Բեթ Հարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեթ Հարթ
Beth Hart i Tivoli Friheden Aarhus 24 juni 2016 (cropped).jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Beth Hart
Ծնվել էհունվարի 24, 1972(1972-01-24)[1] (47 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[2]
Ժանրերսոուլ, բլյուզ ռոք, jazz fusion? և բլյուզ
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգչուհի, կոմպոզիտոր, նկարչուհի և կիթառահար
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
Լեյբլ143 Records?, Lava Records, Atlantic?, eOne? և Mascot Records?
Կայքbethhart.com

Բեթ Հարթ (անգլ.՝ Beth Hart, հունվարի 24, 1972), ամերիկացի երգչուհի, երաժիշտ, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթ Հարթը ծնվել է 1972 թվականին Լոս Անջելեսից մի փոքր հեռու գտնվող Փասադենա քաղաքում։ Ընտանիքի անդամներն այնքան էին սիրում երաժշտություն, որ արդեն 4 տարեկանից աղջկան նստեցնում էին դաշնամուրի առջև։ Նա հաճույքով էր մասնակցում պարապմունքներին և արդեն պատկերացնում էր դասական դաշնակահարուհու և նույնիսկ օպերային երգչուհու կարիերա։

Բեթ Հարթը San Diego Indie երաժշտական փառատոնին

Բեթի ծնողների ընտանեկան երջանկությունը խաթարվեց դեռևս այն ժամանակ, երբ աղջիկը դեռահաս էր։ Հորը ձերբակալեցին թմրամիջոցներ պահելու համար, և շուտով ծնողներն ամուսնալուծվեցին։ Բեթ Հարթը մեծ քրոջ հետ սկսեց հակվածություն ցուցաբերել թմրամիջոցների նկատմամբ։ Հարցազրույցներից մեկում այսպես է խոսել իր կյանքի այդ փուլի մասին․

Aquote1.png Ես խենթացել էի, երբ 11 տարեկան էի, քրոջս հետ հիմարություններ էինք անում։ Ավելի ուշ նա մահացավ թմրանյութերի մեծ չափաբաժնի ընդունումից։ Եթե չլինեին երաժշտության պարապմունքները, ես հիմա չէի լինի կամ կլինեի բանտում[3]։ Aquote2.png

Դպրոցն ավարտելուց հետո Բեթ Հարթն ընդունվեց Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց, որտեղ սովորեց երգել և նվագել թավջութակ։ Մեգապոլիսում լայն հնարավորություններ բացվեցին աղջկա տաղանդի իրացման համար։ Որպես հայտնիություն ձեռք բերելու և հանդիսատես գրավելու առաջին փորձեր՝ հանդիսացան ելույթները «Լոս Անջելեսի ակումբների բաց միկրոֆոնների» առջև[4]։ Հանդիսատեսը միանգամից սիրեց նրան, սակայն մանկավարժներն այդ գիշերային զբաղմունքները, այն էլ ի վնաս ցերեկային պարապմունքների, չէին խրախուսում։ Արդյունքում Բեթին դուրս հանեցին ուսումնարանից բացակայությունների պատճառով։ Երգչուհուն դա առանձնապես չէր անհանգստացնում, քանի որ նա արդեն գիտեր, թե ինչ է ուզում կյանքից և ինչպես պետք է հասնի փառքի։

Ստեղծագործական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Բեթ Հարթն արդեն ուներ միասնական խումբ, սեփական նյութեր, և որ ամենակարևորն է, մենեջեր։ Նա երգիչ Ջեֆրի Լեյ Տոզերն էր, ով ուներ նաև փոքրիկ ստուդիա։ Հենց նա Բեթին խորհուրդ տվեց մասնակցել «Starsearch» («Աստղերի որոնում») հեռուստաշոուին, որտեղ նա նվաճեց գլխավոր մրցանակը։ Սակայն այդ ժամանակ երգչուհուն չհաջողվեց միանգամից զարգացնել հաջողությունը։ Երաժշտական լեյբլներն անցնում էին նրա կողքով և չէին շտապում պայմանագիր ստորագրել։ Գիտակցելով հեռուստատեսային փառքի անարդյունավետությունը՝ Բեթ Հարթն իր խմբի երաժիշտների հետ ընդունեց արմատական որոշում՝ հեռացավ իր մենեջերից և սկսեց երգել հենց փողոցում։ Երաժիշտները տեղավորվեցին Սանտա-Մոնիկա քաղաքում, որտեղ գրեթե ամեն օր համերգներ էին տալիս անցորդների համար։ Շուտով Բեթ Հարթին նկատեց նշանավոր երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Ֆոսթերը, ով երգչուհուն առաջարկեց ձայնագրել դեբյուտային ալբոմ իր «143 Records» լեյբլում։

Դեբյուտային ալբոմ «Immortal», 1996[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին իսկ ալբոմը Բեթին բերեց մեծ ճանաչում[4]։ Այդ ալբոմի ստեղծագործությունները դարձան հիթեր Ատլանտիկայի երկու կողմերում։ Երգչուհին իր երաժշտական խմբի հետ ինը ամսով մեկնեց շրջագայությունների։ Նրանք համերգներ էին տալիս ԱՄՆ-ում, Դանիայում, ՀԱՀ-ում։ Սակայն ստեղծագործական տարաձայնություններն ու վեճերն ուղեկցում էին երաժիշտներին ամբողջ ճանապարհի ընթացքում, և վերադառնալով հայրենի երկիր՝ նրանք որոշում են ժամանակավորապես դադարեցնել համատեղ գործունեությունը։ Երգչուհին այսպես է նկարագրել առաջին շրջագայությունից իր ստացած տպավորությունները․

Aquote1.png Ուղևորությունն այնքան հոգնեցնող էր, որ մեզ ժամանակ էր պետք միմյանցից հանգստանալու համար։ Դրանից հետո ես մեկուկես տարի ծանր դեպրեսիայի մեջ էի։ Սուր զգացողություն ունեի, որ դա ձախողում էր[5]։ Aquote2.png

Ալբոմ «Screaming for my supper», 1999[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթ Հարթը Notodden Blues փառատոնին, Նորվեգիա, 2009

Ժամանակավորապես լքելով խումբը՝ Բեթ Հարթը որոշում է փոխել միջավայրը և հայրենի քաղաքից մեկնում է Բիրմինգհեմ։ Այստեղ նա իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է նոր ալբոմի համար երգեր գրելով։ Հինգ ամիս անց Բեթը պատրաստի նյութերով վերադառնում է Լոս Անջելես, որպեսզի ձայնագրի երկրորդ ալբոմը։ Այդ ընթացքում նրա խմբի կազմից դուրս եկան բոլոր երաժիշտները, բացի բաս-կիթառահար Տալ Հերցբերգից, ում հետ էլ նրանք ուղևորվեցին դեպի Հոլիվուդ՝ «Sound Chamber» ձայնագրման ստուդիա։ Երկրորդ՝ «Screaming for my supper» ալբոմն արժանացավ երաժշտական քննադատների և հանրության հիացական արձագանքին[6]։

Ալբոմի ձայնագրությունից հետո Հարթը ցանկություն ունեցավ ընդլայնել իր ստեղծագործական հետաքրքրությունները և սկսեց նախնական աշխատանքը ռեժիսոր Ռիչարդ Դոնների հետ Ջենիս Ջոպլինի կյանքի մասին ֆիլմի նկարահանումների համար։ Սակայն Բեթը մերժեց ֆիլմում դեր ստանձնելու առաջարկը՝ կարծելով, որ կինոյում խաղալն իրեն համապատասխան չէ։ Շուտով երգչուհին հրավեր ստացավ՝ մասնակցելու Ջենիս Ջոպլինի մասին մյուզիքլի լսումներին։ Մյուզիքլը կոչվում էր «Սիրով՝ Ջենիս»։ Նա ուրախությամբ ձեռնամուխ եղավ թատերական մեծ բեմում հանդես գալու հնարավորությանը։ Մյուզիքլն արժանացավ հանդիսատեսի հիացմունքին։ Այդ հաջողության ալիքի վրա 1999 թվականի հոկտեմբերին Բեթն իրականացնում է բարեգործական համերգային շրջագայություն Ամերիկայում, որի նպատակն էր միջոցներ հայթայթել դպրոցներում երաժշատական կրթության ապահովման և երիտասարդ կոմպոզիտորներին ու կատարողներին օգնելու համար։ Միևնույն ժամանակ երգչուհու փառքն ու հաջողությունը դարձան նրա ալկոհոլային և թմրամիջոցային կախվածության խորացման պատճառ։ Ավելի ուշ Բեթը հիշում է․

Aquote1.png Այդ տարի ես պառկեցի հինգ հիվանդանոցում՝ չհաշված նարկոլոգիական կլինիկաները։ Ամեն ինչ այնքան վատ էր, որ հիշում եմ, թե ինչպես էր իմ հոգեվերլուծողն ինձ խորհուրդ տալիս լքել բեմը։ Aquote2.png

Թեև Բեթը հաղթահարել է թմրամիջոցային կախվածությունը, սակայն վերահսկում է իր կյանքը և առողջական վիճակը կրոնի և տրանսցենդենտալ մեդիտացիայի միջոցով[7][8]։

Անձնական կյանք և խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին ամուսնացած է իր ճանապարհային մենեջեր Սքոթ Գեթսկովի հետ[9]։ Հարթը ոչ միայն վոկալիստ է, այլև նվագում է երաժշտական տարբեր գործիքներ՝ դաշնամուր, կիթառ, թավջութակ, բաս-կիթառ և հարվածային գործիքներ[10]։ Նրա խմբում ընդգրկված են կիթառահար Ջոն Նիկոլսը, բասիստ Բոբ Մարինելին և թմբկահար Բիլ Ռանսոմը[11]։ Բեթի մենեջերը Դեյվիդ Վոլֆն է[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993: Beth Hart and the Ocean of Souls
  • 1996: Immortal
  • 1999: Screamin' for My Supper
  • 2003: Leave the Light On
  • 2007: 37 Days
  • 2010: My California
  • 2012: Bang Bang Boom Boom
  • 2015: Better Than Home
  • 2016: Fire on the Floor

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. LIBRIS — 2018.
  3. InRock (журнал), 2012.
  4. 4,0 4,1 «For singer Beth Hart, success is sweeter the second time around»։ Goldmine։ September 26, 2013։ Վերցված է July 6, 2017 
  5. Beth Hart: Information from Answers.com
  6. «Beverly Hills 90210 - Season 10, Episode 17: Doc Martin - TV.com»։ TV.com։ Վերցված է January 6, 2015 
  7. Dearmore, Kelly (January 4, 2012)։ «Beth Hart Talks Redemption, Addiction and Star Search»։ Dallas Observer։ Վերցված է June 26, 2012։ «But the visions of gold records were clouded by addiction and recklessness. Having used drugs in one form or another since her teenage years» 
  8. Criblez, David J. (February 7, 2017)։ «Singer-songwriter Beth Hart to play at The Space at Westbury»։ Newsday։ Վերցված է February 7, 2017 
  9. «Beth Hart Looks To The 'Light'»։ Billboard։ September 25, 2003։ Վերցված է August 30, 2013 
  10. «Beth Hart rocks the Birchmere»։ Women in Rock։ October 26, 2014։ Վերցված է October 24, 2016 
  11. «Beth Hart Official Web Site | Tour»։ Beth Hart։ Վերցված է February 6, 2016 
  12. «Mobile Production Monthly» (PDF)։ Mobileproductionpro.com 5։ 2012։ Արխիվացված օրիգինալից-ից February 7, 2016-ին։ Վերցված է February 6, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]