Ռոքնռոլի փառքի սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռոք'ն'ռոլլի փառքի սրահից)

ԵրկիրԱՄՆ
ՃարտարապետՅույ Մին Փեյ
Հիմնադրման թվական1953
🌐rockhall.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Ռոքնռոլլի փառքի սրահի շենքը

Ռոքնռոլլի փառքի սրահ և թանգարան (անգլ.՝ Rock and Roll Hall of Fame), թանգարան և կազմակերպություն, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, նվիրված՝ ինչպես երևում է անվանումից, Ռոքնռոլի ժամանակաշրջանի առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչներին՝ կատարողներին, պրոդյուսերներին, երաժշտական ինդուկցիայի համար մեծ նշանակություն ունեցող այլ անձանց։ Քլիվլենդը համարվում է Ռոքնռոլլի հայրենիքը «WMMS» ռադիոյի բացումով և նրանով, որ այստեղ է աշխատել DJ Ալան Ֆրիդը (Alan Freed), ով 1950-ականների սկզբում առաջարկել է «rock 'n' roll» տերմինը։ Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ կա նաև Սան Ֆրանցիսկոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականի կազմակերպության առաջին հավաքի ժամանակ որոշվում են առաջին 10 անդամները՝ Չակ Բերրի, Ջեյմս Բրաուն, Ռեյ Չարլզ, Ֆետս Դոմինո, Էվերլի եղբայրներ, Ջերրի Լի Լյուիս, Լիթլ Ռիչարդ ինչպես նաև հանգուցյալներ Սեմ Կուկ, Բադի Հոլլի, Էլվիս Պրեսլի[1]։ Նոր անդամներն ավելանում էին ամեն տարի, «ավելացում սրահ» արարողության ժամանակ նրանք որպես կանոն համերգ էին ունենում։ Բոլորովին պարտադիր չէր, որ մասնակցեին միայն ռոքերներ. սրահի անդամների մեջ կան նաև ռիթմ-և-բլյուզի ճանաչված վարպետներ (Սթիվի Ուանդեր[2], Էլ Գրին, Մարվին Գեյ և ուրշներ), նաև առանձին ռեփերներ (Գրենդմասթեր Ֆլեշ և Run DMC). Կատարողները առաջադրվում են իրենց առաջին սինգլի հրապարակումից 25 տարի անց։ Օրինակ, Ջոն Լենոնին առաջադրել են նրա առաջին ալբոմից (Give Peace a Chance, 1969) 25 տարի անց՝ 1994 թվականին։ Ընտրված կոմիտեն, որը կազմված է երաժշտական պատմաբաններից, ընտրում է թեկնածուներ չորս հիմնական կատեգորիաների համար (երգիչներ, խմբեր և գործիքային կատարողներ; կոմպոզիտորներ և պրոդյուսերներ; Ռոքնռոլլի պռեդտեչներ; նիստային երաժիշտներ)։ Ի վերջո, ընտրությունն անց են կացնում ավելի քան 1000 մասնագետներից՝ համալսարանական դասախոսներ, լրագրողներ, պրոդյուսերներ, այլ անձինք, կազմված հանձնաժողովի ընտրությունների միջոցով։ Ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 50% ձայներ։ Տարեկան ընտրվում է 5-7 արտիստ։

1993[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Ռոքնռոլի փառքի սրահ ներգրավվեցին The Doors, Վան Մորիսոն, Creedence Clearwater Revival, Cream, Ruth Brown, Էտա Ջեյմս, Frankie Lymon & The Teenagers, Sly & the Family Stone.

1994[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին Ջոն Լենոնը, The Animals-ը, The Band-ը, Էդի Դուեյնը, Grateful Dead, Էլթոն Ջոնը, Բոբ Մարլին, Ռոդ Ստյուարտ։

1995[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին The Allman Brothers Bandը, Էլ Գրինը, Ջենիս Ջոպլինը, Լեդ Զեփելինը, Martha and the Vandellas, Նիլ Յանգ, Ֆրենկ Զապա։

1996[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին Դեյվիդ Բոուին, Gladys Knight & The Pips-ը, Jefferson Airplane-ը, Little Willie John-ը, Փինք Ֆլոյդը, The Shirelles-ը, The Velvet Underground-ը։

1997[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին The Bee Gees, Buffalo Springfield, Crosby, Stills, Nash & Young, The Jackson Five, Ջոնի Միտչել, Parliament/Funkadelic, The Rascals:

1998[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Eagles, Fleetwood Mac, The Mamas & The Papas, Լլոյդ Փրայս, Կառլոս Սանտանա, Gene Vincent:

1999[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Բիլի Ջոել, Քարթիս Մեյֆիլդ, Փոլ Մաքքարթնի, Del Shannon, Դասթի Սփրինգֆիլդ, Բրյուս Սփրինգսթին, The Staple Singers:

2000[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Էրիկ Կլեպտոն, Earth, Wind & Fire, The Lovin' Spoonful, The Moonglows, Ջեյմս Թեյլոր, Բոնի Ռեյթ։

2001[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Aerosmith, Սողոմոն Բարք, The Flamingos, Մայքլ Ջեքսոն, Queen, Փոլ Սայմոն, Steely Dan, Ռիչի Վալենս։

2002[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Այզեկ Հեյզ, Բրենդա Լի, Թոմ Փեթի և the Heartbreakers, Ջին Փիթնի, Ramones, Talking Heads:

2003[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Բիլի Ջոել, Քարթիս Մեյֆիլդ, Փոլ Մաքքարթնի, Del Shannon, Դասթի Սփրինգֆիլդ, Բրյուս Սփրինգսթին, The Staple Singers:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Rock and Roll Hall of Fame and Museum
  2. «Stevie Wonder: inducted in 1989 | The Rock and Roll Hall of Fame and Museum». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]