Գերի Սնայդեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Սնայդեր)
Գերի Սնայդեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 8, 1930[1][2][3][…] (93 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, արհմիութենական գործիչ և բնապահպան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռիդ քոլեջ և Լինքոլնի ավագ դպրոց |
Գրական ուղղություններ | Բիթ սերունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Կրիաների կղզին[5] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Դևիս |
Պարգևներ | |
![]() |
Գերի Շերման Սնայդեր (անգլ.՝ Gary Snyder, մայիսի 8, 1930[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4], ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, դասախոս, էկոլոգիական շարժման ակտիվիստ, բիթ սերնդի և Սան Ֆրանցիսկոյի վերածնունդի (անգլ.՝ San Francisco Renaissance) ներկայացուցիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերի Սնայդերը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում։ Մեծ դեպրեսիայի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում տեղափոխվել և ապրել Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում։ 1951 թվականին Սնայդերն ավարտում է Օրեգոնի Ռիդ քոլեջը, որտեղ զբաղվում էր անգլիական գրականության և ազգագրության ուսումնասիրությամբ։ Ավելի ուշ նա Ինդիանայի համալսարանում սովորում է լեզվաբանություն և արևելագիտություն Կալիֆոռնիայի համալսարանում։
Գերի Սնայդերը հռչակ է ձեռք բերում 1955 թվականի հոկտեմբերին` Քենեթ Ռեքսրոտի կազմակերպած պոեզիայի երեկոյին, որտեղ ելույթ են ունենում նաև Ալլեն Գինզբերգը` «Ողբ» պոեմով, Ֆիլիպ Ուեյլենը, Ֆիլիպ Լամանտիան, Մայքլ Մաքքլյուրը։ Սնայդերը կարդում է «Հատապտղային խրախճանք»ը (A Berry Feast): Երեկոյի մասին լուրերը արագորեն տարածվում և նպաստում են բանաստեղծների ժողովրդականության աճին, որոնք հետագայում անվանվում են Բիթ սերունդ։ Հատկանշական է, որ Սնայդերն ինքն իրեն չէր համարում բիթնիկ. ««Բիթնիկ» տերմինով ավելի լավ է դիմել մի փոքր խումբ գրողների... Խումբը ուղղակիորեն Ալլեն Գինզբերգի, Ջեկ Կերուակի, Գրեգորի Կորսոյի և ուրիշների շուրջն է... Մեզանից շատերը միավորված են որպես Սան Ֆրանցիսկոյի վերածննդի գրողների մի խումբ։ Չնայած «բիթնիկ»ը կարող է նաև որոշակի մտքի վիճակ լինել ... և ես որոշ ժամանակ այդ վիճակում էի»։
Գերի Սնայդերը Ջաֆի Ռայդերի նախատիպն է դառնում Ջեք Քերուակի «Դհարմայի թափառաշրջիկը» վեպում, որը հիացած էր նրա բուդդայական կենսակերպով և անպահանջկոտությամբ։
1956 թվականին Սնայդերը մեկնում է Ճապոնիա, որտեղ տասը տարի բուդդիզմ է ուսումնասիրում, ծառայում բուդդայական վանքում և թարգմանում արևելյան պոեզիա։ Ուոլթ Ուիթմենից և Էզրա Փաունդից բացի նրա վրա մեծ տպավորություն է թողնում նաև ճապոնական և չինական գրականությունն ու փիլիսոփայությունը։ 1969 թվականից Սնայդերն ապրում է Կալիֆոռնիայում` Սիերա-Նևադայի ստորոտում։ 1986-2002 թթ. Սնայդերը գրականություն է դասավանդում Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանում, որի պատվավոր պրոֆեսոր էր նա։
Գերի Սնայդերը գրել է ավելի քան 20 գիրք` բանաստեղծություններ, արձակ, էսսե։ Գերի Սնայդերի ողջ կյանքը ուշադրություն է բնության, բնապահպանության և բնության հետ կապի հարցերին։ Նա արժանացել է ամերիկյան ակադեմիայի Նրբագեղ բառապաշարի մրցանակի (1966), Poetry հանդեսի (1968) Լևինսոնի բանաստեղծական մրցանակի, Գուգենհայմի կրթաթոշակի (1968), Պուլիցերյան մրցանակի «Կրիայի կղզին» գրքի համար (1975), ամերիկյան գրքային մրցանակի «Կացիններ» գրքի համար (1983), Բոլլինգենի մրցանակի (1997), Ռոբերտ Կիրշի «Ակնառու ծառայությունների համար» մրցանակի, Ռոբերտ Լիլի մրցանակի «Պոեզիայում ակնառու նվաճումների համար» (2008)։
Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Riprap (1959)
- Myths & Texts (1960)
- The Back Country (1968)
- Regarding Wave (1970)
- Turtle Island (1974)
- Axe Handles (1983)
- Left Out in the Rain (1988)
- No Nature: New and Selected Poems (1992)
- Mountains and Rivers Without End (1996)
- Danger on Peaks (2005)
- This Present Moment (2015)
Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Earth House Hold (1969)
- The Politics of Ethnopoetics (1975)
- The Old Ways (1977)
- He Who Hunted Birds in His Father’s Village: The Dimensions of a Haida Myth (1979)
- The Real Work (1980)
- Passage Through India (1983)
- The Practice of the Wild (1990)
- A Place in Space (1995)
- Back on the Fire: Essays (2007)
Ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Gary Snyder Reader: Prose, Poetry, and Translations (1999)
- Lookout: A Selection of Writings
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բանաստեղծություններ»
- Regarding Wave
- The Back Country
- Mountains and Rivers Without End
- Riprap and Cold Mountain Poems
- Myths & Texts
- Turtle Island
- Axe Handles
- This Present Moment
- Danger on Peaks
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Contemporary Authors — Gale. — ISSN 0275-7176; 0010-7468
- ↑ https://openlibrary.org/books/OL5047897M/Turtle_Island
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/gary-s-snyder/
- ↑ https://bollingen.yale.edu/poet/gary-snyder
- ↑ http://bollingen.yale.edu/poet/gary-snyder
- ↑ Turtle Island, by Gary Snyder (New Directions)
- ↑ PEN Oakland Awards & Winners — PEN Oakland.
- ↑ http://www.beforecolumbusfoundation.com/wp-content/uploads/2014/08/Aba2001prior.pdf
- ↑ The Shelley Memorial Award Winners — PSA.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Center for Gary Snyder Studies
- Գերի Սնայդերը Իրինա Դյատլովսկայայի թարգմանություններում Archived 2020-08-13 at the Wayback Machine.
- Գերի Սնայդեր, Բուդդայական անարխիզմ
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գերի Սնայդեր կատեգորիայում։ |
- Մայիսի 8 ծնունդներ
- 1930 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Անարխիստներ
- Անձինք Կալիֆոռնիայից
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի թարգմանիչներ
- Ամերիկացի բնապահպաններ
- Ամերիկացի գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով