Jump to content

Բեսսի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեսսի Սմիթ
Բնօրինակ անունանգլ.՝ Bessie Smith
Ծնվել էապրիլի 15, 1894(1894-04-15)[1][2][3][…]
Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[1][2][6][…] (43 տարեկան)
Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ[7]
ԳերեզմանMount Lawn Cemetery
Ժանրերբլյուզ և ջազ
Մասնագիտությունփողոցային կատարող, երաժիշտ, երգչուհի, պարուհի և միմոս
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
Պարգևներ
 Bessie Smith Վիքիպահեստում
St. Louis Blues, 1929

Բեսսի Սմիթ (անգլ.՝ Bessie Smith, ապրիլի 15, 1894(1894-04-15)[1][2][3][…], Չաթանուգա, Թենեսի, ԱՄՆ[4][5] - սեպտեմբերի 26, 1937(1937-09-26)[1][2][6][…], Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ[7]), ամերիկացի երգչուհի, 1920-1930-ական թվականների բլյուզի ամենահայտնի ու ազդեցիկ կատարողներից մեկը[9][10]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ծնվել է Չատտանուգեում (Chattanooga), Թեննեսի նшհանգ (Tennessee) բազմազավակ ընտանիքում։ Վաղ է զրկվել ծնողներից ու մեծացել է ծայրահեղ ծանր պայմաններում։ Երբ Բեսսին 17 տարեկան էր, նրա ավագ եղբայր Կլարենսը (Clarence) օգնեց նրան աշխատանքի տեղավորվել, որպես պարուհի «Rabbit Foot Minstrels» կոլլեկտիվում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր փայլուն ջազային երգչուհի Մա Ռեյնին (Ma Rainey)։ Այդ տաղանդավոր երգչուհուն «Բլյուզի մայրն» էին անվանում։ Հենց Մա Ռեյնին առաջինը նկատեց պատանի Բեսսի Սմիթի անվիճելի տաղանդն ու ձայնային տվյալները և սկսեց նրան վոկալի վարպետության դասեր տալ։ Շուտով Սմիթը սկսում է հաջողությամբ ելույթներ ունենալ թատրոններում ու մասնակցել հյուրախաղերի։ 1923 թվականին նա ամուսնանում է թիկնապահ Ջեկ Ջիի հետ։ Հենց այդ տարի Columbia Records լեյբլի վրա թողարկվում է երգչուհու առաջին սկավառակը՝ Down Hearted Blues։ Այդ, ինչպես նաև հաջորդ ձայնագրությունները օգտագործվեցին մեծ հաջողությամբ։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում նա աշխատել է այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Բաստեր Բեյլին, Ֆլետչեր Հենդերսոնը, Ջեյմս Ջոնսոնը, Ջեկ Թիգարդենը, Ջո Սմիթը։ Ինչպես հիշում են ժամանակակիցները, նրա երգերում պակասում էր ավելորդ պաֆոսը, բայց միևնույն ժամանակ նրա ելույթները լի էին էմոցիաներով ու կրքով, «անհնար էր նրան չհավատալ»։ Նրան անվանում են Բլյուզի կայսրուհի։

Սակայն, Մեծ Դեպրեսսիայի ի հայտ գալու հետ ձայնագրման գծով ճգնաժամ է առաջանում։ Փակվում են բազմաթիվ լեյբլներ, սկավառակների վաճառքը կտրուկ քչանում է։ Ճգնաժամի շրջանում գոյատևելու նպատակով երաժիշտները համախմբվում են մեծ ջազային օրկեստրներում։ Սկսվում է ջազային բիգ-բենդերի դարաշրջանը, սվինգի դարաշրջանը։ Բեսսի Սմիթի ճանաչումը կտրուկ ընկնում է։ Չնայած դրան, որ 1933 թվականին տեղի ունեցավ նրա նոր երաժշտական ձայնագրությունը, մի տարի անց նա հաջող համերգային շրջագայություն կատարեց, իսկ 1935 թվականին երգչուհին հաջողությամբ ելույթ ունեցավ նյույորքյան Ապոլլո թատրոնում՝ «Աստղերը Բրոդվեյի տակ» շոուի ժամանակ։ 1929 թվականին նա՝ Ջեյմս Ջոնսոնի (James P. Johnson) ու դրանից ոչ շատ առաջ քայքայված Ֆլետչեր Հենդերսոնի (Fletcher Henderson) երգչախմբի հետ նկարահանվում է «St. Louis Blues» ֆիլմում, դա նրա միակ էկրանին հայտնվելու դեպքն էր։

1937 թվականի աշնանը ԱՄՆ-ի հարավում հյուրախաղերի ժամանակ Բեսսի Սմիթը մահանում է ավտովթարից, որի մեղավորը նրա ամուսին Ռիչարդ Մորգանն էր։ Նրա մահից հետո լուրեր են տարածվում, որ սպիտակամորթների համար նախատեսված հիվանդանոցի հիվանդները հրաժարվել են նրան օգնել։ Բժիշկների կարծիքով նա ապրելու շանսեր չուներ։

Իր ամբողջ երաժշտական կարիերայի ընթացքում Բեսսի Սմիթը ձայնագրել է 160 համար, որոնց մեծ մասը թողարկվել են հետմահու։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Empress of the Blues 1923 - 1933 (Giants of Jazz)
  • 1923 (Jazz Chronological Classics)
  • 1923 - 1924 (Jazz Chronological Classics)
  • 1924 - 1925 (Jazz Chronological Classics)
  • 1927 - 1928 (Jazz Chronological Classics)
  • 1928 - 1929 (Jazz Chronological Classics)
  • 1929 - 1933 (Jazz Chronological Classics)
  • 1923 - 1933 (Best of Jazz (FRA)
  • 1925 - 1933 (Nimbus) - 1987
  • Collection (Sony Music) - 1989
  • The Complete Recordings Vol. 1 (2 CD, Sony Music) - 1991
  • The Complete Recordings Vol. 2 (2 CD, Sony Music) - 1991
  • The Complete Recordings Vol. 3 (2 CD, Sony Music) - 1992
  • The Complete Recordings Vol. 4 (2 CD, Sony Music) - 1993
  • Mama's Got the Blues (Topaz Jazz) - 1994
  • The Complete Recordings Vol. 5 - The Final Chapter (2 CD, Sony Music) - 1996
  • Essential Bessie Smith (2 CD, Sony Music) - 1997
  • Bessie Smith (Members Edition) - 1997
  • Sings the Blues (Sony Music Special Products)
  • Sings the Jazz (EPM/Jazz Erchives (FRA))
  • Blue Sprit Blues (Drive (SWI))
  • Empress of the Blues (Prism (UK))
  • Empty Bed Blues (ASV/Living Era)
  • Bessie's Blues (HALLM M20259)
  • Do Your Duty (TRO M57940)
  • Masters (Eagle M58316)
  • American Legends Vol. 14 (Laserlight)
  • Vol. 3։ 1923 - 1933 (L'Art Vocal)

Ներածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թողարկման տարին Կատեգորիա Գրառումներ
2008 Nesuhi Ertegun Jazz Hall of Fame Jazz at Lincoln Center, NYC
1989 Grammy Lifetime Achievement Award
1989 Rock and Roll Hall of Fame "Early influences"
1981 Big Band and Jazz Hall of Fame
1980 Blues Hall of Fame

Գրեմմիի փառքի սրահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Grammy Hall of Fame Award DatabaseԱրխիվացված 2011-08-29 Wayback Machine</ref>
Գրանցման տարեթիվը Անվանումը Ժանրը Պիտակը Թվականը
1923 Downhearted Blues Բլյուզ (Սինգլ) Columbia 2006
1925 St. Louis Blues Ջազ (Սինգլ) Columbia 1993
1928 Empty Bed Blues Բլյուզ (Սինգլ) Columbia 1983

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  6. 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. https://www.womenofthehall.org/inductee/bessie-smith/
  9. «Bessie Smith Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Bessie Smith». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեսսի Սմիթ» հոդվածին։