Բիթ սերունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բիթ սերունդ (անգլ.՝ The Beat Generation, երբեմն թարգմանվում է «Կոտրված սերունդ»), ամերիկացի բանաստեղծների և արձակագիրների[1][2] խմբի անվանում: Բիթ սերունդը 1940-ական թվականներից մեծ ազեցություն է թողել ժամանակակիցների ենթագիտակցության վրա և, ի վերջո, ճանաչում է ձեռք բերել 1950-ական թվականների վերջում: Ժամանակակից գրաքննադատները բիթ սերնդի ներկայացուցիչներին դիտարկում են իբրև գրող-էքզիստենցիալիստների, ռոմանտիկների, ապոլիտիկ մարդկանց և բոհեմի ներկայացուցիչների: Առավել ճշգրիտ համարվում է նրանից մեկի կարծիքը այն մասին, որ բիթնիկները ամերիկյան արժեքների հեղափոխության սիմվոլը կամ կարգախոսն էին[3]:

«Բիթ սերունդ» տերմինը ծագել է 1948 թվականին և պատկանում է Ջեք Քերուակին, որը այդպիսով բնութագրել է Նոնկոմֆորտիզմ անունը կրող երիտասարդական շարժումը և Նյու Յորքի ընդհատակը, որոնք ձևավորվել էին այդ ժամանակ գործնականում արդեն անհետացող կորսյալ սերնդից: Բիթ սերունդը սկսել է կազմավորվել է 1940-ական թվականների սկզբում Կոլումբիայի համալսարանի ուսանողական շրջանակներում, որտեղ Լյուսեն Կարրը ծանոթացնում է Ջեք Քերուակին, Ալեն Գինզբերգին և Ուիլիամ Բերրոուզին: Նրանց էլ վիճակված էր դառնալ «կոտրվածների» գլխավոր ներկայացուցիչները:

Հոսանքի գլխավոր հեղինակներից են՝ Ջեք Քերուակը, Ալեն Գինզբերգը և Ուիլիամ Բերրոուզը, Լոուրենս Ֆերլինգեթթին, Գերի Սնայդերը, Մայքլ Մաքքլուրը, Դիանա դի Պրիման, Ֆիլիպ Ուեյլեն, Ֆիլիպ Լամանտիան, Լերոյ Ջոնսը, Բոբ Քաուֆմանը, Ռոբերտ Կրիլին, Ռոբերտ Դանքեն: Բիթ սերնդից մնացած լավագույն ստեղծագործություններն են համարվում Ալեն Գինզբերգի «Ճիչ» պոեմը, Ջեք Քերուակի «Ճանապարհին» և Ուիլիամ Բերրոուզի «Մերկ նախաճաշ» վեպերը: 1960-ականների վերջին՝ բիթ սերնդի մայրամուտին, ներկայացուցիչներից շատերը դարձան հիպիների շարժման ակտիվ անդամներ, իսկ մյուսները միացան տարբեր քաղաքական հոսանքներին[4][5]:

Տերմինի ծագումանաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հրապարակախոսական հոդվածներից մեկում Քերուակը հիշում է, որ «կոտրված սերունդը» առաջին անգամ հիշատակվել է իր կողմից 1948 թվականին Ջոն Հոլմսի հետ ունեցած խոսակցության ժամանակ: Գրողը այդպիսով բնութագրել էր սոցիալական մի շերտ, որը ձևավորվել էր «կորսված սերնդի» անհետացումից անմիջապես հետո[6][7]: Մամուլում այս բառակապակցությունը առաջին անգամ հայտնվեց Հոլմսի «Քայլերթ» վեպում[8]: Կա նաև կարծիք, որ տեմինի հեղինակը համարվում է Բոբ Քաուֆմանը[9]:

Ու. Լավլորը նշում է, որ ի տարբերություն «սերունդ» տերմինի, «բիթնիկ» տերմինը հայտնվեց միայն 1958 թվականին, երբ «San Francisco Chronicle» ամսագրի լրագրող Գերբ Կաենը ապրիլի երկուսի համարում «beat» բառին, որը ջազային երաժիշտների սլենգում նշանակում էր թշվառություն և հուսահատություն[10], ավելացրեց ռուսական «-նիկ» վերջավորությունը «Սպուտնիկ 1»-ի անվանումից: Լևիսոնը այս փաստը կապում է այն բանի հետ, որ հրռիթի և բիթնիկների մեջ անալոգներ կարելի է տանել. երկուսն էլ փնտրում են ինչ-որ այլ բան այս աշխարհից դուրս[11]: Գրող Փոլ Դիքսոնը մեջբերում է լրագրողին.

Aquote1.png «Նոր բառ «բիթնիկ»-ը հորինվել է իմ կողմից այն պատճառով, որ այդ ժամանակ վերևում թռչում էր ռուսական սպուտնիկը: Հենց այդպես էլ հայտվեց:»[12].
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johnson, Ronna; McCampbell Grace, Nancy. Girls who wore black: women writing the beat generation. — Rutger University Press, 2002. — P. 18. — 295 p. — ISBN 9780813530659
  2. Waldman, Ginsberg, 2007, էջ 14
  3. Dutta Sharma, Brahma. Ecology and oriental philosophies in the Beats. — Anmol Publications PVT. LTD, 2000. — P. 1. — 288 p. — ISBN 9788126104499
  4. Issitt, Micah L. Hippies: a guide to an American subculture. — ABC-CLIO, 2009. — P. 73—4. — 164 p. — ISBN 9780313365720
  5. Morgan, 2010, էջ 214
  6. Андреева, 2004, էջեր 605—616
  7. Vorhees, Mara. Boston. — Lonely Planet, 2009. — P. 36. — 280 p. — ISBN 9781741791785
  8. Gruber, J. Richard; Andrews, Benny. American icons: from Madison to Manhattan, the art of Benny Andrews, 1948-1997. — University Press of Missisippi, 1997. — P. 93. — ISBN 9781890021016
  9. Echole, Alice. Shaky ground: the '60s and its aftershocks. — Columbia University Press, 2002. — P. 224. — ISBN 9780231106719
  10. Lawlor, 2005, էջ 13
  11. Levinson, Martin. Brooklyn Boomer: Growing Up in the Fifties. — iUniverse, 2011. — P. 96. — ISBN 9781462017126
  12. Dickson, Paul. A Dictionary of the Space Age. — JHU Press, 2009. — P. 209. — 260 p. — ISBN 9780801891151