Սեմ Կուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմ Կուկ
Sam Cooke 2.jpg
Ծնվել է հունվարի 22, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5]
Կլարկսդեյլ, Միսսիսիպի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է դեկտեմբերի 11, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4] (33 տարեկանում)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր ռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտություն երգիչ, երաժիշտ և դաշնակահար
Երգչաձայն տենոր
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ Specialty Records

Սեմ Կուկ (անգլ.՝ Sam Cooke, պաշտոնական անունը Սեմուել Կուկ, ծնված հունվարի 22, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:22|2|0}})[1][2][3][4][5], Կլարկսդեյլ, Միսսիսիպի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - դեկտեմբերի 11, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), երգիչ, սոուլ ոճ։ Allmusic-ի գնահատմամբ Սեմ Կուկը համարվում է

Բոլոր ժամանակների սոուլ երաժշտության հայրը՝ իր ձայնով, ճաշակով և ոճով, ոչ միայն աֆրոամերիկացիների շրջանում, այլ նաև՝ սպիտակամորթների:

Փառքի ճանապարհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկագոյում քրիստոնեական խմբում Կուկը եղել է 8 երեխաների շարքում։ Ինչպես մյուս երեխաները, Կուկը նույնպես փոքր հասակից երգել է եկեղեցական խոռում, իսկ երեկոյան զբաղեցրել է բոլորին իր ձայնով։ 1950-ական թվականներին Կուկը մտնում է կամավորական ավետարանականների խումբ։ Այստեղ նա շատ արագ սիրվեց ավետարականների կողմից։ Դրա հետ մեկտեղ Կուկը երազում էր ավելի մեծ ճանաչման մասին և ոչ միայն սևամորթների շրջանում։ Նրա առաջին քայլը դեպի հայտնություն հանդիսացավ «Loveable» երգը, որը գրվել է 1956 թվականին։ Որպեսզի չնեղացնի իր խմբին (ավետարանականններին) նրա սկավառակը դուրս եկավ «Դեյլ Կուկ» անունով։ Սակայն գաղտնիքը երկար չպահպանվեց և Կուկը ստիպված եղավ խզել իր կապերը խմբի հետ։

Սոուլի հայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուկի ճակատագիրն էր կրկնել հաջողությունը մեկ անգամ, սակայն նրա ամեն սկավառակի շնորհանդեսից հետո նրա փառքն ավելի ու ավելի էր աճում։ Ամեն ամիս Կուկի երգացանկն ավելանում էր մի նոր երգով, դրանցից են.

  • «For Sentimental Reasons»
  • «Everybody Loves to Cha Cha Cha»
  • «Only Sixteen»
  • «(What A) Wonderful World»

1960 թվականից սկսած Կուկի երգերն ավելի են նվազել, որովհետև Կուկն աշխատում էր ստեղծել իր սեփական երաժշտությունը, նա սկսեց աշխատել ինքնուրույն և ձայնագրեց հենց իր երգերը։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի դեկտեմբերի 11-ի առավոտյան Կուկի կյանքը խլեց ատրճանակից դուրս եկած կրակոցը։ 33-ամյա երգչի մահը շատ տարօրինակ էր, որոնք մինչ օրս էր քննարկման դաշտում են։ Նրա դիակը հայտնաբերվել է մերկ (միայն կոշիկներով և վերարկուով) մի էժան մոթելում, որը գտնվում էր Լոս Անջելեսում: Կան շատ վարկածներ նրա մահվան վերաբերյալ, բայց ամենատարածվածը և ամենայն հավանականությամբ իրական պատմությունը հետևյալն է. մահը կատարվել է ինքնապատշտպանության ընթացքում, նա կանչել է օգնություն մոտ գտնվող մարդկանցից։ Ըստ վարկածներից մեկի Կուկին սպասնել են ռասիզմի պատճառով։[6][7][8]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]