը, որը երգչուհին ձայնագրել է պոետ-բիթնիկ Մայքլ Մակլյուրի հետ, և «Me and Bobby McGee»-ի ակուստիկ տարբերակը (երկու երգ, որոնք, ինչպես գրում է Մակդերմոտը, «վերաբացեցին մեր առջև նոր՝ խոցելի և փխրուն Ջենիս Ջոպլին») ի վերջո ներառվեցին Janis հավաքածուում։
Բնավորության յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մտերիմ ընկեր Չետ Հելմսը կարծում էր, որ Ջենիսի բնավորությունը մեծ մասամբ նախասահմանված էր նրա մանկական ապրումներով ու կոնֆլիկտներով։ Ընդ որում, մանկությունը տեխասյան ծայրմասում ոչ միայն հիվանդագին վնասեց Ջենիսի հոգեբանությունը,այլև ձևավորեց ուժեղ, ստեղծագործ բնավորություն։ «60-ական թվականներին հոգեբանական ճնշումը Տեխասում այնպիսին էր, որ դրանից փրկվել հնարավոր էր միայն ինքդ քեզ համար վառ ներքին աշխարհ ստեղծելով։ Այդ իսկ պատճառով հենց Տեխասից են դուրս գալիս ուժեղ անհատականություններ վառ երևակայությամբ, իրոք ստեղծագործ մարդիկ, որոնք կարողացան դուրս գալ այդ արձագանքի թագավորությունից առանց խելագարվելու[26]», - ասում էր Հելմսը։
Երգչուհու քույրը՝ Լոռա Ջոպլինը կարծում էր, որ Ջենիսի Ջոպլինի իմիջը լրիվ հակադրվում էր նրա բնավորությանը. նա ինտելեկտուալ զարգացած, ամաչկոտ ու զգայուն կին էր[20]։ Ընդ որում, ինչպես նշում է քույրը, նրան բնորոշ չէր ագրեսիան։ Լոռան ասում էր.
Հաճելի է Ջենիսին հիշել, որպես ողբերգական դեմք, չէ որ նա դարձավ թմրանյութերի զոհը։ Բայց բոլորը մոռանում են, թե ինչ հաճելի էր անցնում ժամանակը նրա հետ։ Նա շատ կենսուրախ, կենդանի մարդ էր[34] |
«Թայմս» (1968) ամսագրի հոդվածի հեղինակը նշում էր, որ Ջոպլինի անգամ ալկոհոլիզմն էր կենսուրախ.
նա միշտ ուրախ էր Southern Comfort-ի շիշը ձեռքին ու միշտ կատակում էր. «Հավանաբար մի օր ես կդառնամ ընկերության տնօրեն»[37] |
Սկուլատին ու Շեյը իրենց գրքում նշում են, որ Ջենիսի մոտ կային իր իսկ համար տարօրինակ հանդարտեցման շրջաններ. օրինակ, երբ երբ խումբն իջևանել էր Լագունիտեսում, մայրուղում ամենավերջում, գրեթե անտառում գտնվող տանը։ Դեյվիդ Գետցը հիշում էր[38].
Ջենիսի համար հատկացրել էին արևային սենյակ ու նա իր ամբողջ սենյակը լցրել էր բուսականությամբ, նա յադ օրերին յուրօրինակ հանգիստ ու գեղեցիկ էր |
Մայրա Ֆրիդմանը նշում էր, որ մակերեսային ագրեսսիայի տակ թաքնված էր միայնակ, զհացմունքային ու խոցելի կին։ Նրա կարծիքով հենց այդ ներքին դատարկությունը, որն առաջացել էր մենակությունից, երգչուհին փորձում էր լցնել թմրանյութերով ու ալկոհոլով[39]։ Դա անուղղակիորեն հաստատվել է անձամբ Ջենիս Ջոպլինի կողմից, երբ նա աում էր. «Բեմում ես սիրով եմ զբաղվում 25 000 մարդու հետ, իսկ հետո… միայնակ տուն եմ գնում»[40]։ Անգամ այն ժամանակ, երբ Big Brother-ը հեղինակավոր խումբ դարձավ «Ավալոն Բալրում»-ի ներկայացուցիչները պնդում էին, որ գրեթե միշտ Ջենիսին միայնակ էին տեսնում տարբեր բարերում, երաժշտության տակ շարժվելով[41]։ «Ամաչկոտ, քաշված, հակված անկանոն արարքների, նա միշտ իրեն ավելի հարմարավետ էր զգում ինքն իր հետ միայնակ մնացած պահերին, քան ինչ-որ կոլեկտիվի հետ»[42], - նշում էր Ջեյ Մարքսը։
Կյանքի փիլիսոփայությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագիր Մայրա Ֆրիդմանը կարծում էր, որ Ջոպլինի բնավորության հիմքում թաքնված էր սեռական կոնֆլիկտը և այն, որ երգչուհին «գիտակցաբար իր վրա էր վերցրել Աֆրոդիտայի դերը», լցնելով իր ելույթները կոպիտ էրոտիզմով, դա զուգադրելով «աներևակայելի տղամարդկային բառապաշարի հետ»։ Ֆրիդմանը պնդում էր, որ նա բեմից դուրս ևս սեքսուալ ագրեսիվ էր։ «Հետապնդում էր յուրաքանչյուր տղամարդու (նաև կնոջ), որի մեջ կարող էր կիրք հրահրել… Նա դարձել էր գրավիչ Երկիր-մայր նուրբ երազողների մի ամբողր սերնդի համար»։ Միևնույն ժամանակ, քրոջ կարծիքով, Ջենիսը իրեն այնքան չէր համարում վերին էակ (չնայած, «սեքս-աստվածուհի» նրան շատերն էին անվանում, առավել հաճախ, շրջագայությունների մենեջերը), որքան բարձրագույն ուժերի միջոցով երաժշտության հետ շփվող։ «Նա միշտ հիշում էր, որ աստված-իր-մեջ խոսում էր աստծո-քո-մեջի հետ։ Բլյուզի հոգեկան որակները նրան հնարավորություն էին տալիս «ստեղծել այդ կապը»։ Երաժշտությունն օժտված է մարդկային հոգեբանությունն ազատելու հատկությամբ և Ջենիսը նկատել էր, որ իր հետ տեղի է ունենում հենց դա», - հավաստիացնում էր Լոռա Ջոպլինը։
Ջենիս Ջոպլինը և ֆեմինիզմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու մահից հետո ամերիկացի ֆեմինիստուհիները նրան անցյալ ժամանակով դասում էին իրենց հետևորդների թվին։ «Ջոպլինը զոհվել է պատերազմում, բավական ավելի գաղտնի, քան վիետնամականը՝ սեռերի միջև պատերազմում։ Ճակատագրի հեգնանքով նա դարձավ սեքս-շովինիզմի զոհ սեռական հեղափոխության ժամանակ, որի տարածմանը նա նպաստում էր… «Ջենիս Ջոպլինի ֆենոմենի» հակասություններից մեկն այն է, որ նա դարձել էր ռոք-մշակույթի սեքս-շովինիզմով սնված ֆեմինիստական սիմվոլ, - 1977 թվականին գրում էր The Feminist Art Journal-ը։ Սրա հետ համաձայնում էին նաև ֆեմինիզմից հեռու երաժշտական քննադատները։ դառնալով Կասս Էլիոթից ու Գրեյս Սլիկից հետո երրորդ հայտնի կինը ռոք բեմում, Ջոպլինը (ինչպես գրում է Vogue-ն) «կանացի հոգու ազատությունը» բարձրացնում է որակական նոր մակարդակ։
Արտաքին տեսքը և կերպարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ վաղ պատանեկության շրջանում Ջենիս Ջոպլինը ծայրահեղ քննադատորեն էր մոտենում իր արտաքինին և իրեն «անճոռնի» էր համարում, միայն այն պատճառով, որ (ինչպես գրում է Big Beat-ը) չէր համապատասխանում «հասարակության այն պատկերացումներին, թե ինչ տեսք պետք է ունենա գեղեցկուհին»։ «Մշակույթում, որտեղ ընդունվում է միայն շուկայական կանացիությունը բնական գեղեցկությունը տեղ չունի։ Ջոպլինի գեղեցկությունը կարելի է տեսնել միայն նրա բնական արտահայտության ու բեմական ելույթների ժամանակ, - գրում է Մ. Մոզերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենիս Ջոպլինի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրողներից շատերը կանգ էին առնում այն փաստի վրա, որ չնայած նրա արտաքին սիրառատությանը, որը զգացվում էր բեմից, երգչուհին ամբողջ կյանքում միայնակ է եղել։ Ջեյն Դերրը Ջոպլինին, իր սիրո փնտրտուքներում, համեմատում էր «Ջորու հետ, ու զայրացնում են գազարով ու ստիպում վազել առաջ»։ Ինչպես գրում է Ջ. Մարքսը New York Times-ում, «Տղամրդիկ հազվադեպ էին ուշադրություն դարձնում Ջենիսի վրա, և նույնիսկ հիփփի միջավայրում նա ինտրովերտ էր համարվում»։
Ջոպլինի սիրեկաններից մեկը՝ Քանթրի Ջո Մակդոնալդը, կարծում էր, որ երգչուհին ամենասկզբից դարձել է սեփական բեմական տեսքի զոհը։ Նա փորձում էր «լինել այնպիսին, ինչպիսին կա» բեմից դուրս, բայց ամեն անգամ դա նրան չէր հաջողվում, որովհետև տղամարդիկ նրա մեջ ավանդական սեքս-սիմվոլ էին ուզում տեսնել, իսկ երբ նա չէր արդարացնում իրենց սպասելիքները, նարանք սկսում էին Ջենիսին վերաբերվել ինչպես «օրինակ, մի տղայի»։ Սեմ Էնդրյուն (որի հետ Ջենիս Ջոպլինը մտերմիկ հարաբերություններ սկսում է, տարօրինակորեն, այն ժամանակից, երբ հենց ինքը վտարում է Էնդրյուին իրենց խմբից) անուղղակիորեն նույն միտքն էր պնդում։ Էնդրյուն ջերմությամբ էր հիշում նրա ոչ կանացի, բայց զուտ մարդկային որակները («Նա շատ լավ մարդ էր՝ ուրախ և ուրախացնող։ Մենք այնքան հրաշալի էինք անց կացնում ժամանակը»)։
Այդ ամենի հետ մեկտեղ Սթենլի Բարդը նշում էր, որ Ջենիս Ջոպլինի մահճակալի տակ շրթներկով գրված էր «The world’s greatest sex object»: Բայց տղամարդիկ նրան որպես կին չէին ընդունում։ Ջոպլինը ստիպված էր նրանց հետ, ցավը թաքցնելով, խաղալ «լավ ընկերոջ» սովորական դարձած դերը։
Տղամարդկային սիրո պակասությունը Ջենիսը փորձում էր լրացնել կանանց սիրով։ Հայտնի է, որ Ջոպլինը բիսեքսուալ էր, և շարունակական հարաբերություններ է ունեցել, նվազագույնը, իր գործընկերուհիներից մեկի՝ Փեգգի Կասսերտի հետ։
Ջոպլինի վերջին սիրեկաններից էր Քրիս Քրիստոֆերսոնը։ Բոբ Նոյվիրթը նրանց ծանոթացրլ էր 1970 թվականի գարնանը։ Նրանք երեքով ուղևորվում էին Ջենիսի տուն՝ Լոքսպուրում, և այնտեղ երկու շաբաթ են անց կացնում։ Դա շատ քիչ էր նմանվում «մեղրամսի»; ինչպես հիշում էր Նոյվիրթը, եռյակը, հիմնականում, թափառում էր տեղի ակումբներում ու չարաշահում ալկոհոլը։ Ջենիսի ու Քրիսի մեջ բուռն սեր չկար։ Նրանց միավորում էր արվեստը և փոխադարձ սիմպատիան։ Դեռ ավելին, Ջեյմս Գյորլին ակնարկում էր, որ Քրիստոֆերսոնն ուներ «իր հետաքրքրությունը». նա ուզում էր, որ Ջոպլինը ձայնագրի «Me and Bobby McGee»: «Չեմ պնդի, թե դա միակ պատճառն էր, որ նրան ստիպում էր անըդհատ նրա կողքին լինել, բայց Ջենիսի հեղինակային հիթերը այդ պահին նրան չէին խանգարում», - նշում է Big Brother & the Holding Company-ի կիթառահարը։
Աստիճանաբար այս հարաբերությունները ևս հիասթափեցրեցին Ջենիսին։ Նա («մաքրվելուց» կարճ ժամանակ անց) սկսեց ասել Քրիստոֆերսոնին, որ պատրաստ է նորից վերադառնալ թմրադեղերին, կնարկելով այն, որ ինքնասպան կլինի։ «Դա նրան, բնականաբար, ընկճեց»։
Վերջին Ջենիսին սիրահարվածը Սեթ Մորգանն էր (անգլ. Seth Morgan: Ջենիսն ու Սեթին հարս ու փեսա էին համարում։ Վերջինս հետագայում նշում էր, որ իրենք կամուսնանային; դրան խանգարեց երգչուհու մահը։ Ջոպլինը, (ինչպես գրում էր Մ. Ֆրիդմանը) ով անչափ սիրում էր Մորգանին, խնդրում էր նրան օգնել իրեն հրաժարվել թմրադեղերից, բայց Սեթը դա լուրջ չէր ընդունում։
Հոկտեմբերի 4-ի գիշերը Ջենիսի կողքին չէին ո՛չ Քրիստոֆերսոնը, ո՛չ Մորգանը; հետագայում պարզ դարձավ, որ նա այլ կնոջ հետ զվարճանում էի բիլիարդ ակումբում։ Ջեն Դերրը, ով հակված էր ինքնասպանության վարկածին, հավատացնում էր, որ Ջենիս Ջոպլինը ինքնասպան է եղել, չդիամդրելով միայնության զգացողությանը։
Ջենիս Ջոպլինը և Ջիմ Մորրիսոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանց ցանկում, ում հետ Ջենիս Ջոպլինը մտերմիկ հարաբերությունների մեջ էր, նշվում էին նաև Ջիմի Հենդրիքսի ու Ջիմ Մորիսոնի անունները։ Ընդ որում, երգչուհին ինքն էլ ասում էր այդ մասին, այն էլ հենց բեմից։ Եթե հավատանք Փոլ Ռոթշիլդին, ով իր վրա էր վերցրել հաշտարարի դերը և որոշել էր հաշտեցնել «ռոք'ն'ռոլլի թագավորին ու թագուհուն» (այդպես էր նա նրանց համարում), Ջոպլինի ու Մորիսոնի մեջ սիրավեպ չի լինի։ Հիդդեն-Հիլզի երեկույթը, որում երեքն էլ սթափ վիճակում էին, լավ սկսվեց. ակնհայտ էր, որ Ջոպլինն ու Մորիսոնը համակրում էին միմյանց։ Բայց (Ռոթշիլդի պնդմամբ), եթե ալկոհոլը Ջոպլինի վրա մեղմացուցիչ ազդեցություն էր թողնում, դարձնելով նրան «միանգամայն հրաշալի», ապա հարբած Մորիսոնը կոպիտ ու տհաճ էր։
«…Վերջապես նա ասաց ինձ. գնանք այստեղից։ Ջիմը, տարուբերվելով գալիս էր նրա ետևից։ Նա հասավ մեքենային, սկսեց ինչ-որ բաներ խոսել, բայց Ջենիսը նրան հեռու ուղարկեց։ Նա այլևս չէր հետաքրքրում Ջոպլինին։ Ջիմին նման պատասխանը չէր բավարարում։ Նա բռնեց նրա Ջենիսի մազերից, որից հետո Southern Comfort-ի շշով հարված ստացավ գլխին ու ընկավ։ Հաջորդ օրը, փորձի ժամանակ նա շարունակ կրկնում էր. «Ինչպիսի~ կին է։ Տուր ինձ նրա հեռախոսահամարը»… Նա սիահարվել էր. ֆիզիկական առերեսումը նրա տարերքն էր։ Ես ստիպված էի նրան ասել, որ, ո՛չ Ջիմ, Ջենիսը երկրորդ անգամ հանդիպելը լավ գաղափար չի համարում։ Այդպես, նրանք այլևս չհանդիպեցին։ Նա ջախջախված էր զգում իրեն»,- պատմում էր Փոլ Ռոփշիլդը։
Ջոպլինը բեմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր բեմական պահվածքը Ջենիս Ջոպլինը բացատրում էր այսպես.
Քրիսի Հայնդի խոսքերով, Ջոպլինի համերգները բոքսի մարտեր էին հիշեցնում։ Նրա ելույթները ագրեսիվ ու ծայրահեղ էլեկտրոնայնացված էին, ինչը շատ արագ փոխանցվում էր հանդիսատեսին։ «Ահա, դուք ապրում եք ձեր հանգիստ, խաղաղ, արտաքաղաքային կյանքով, երբ հանկարծ գնացքի սաստիկ ձայներ՝ Ջենիս անունով», - հիշում էր The Pretenders-ի վոկալիստուհին[40]։
Ոճի կրիտիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ երաժշտական քննադատներ (հիմնականում ջազի մասնագետների շարքից) բացասաբար էին վերաբերում սպիտակամորթ երգչուհու սևական բլյուզ երգելու փորձերին։ «Զարմանալի չէ, որ անդերգրաունդային մամուլը առաջին հայացքից սիրահարվեց Big Brother-ին՝ միջին խավի երկարամազ շիկահերներ, որոնք նմանակում էին սևերին։ Դա մոտ էր հիպիական երևակայությանը», - գրում էր Sunday New York Times-ի խմբագիր Ուիլիամ Քլոմանը Cheap Thrills ալբեմի մասին։ Այդպիսի մշակութատրամաբանական մոտցումը, քննադատների կարծիքով, նման է հիմար նմանակման; «ինչ-որ սոուլ-պլաստմասսա, որում ո՛չ հումոր կա, ո՛չ ներքին ամբողջականություն»։ Կլոմանը նշում էր, որ Ջոպլինն ունի բլյուզ երգչուհու գծեր, բայց նա, հիմնականում, «հետևում է բնազդին», սխալ ուղղություն տալով իր չվարժված ձայնին։ Ընդ որում, երգչուհու ցրվածությունը «մասամբ պայմանավորված է նրանով, որ նա ամբողջությամբ չի հասկանում, թէ ինչ է անում»; հակառակ դեպքում դա կնվազեցներ նրա ելույթների էմոցիոնալությունը։ Նմանատիպ կարծիք էր արտահայտում նաև Մարտին Ուիլիամսը՝ Down Beat ամսագրի քննադատը, ով զարմանք էր արտահայտում, նրանից, որ նման «անհարմար գունահարդարումը» (անգլ. the embarrassing blackface), որը այդքան պոպուլյար էր ռոքում, նույն վերաբերմունքին էր արժանանում նաև ջազի մասնագետնրի մոտ։
Ռոք-քննադատները, մեծ մասամբ, հիացմունքով էին մոտնում Ջոնիսի բեմական պահվածքին, բայց կային նաև բացառություններ։ Ամենաուշագրավ հոդվածներից մեկը հայտնվեց Rolling Stone ամսագրում։
Անկասկած մեծ ռոք-երգչուհու պոտենցիալը <նրա ելույթներում> նկատվում է։ Բայց նույն կերպ էլ նկատվում է տխրորեն հռչակված վոկակային անչափությունը։ Ջենիսը այնքան չի երգում երգը, որքան սպանում է այն բոլորի աչքի առաջ։ Երևույթը հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ տհաճ։ Դա ավլի շատ մոտ դիմակահանդեսային էկսգիբիոցիոնիզմին քան երաժշտական արվեստին»,- Փոլ Նելսոն։ Rolling Stone: 15 մարտի 1969 թվական։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
«The potential to become a genuinely great rock singer is still there, but so are the infamous and disheartening Joplin tendencies toward vocal overkill. Indeed, Janis doesn’t so much sing a song as to strangle it to death right in front of you. It’s an exciting, albeit, grisly, event to behold. But it would seem to belong more to the realm of carnival exhibition than musical performance». |
Rolling Stone-ի հոդվածի հեղինակը մեջբերել է թատերական քննադատ Քեննեթ Թայնենի խոսքերը, ով գրել է Ռիչարդ Բերթոնի մասին. «Ինչպիսին էլ լինի տրամաբանությունը կամ հերթականությունը նա խեղդող տանջանքներից սկսում էր գոռալ, բոլորովին չանդրադառնալով միջին ռեգիստրի հանդիսատեսին, որի վրա կարելի էր կենտրոնացնել ուշադրությունը։ Դա ելույթ էր… երբեմն շքեղ էր, բայց անհնար էր չնկատել… էության բացակայությունը»։ Նիսոնը, կարծելով, որ այդ գնահատականը ճշմարիտ է նաև Ջոպլինի մշակույթի համար, ավելացնում էր. «Հենց այն է, որ նա ունի էություն; ողբերգությունն այն է, որ նա այդպես էլ չկարողացավ ճիշտ արտահայտել այդ էությունը»։
Հետմահու հրատարակություններ, հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու մահից հետո՝ 1972-1973 թվականներին, հրապարակվեցին մի քանի կենսագրական գրքեր, որոնք իրենց վրա կենտրոբացրեցին լայն հասարակության ուշադրությունը։ Բարձր գնահատական ստացավ «Buried Alive: The Biography of Janis Joplin»՝ Մայրա Ֆրիդմանի հեղինակած կենսագրությունը։ Վերջինս երեք տարի աշխատել է Ջոպլինի մոտ, որպես մամուլի ագենտ, և վկաների համոզմամբ այդ տարիների ընթացքում Ջենիսի ամենամտերիմ ընկերն եր։
Որպես հակառակ օրինակ է «Going Down With Janis»-ը, որը ներկայացնում է նրա կյանքի սկանդալային կողմը և չի անդրադառնում նրա բնավորությանը, որը գրել է Փեգգի Կասսերտը համահեղինակ Լայլա Ստյուարտի հետ։
Հետմահու երաժշտական թողարկումներից առանձնանում է «Janis» (1975) ֆիլմի սաունդթրեքը, որիհամար գտնվել են (գրախոս Ջ. Մակդերմետտի խոսքերով) երգչուհու 1963-1964 թվականների ելույթների «խոնավ, բայց անգին» ձայնագրությունները։ Allmusic-ը, ընդհակառակը, բարձր չի գնահատում այդ թորկումը, նշելով, ի նպաստ արխիվիստերի դրա մեջ կիրառվել են երկու հիմնային երգեր՝ «Piece of My Heart» և «Cry Baby», որոնք հնչում են ֆիլմում։ Ինքը ֆիլմը, որի ռեժիսորը Հովարդ Էլկն է (Ալկբերտ Գրոսսմանի մասնակցությամբ) դրանից մեկ տարի հետո հրապարակվեց. այստեղ մտան Ջոպլինի ելույթները Դիկ Քալվերտի 1970 թվականի հեռուստահաղորդումից, նրա համերգը Վուդսթոքում(1969), 1967 թվականի հեռուստաֆրագմենտը, նաև նկարահանումները, որոնք արվել եվրոպական հյուրախաղերի ժամանակ 1969 թվականին։
1979 թվականին լույս տեսավ «Ռոզա» ֆիլմը, որը պատմումէր մի ռոք-երգչուհու պատմություն, ով ինքնակործան կյանք էր վարում, հնարավորություն չունենալով կարգավորել խնդիրները, որոնք կապված եմ մասնագիտության հետ և դառնալով անխիղճ մենեջերի զոհը։ Հերոսուհու նախատիպ էր (Բիլլ Քյորբիի գիրքը) ծառայում Ջենիս Ջոպլինի պատմությունն ու ստեղծագործությունը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Բիլլ Ռայդելը։ Բեթ Միդլերը խաղացլ է գլխավոր դերը արժանացել է «Օսկարի» լավագույն կնոջ դերի համար։
1991 թվականին Պորտ-Արտուրի կիրակնօրյա դպրոցում գտնվում է նկար՝ «Jesus in Gethsemane», յուղով տասներեքամյա Ջենիս Լին Ջոպլինի կեղմից գրված։ Այն դրված էր Museum of Gulf Coast-ում։ 1991 թվականին այս կամ այն կերպ Ջոպլինի հետ կապ ունեցող երեք հարյուր նմուշներց կազմված հավաքածուն տեղափոխվեց Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ։ Ցուցասրահի բացման արարողությանը ներկա էին Դեյվիդ Գետցը, Սեմ Էնդրյուն, Ջեյմս Գյորլին, Փիթեր Ալբինը, Big Brother & the Holding Company-ի անդամները։ Փառքի սրահի թանգարանում էր նաև նրա Porsche 356-ը, որը ներկված էր փսիխոդելիկ արվեստի ոճով։ 1995 թվականին Ջենիս Ջոպլինը հետմահու ներկայացվեց Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ։
1992 թվականին լույս տեսավ Լոռա Ջոպլինի «Love, Janis» գիրքը (Villard հրատարակչություն), որում «Ջենիսը՝ համեստ պրովինցիալուհին ու Ջենիսը՝ գերաստղը ներկայացված էին, որպես մետաղադրամի տարբեր կողմեր»։ 1990 թվականի վերջում, Սեմ Էնդրյուի մասնակցությամբ դրվում է մյուզիքլ Լոռա Ջոպլինի «Love, Janis» գրքի հիման վրա, որը Բրոդվեյում մեծ հաջողություն է ունենում։ Գլխավոր դերի մեջ ներգրավված էին շատ հանրահայ կատարողներ, այդ թվում նաև Լոռա Բրանիգանը և Բեթ Հարթը։
2005 թվականին Ջոպլինի ընտանիքի անդամները հատուկ Գրեմմի (անգլ. Grammy Lifetime Achievement Award) մրցանակ են ստանում։ 2009 թվականին Ջենիս Ջոպլինի ստեղծագործությունը մտնում է American Music Master-ի (տեղի է ունենում փառքի սրահում)։
2007 թվականին Պենելոպա Սֆիրիսը աշխատանք է սկսում «Gospel According to Janis» («Ավետարան Ջենիսից») բայոպիկի վրա Զոի Դեշանելի գլխավոր դերակատարմամբ։ Աշխատանքը կանգնեցվում է և թողարկումը հետաձգվում է մինչ 2012 թվական։ 2012 թվական ինՖերնանդ Մայրլիշը նկարահանում է բայոպիկը, որի գլխավոր դերում էր Էմի Ադամսը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիո ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Janis Joplin & Jorma Kaukonen
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Typewriter Tape (1964)
Big Brother and the Holding Company
[խմբագրել | խմբագրել կոդը]- Big Brother & the Holding Company (1967)
- Cheap Thrills (1968)
- Live at Winterland '68
Kozmic Blues Band
[խմբագրել | խմբագրել կոդը]- I Got Dem Ol' Kozmic Blues Again Mama! (1969)
Full Tilt Boogie Band
[խմբագրել | խմբագրել կոդը]Big Brother / Full Tilt Boogie Band
[խմբագրել | խմբագրել կոդը]- In Concert (1972)
Singles
[խմբագրել | խմբագրել կոդը]«Kozmic Blues» (CBS, 1969)
- «Me And Bobby McGee»/«Half Moon» (Columbia/CBS 1970)
- «Cry Baby»/«Mercedes Benz» (Columbia/СBS, 1971)
- «Get It While You Can»/«Move Over» (CBS, 1971)
- «Mercedes Benz» (Columbia, 2003)
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Թվական |
---|---|
Janis Joplin’s Greatest Hits | 1972 |
Janis (կրկնակի ալբոմ) | 1975 |
Anthology | 1980 |
Farewell Song | 1982 |
Cheaper Thrills | 1984 |
Janis | 1993 |
18 Essential Songs | 1995 |
The Collection | 1995 |
Live at Woodstock: August 19 | 1999 |
Box of Pearls | 1999 |
Super Hits | 2000 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Janis Joplin - sculpture initiation ceremony in Budapest, Hungary, 17.01.2013.
- Biography at The Handbook of Texas Online
- JohnGilmore.com: Spotlight on Janis Joplin
- Janis Joplin's Kozmic Blues – janisjoplin.net
- Re-introducing Janis Joplin – slideshow by Նյու Յորք Թայմս
- Artwork created by Janis Joplin, from her family Արխիվացված 2012-03-31 Wayback Machine
- Dave Archer. «Janis Joplin». DaveArcher.com. Վերցված է 2013 թ. հունվարի 13-ին.
- FBI file on Janis Joplin
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://vocab.getty.edu/ulan/500335882
- ↑ http://collection.britishmuseum.org/id/person-institution/204834
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Notable Names Database — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 tweet — 2006.
- ↑ Ռոքնռոլի փառքի սրահ — Rock and Roll Hall of Fame, 1983.
- ↑ 8,0 8,1 Janis Lyn Joplin (2001). «Janis Joplin». Texas handbook Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 9,0 9,1 «Janis Joplin» (անգլերեն). www.classicbands.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ Էլինա Մարկինա (2013 թ․ նոյեմբերի 5). «Երգչուհի Ջենիս Ջոպլինի համար Հոլիվուդյան Փառքի ծառուղում աստղ են բացել». Вечерняя Москва (ռուսերեն). vmdaily.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5–ին-ին.
- ↑ «Janis Joplin» (անգլերեն). www.rollingstone.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ «The Immortals Top 50» (անգլերեն). www.rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19–ին-ին.
- ↑ 13,0 13,1 «Laura Joplin interview» (անգլերեն). www.classicbands.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ. հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ 14,0 14,1 «Biography» (անգլերեն). www.janisjoplin.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ. հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 «Janis Joplin BBC2 documentary» (անգլերեն). www.bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ. հոկտեմբերի 19–ին-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 Stephen Foehr. «Piece Of Her Heart: Laura Joplin Makes Peace With Her Sister's Tragic Life. Chicago Tribune October 18, 1992». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ. հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ Jessica R. Powell. Janis Joplin. janisjoplin.net (31 դեկտեմբերի 1969): Ստուգված 8 ապրիլի 2010: Արխիվացված է օրիգինալից 19 օգոստոսի 2011
- ↑ 18,0 18,1 International Times (1 октября 1972). «Janis: A look at a jet age red hot mama on the second anniversary of her death». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ. հոկտեմբերի 7–ին-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Margaret Moser (31 декабря 1969). «Janis Joplin, Texas, and the Big Beat». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ. ապրիլի 8-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 «Janis Joplin biography» (անգլերեն). janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Passionate and Sloppy. Time magazine. August 9, 1968 (անգլ.). - janisjoplin.net. "Ստուգված 7 հոկտեմբերի 2009. Արխիվացված է օրիգինալից 19 օգոստոսի 2011.
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 22,7 22,8 «Chronology» (անգլերեն). janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ К этому времени относится её первая запись: рекламный джингл под названием «This Bank Is Your Bank» для местного банка.
- ↑ 24,0 24,1 24,2 Paul Hendrickson (5 мая 1998). «Janis Joplin: A Cry Cutting Through Time». Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Gene Sculatti and Davin Seay San Francisco Nights: The Psychedelic Music Trip 1965-1968 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- ↑ 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 Gene Sculatti and Davin Seay. San Francisco Nights: The Psychedelic Music Trip 1965-1968 Արխիվացված 2016-03-05 Wayback Machine St. Martins Press (New York) / janisjoplin.net (1 հունվարի 1985)
- ↑ Mark Paytress. Janis Joplin. Mark Paytress assesses Columbia’s three-CD 'Janis' retrospective, Record Collector #175. Стр. 140-141
- ↑ Peggy Caserta. - «Going Down With Janis». - Dell Publishing. 1980
- ↑ 29,0 29,1 Terri Gross (1 декабря 1996). «Laura Joplin interviewed by Terri Gross. American Public Radio». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Friedman, Myra. Buried Alive: The Biography of Janis Joplin. Crown Publishing Group. ISBN 0-517-58650-9
- ↑ 31,0 31,1 31,2 John McDermott (1994). «Janis Joplin Considered 25 Years Later. Relix. August 1, 1994». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Heavy-ն հիպիների ժարգոնով, այն մարդն է, ով օգտագործում է ծանր թմրանյութեր
- ↑ 33,0 33,1 Richard Goldstein (1 января 1968). «Next Year In San Francisco. The Village Voice». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 34,0 34,1 Michael Thomas. «Janis Joplin: Voodoo Lady of Rock. Ramparts Magazine August 1, 1968». janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Janis Breaking Down The Walls In Britain». New Musical Express. 1969 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Alice Echols (1 января 1999). «The Life and Times of Janis Joplin». ivillage.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Passionate and Sloppy. Time magazine. August 9, 1968 (англ.). - janisjoplin.net. Проверено 7 октября 2009. Архивировано из первоисточника 19 августа 2011.
- ↑ Gene Sculatti and Davin Seay. San Francisco Nights: The Psychedelic Music Trip 1965-1968. St. Martins Press (New York) / janisjoplin.net (1 января 1985). Проверено 7 октября 2009. Архивировано из первоисточника 19 августа 2011.
- ↑ Arthur Cooper. Aphrodite’s Landslide. Newsweek Magazine / janisjoplin.net (20 августа 1973). Проверено 7 октября 2009. Архивировано из первоисточника 19 августа 2011
- ↑ 40,0 40,1 «Janis Jolin. Quotes» (անգլերեն). janisjoplin.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ J. Marks. Janis Keeps Her Promise In ‘Pearl’. janisjoplin.net / New York Times (31 января 1971). Ստուգված է 7 հունվարի 2010. Архивировано из первоисточника 19 августа 2011
- ↑ J. Marks. Janis Keeps Her Promise In ‘Pearl’. janisjoplin.net / New York Times (31 հունվարի 1971). Ստուգված է 7 հունվարի 2010. Արխիվացված է օրիգինալից 19 օգոստոսի 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիս Ջոպլին» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հունվարի 19 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Հոկտեմբերի 4 մահեր
- 1970 մահեր
- Հոլիվուդ քաղաքում մահացածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կիթառահարներ
- Ամերիկացի մեցցո-սոպրանոներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի