Գոսպել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոսպել
Ծագման ժամանակ1600
Ծագման երկիր ԱՄՆ

Գոսպել (անգլ.՝ Gospel music — ավետարանական երաժշտություն), քրիստոնեական երաժշտության ավանդական ժանր, նաև՝ քրիստոնեական մեդիայի անկյունաքարերից մեկը։ Ստեղծվում և կատարվում է բազմաթիվ նպատակներով, ներառյալ գեղագիտական հաճույքը, կրոնական կամ ծիսական շարժառիթները, ինչպես նաև՝ որպես զվարճանքի շուկայական ապրանք։ Երաժշտական այդ ժանրին բնորոշ են վոկալի գերիշխումը, քրիստոնեական տեքստերի և մեղեդու սերտ ներդաշնակումը։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով ժանրի առաջին դրսևորումներն ի հայտ են եկել դեռևս 17-րդ դարի սկզբին[1]։ Սակայն տիրապետող կարծիքն այն է, որ գոսպելն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջերին, բուռն զարգացում ապրել 20-րդ դարի առաջին քառորդին, ԱՄՆ-ի հարավային նահանգների մեթոդիստական եկեղեցիներում։ Տարբերակում են գոսպելի երկու տարատեսակ՝ եվրոամերիկյան կամ սպիտակ և աֆրոամերիկյան կամ սև։ Եկեղեցիներում ծիսական երգերը հաճախ կատարվել են կանչի ու պատասխանի ձևով, որոշ եկեղեցիներում կիրառվել են նաև ռիթմիկ ծափազարկն ու ոտքերով դոփյունը։ Մեծ մասամբ երգերը կատարվել են ակապելլա[2]։ Գոսպել եզրույթը "gospel song" տեսքով տպագիր խոսքում առաջին անգամ գործածվել է 1874 թվականին, Ֆիլիպ Բլիսի հրատարակած «Գոսպել երգեր. հին ու նոր օրհներգերի ու երգերի ընտրանի ավետարանական հավաքույթների, ժողովների, կիրակնօրյա դպրոցների համար» ժողովածուում։

Ժանրի առաջին նմուշօրինակներն ստեղծել են Ջորջ Ֆրեդերիկ Ռութը, Ֆիլիպ Բլիսը, Չարլզ Գեբրիելը, Ուիլյամ Հոուարդ Դոունը, Ֆաննի Քրոսբին[3]։ Գոսպել երգերի առաջին հաջողակ կատարողներից էր Carter Family երաժշտախումբը, որի ձայնապնակները 1920—1930-ական թվականներին մեծ ժողովրդականություն էին վայելում։

Սև գոսպելը (Black Gospel music) բուռն զարգացում է ապրել 1930-ական թվականներին՝ շարունակելով սպիրիչուելսի ավանդույթները։ Ժանրի հիմնադիր է համարվում մեթոդիստ քահանա Չարլզ Թինդլին (մոտ. 1859—1933), ով հեղինակել է երգերի և՛ տեքստերը, և՛ երաժշտությունը։ Աֆրիկյան գոսպելն ավելի աշխույժ է, պարունակում է ավելի շատ իմպրովիզացիա, երբեմն՝ նաև պարային ռիթմեր։ Ժանրի թագուհի իրավամբ համարում են Մահալյա Ջեքսոնին, ով գոսպելը Չիկագոյի եկեղեցուց հասցրել է աշխարհին։ Նրա արժանավոր հետևորդներն են եղել Մարիոն Ուիլյամսը, Դելլա Ռիզը, ում հիթային կատարումները հաճախ բարձր տեղեր են զբաղեցրել ամերիկյան չարթերում, Ռութի Ֆոսթերը, ով իր ալբոմներում կարողացել է վարպետորեն համադրել քանթրին, գոսպելը, բլյուզը, ռոքնռոլը։

Իսկ փոփ երաժշտության ասպարեզում գոսպելի կատարումներով աչքի են ընկել հատկապես Ռեյ Չարլզը, Էլվիս Փրեսլին, Լիթլ Ռիչարդը, Ջոնի Քեշը, Ուիթնի Հյուստոնը, Մրայա Քերին, Լուի Արմսթրոնգը։

Գոսպելի կատարումների նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Բլիս
Մահալյա Ջեքսոն
կատարող՝ the Golden Jubilee Quartet
կատարող՝ the Cochran Field Singers
կատարող՝ Middle Georgia Singers
կատարող՝ Bertha Houston and her congregation.
Ներառում է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան ռազմաբեմին վերաբերող տողեր։
կատարող՝ The Four Brothers.
կատարող՝ the Spiritual Four Quartet: Edward Bond,
Cleve Parker, James Bond, and Elwood Gaines

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gospel History Timeline». University of Southern California. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  2. Jackson, Joyce Marie. "The changing nature of gospel music: A southern case study." African American Review 29.2 (1995): 185. Academic Search Premier. EBSCO. Web. October 5, 2010.
  3. Malone (1984), էջ. 520

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Christ-Janer, Albert; Hughes, Charles W.; Smith, Carleton Sprague (1980). American Hymns Old and New. New York: Columbia University Press.
  • Malone, Bill C. (1984). «Music, Religious, of the Protestant South». In Samuel S. Hill (ed.). Encyclopedia of Religion in the South. Mercer University Press.
  • Patrick, Millar (1962). The Story of the Church's Song. Revised by James Rawlings Sydnor. Richmond, Virginia: John Knox Press.
  • Southern, Eileen (1997). The Music of Black Americans: a History (3rd ed.). New York: W. W. Norton.
  • Allen, Ray. Singing in the Spirit: African-American Sacred Quartets in New York City, in series, Publication[s] of the American Folklore Society: New Series. Philadelphia, Pennsylvania: University of Pennsylvania Press, 1991. xx,[2], 268 p., ill. with b&w photos. 0-8122-1331-9 pbk.
  • Barlow, Sanna Morrison. Mountain Singing: the Story of Gospel Recordings in the Philippines. Hong Kong: Alliance Press, 1952. 352 p.
  • Blackwell, Lois. The Wings of a Dove: The Story of Gospel Music in America. Norfolk: Donning, 1978.
  • Boyer, Horace Clarence. How Sweet the Sound: The Golden Age of Gospel. Elliott and Clark, 1995. 0-252-06877-7.
  • Broughton, Viv. Too Close to Heaven: The Illustrated History of Gospel Music. Midnight Books, 1996. 1-900516-00-4.
  • Albert E Brumley & Sons. The Best of Albert E. Brumley. Gospel Songs, 1966, paperback Amazing Grace
  • Cleall, Charles. Sixty Songs From Sankey. London: Marshall, Morgan and Scott, 1960.
  • Collins, Irma H. (2013). Dictionary of Music Education. Maryland: Scarecrow Press.
  • Cusic, Don. The Sound of Light: a History of Gospel Music. Bowling Green, Ohio: Bowling Green State University Popular Press, 1990. iv, 267 p. 0879724986 pbk.
  • Darden, Robert. People Get Ready: A New History of Black Gospel Music. Continuum International Publishing Group, 2005, 0-8264-1752-3.
  • Downey, James C. The Gospel Hymn 1875–1930. University of Southern Mississippi, MA,[պարզաբանել] 1963.
  • Eskew, Harry. "Gospel Music, I" in The New Grove Dictionary of Music and Musicians (1980), VII, 549–554.
  • Hanson, Kenneth, The Hymnody and Hymnals of the Restoration Movement. Butler University, BD,[պարզաբանել] 1951.
  • Heilbut, Tony, The Gospel Sound: Good News and Bad Times, Limelight Editions, 1997, 0-87910-034-6.
  • McNeil, W. K., ed. Encyclopedia of American Gospel Music. Routledge, 2005. 0-415-94179-2.
  • Marovich, Robert M., A City Called Heaven: Chicago and the Birth of Gospel Music. Urbana: University of Illinois Press, 2015. 978-0252080692.
  • Mungons, Kevin and Douglas Yeo, Homer Rodeheaver and the Rise of the Gospel Music Industry. Urbana: University of Illinois Press, 2021. 978-0252085833.
  • Stevenson, Arthur L. The Story of Southern Hymnology. Roanoke, Virginia: Stone Printing and Manufacturing, 1931.
  • Zolten, Jerry. Great God A' Mighty!: The Dixie Hummingbirds – Celebrating The Rise of Soul Gospel Music. Oxford University Press, 2003. 0-19-515272-7.
  • Госпел // Гермафродит — Григорьев. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 507. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 7). — ISBN 978-5-85270-337-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոսպել» հոդվածին։