Սևամորթների իրավունքների համար պայքար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Լյութեր Քինգ

Սևամորթների իրավունքների համար պայքարը ԱՄՆ–ի կարևորագույն ձեռքբերումներից մեկը երկրի սևամորթ բնակչության խնդրի կարգավորումն էր, որ սրությամբ դրվեց 1950–1960–ական թվականներին։ 1954 թվականին վերացվեց սևամորթ և սպիտակամորթ երեխաների տարանջատ ուսուցումը։ Սակայն բազմաթիվ նահանգների ռասիստական շրջանակները հրաժարվում էին այդ որոշմանը ենթարկվելուց և նույնիսկ դիմում էին ահաբեկչական գործողությունների։

ԱՄՆ–ի սևամորթ բնակչության շարժման նոր փուլը[խմբագրել | խմբագրել կոդը]

1960–ական թվականների սկզբներին ԱՄՆ–ի սևամորթ բնակչության շարժումը թևակոխեց որակապես նոր փուլ։ Այն կրում էր սոցիալական իրավունքների, քաղաքացիական իրական իրավահավա­սարության նվաճման և քաղաքական իշխանությանը մասնակցելու հնարավորության համար համատարած պայքարի բնույթ։

Սևամորթների շահերի պաշտպանությամբ հանդես եկող նախագահները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևամորթների շահերի պաշտպանությամբ հանդես էր գալիս հոգևորական Մարտին Լյութեր Քինգը։ Վերջինս խաղաղ դիմադրության ու բռնությունը բացառող գործողությունների կողմնակից էր։ Նրա կարծիքով՝ ռասայական խտրականությունը տրամաբանորեն հնարավոր չէ բացատրել, իսկ բարոյական տեսանկյունից հնարավոր չէ արդարացնել։ Նրան հետևում էին գրեթե բոլոր քրիստոնյա աֆրոամերիկացիները։ ԱՄՆ–ի մուսուլման սևամորթների շարժման առաջնորդն էր Մ. Իքսը։ Նրանք երկուսն էլ սպանվեցին ռասիստահաբեկիչների կողմից։ Սակայն շարժումը էականորեն մոտեցրեց խնդրի կարգավորումը։ 1964 թվականին ընդունված քաղաքացիական իրավունքների մասին օրենքը արգելեց ռասայական խտրականությունը հասարակական վայրերում, ինչպես նաև աշխատուժի վարձման և ազատման ժամանակ։ Ինքնին «սևամորթ» անվանումն արգելվեց և սևամթրթների նկատմամբ ընդունելի համարվեց ու շրջանառության մեջ դրվեց «աֆրոա­մերիկացիներ» անվանումը։ Նախագահներ Դուայթ Էյզենհաուերի, Ջոն Քենե­դիի և Լինդոն Ջոնսոնի օրոք ընդունված օրենքները վերացրին ռասայական խտրականության ծայրահեղ դրսևորումները։ Դրանց շնորհիվ է, որ տարիներ անց՝ 2008 թվականին, նախագահական ընտրությունների արդյունքում ԱՄՆ–ի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնը ստանձնեց աֆրոամերիկացի Բարաք Օբաման։