Մրայա Քերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրայա Քերի
MariahGMA.jpg
Մրայա Քերին 2013 թվականին, Good Morning America ծրագրում ելույթ ունենալիս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Mariah Carey
Ի ծնե անուն Mariah Carey
Նաև հայտնի է որպես Songbird Supreme, Mimi
Ծնվել է մարտի 27, 1969 (47 տարեկան) կամ մարտի 27, 1970 (46 տարեկան)
Huntington, Նյու Յորք նահանգ
Երկիր Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Փոփ, R&B, Սոուլ
Մասնագիտություն Երգչուհի, երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, բարեգործ
Գործիքներ Վոկալ,դաշնամուր
Գործունեություն 1988-ներկա
Լեյբլ Columbia, Virgin, MonarC/Island
Կապված Ուիթնի Հյուսթոն, Ջերմեյն Դյուփրի, Ջեյ Զի, Boyz II Men, Լյութեր Վանդրոս
Կայք mariahcarey.com
Ստորագրություն
Ստորագրություն

Մրայա Քերի (անգլերեն՝ Mariah Carey, ծնվել է մարտի 27, 1970) ամերիկյան փոփ, սոուլ, հիփ հոփ և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի երգչուհի, երգահան, երաժշտական պորդյուսեր, դերասանուհի և բարեգործ։

1990 թվականին Columbia Records լեյբլի գործադիր տնօրենի ղեկավարությամբ թողարկվում է Մրայայի առաջին ստուդիական ալբոմը՝ «Mariah Carey»: Ալբոմից չորս երգեր գրավեցին առաջին տեղերը Billboard Hot 100 չարթում: Emotions (1991), Music Box (1993) և Merry Christmas (1994) ալբոմների հաջողությունից հետո Մրայան անվանվեց Columbia Records լեյբլի ողջ պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ երաժիշտը:

1995 թվականին, Daydream ալբոմից երկրորդ սինգլը «One Sweet Day», Boyz II Men խմբի հետ թողարկված, գրանցեց ռեկորդ 16 շաբաթ Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում մնալով: Ռեկորդը մինչև այժմ չի գերազանցվել, իսկ երգը մտել է երաժշտության պատմության մեջ:

90-ականների երկրորդ կեսից Մրայան սկսում է գրել և ձայնագրել հիփ հոփ ժանրի երգեր, որն ակնառու է 1997-ի Butterfly ալբոմում:

2000 թվականին երգչուհին թողեց Columbia Records-ը և սկսեց ձայնագրվել Virgin Records-ում: 2001 թվականի Glitter ֆիլմից և համանուն ալբոմից հետո Քերին կրում է ծանր հոգեբանական սթրես և ֆիզիկական հյուծում, որի հետևանքով հոսպիտալացվում է: Ֆիլմը և ալբոմը հաջողություն չունեցան, որից հետո Virgin Records-ի հետ պայմանագիրը չեղարկվեց: Մրայան պայմանագիր կնքեց Island Records-ի հետ և վերադարձավ փառքին և չարթերում առաջին հորիզոնականներին The Emancipation of Mimi (2005) ալբոմով: Ալբոմից ամենահայտնի We Belong Together երգը դարձավ 2000-ականների ամենահաջող սինգլը, Billboard-ի կողմից անվանվեց տասնամյակի երգ:

2009 թվականին Մրայան մասնակցեց «Գանձ» (2009) ֆիլմին, կատարելով երկրորդ պլանի դեր: Ֆիլմի համար Քերին ստացավ մի շարք մրցանակներ:

Մրայա Քերին պատմության մեջ ամենավաճառված արտիստներից է: Ընդհանուր քանակով նրա սկավառակները վաճառվել են 200 միլիոն օրինակով: 2008 թվականին «Touch My Body» երգը գլխավորեց Billboard Hot 100 չարթը: Մրայան դարձավ պատմության մեջ միակ արտիստը, ում երգերը 18 անգամ գլխավորել են չարթը: Քերին 5-անգամյա Գրեմմիի մրցանակակիր է: 2015-ին նա արժանացավ աստղի Հոլիվուդյան փառքի ծառուղում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրայա Քերին ծնվել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում, Հանթինգտոն քաղաքում։ Նա երրորդ և ամենափոքր երեխան է իր ընտանիքում։ Մրայայի մայրը` Պատրիսիա Հիկին իռլանդական արյուն ունի: Նա եղել է օպերային երգչուհի, և փոքր հասակում Մրայային վոկալի դասեր է տվել: Հայրը՝ Ալֆրեդ Ռոյ Քերին ավիացիոն ինժեներ էր: Ուներ վենեսուելական և աֆրոամերիկյան ծագում: Հայրը և մայրը հանդիպել են 1960 թվականին: Պատրիսիայի ընտանիքը չի ընդունում, որ նա ամուսնացել է սևամորթի հետ: Քերին նզել է, որ իրեն անտեսված է զգացել մոր ընտանիքի կողմից, և դա նրա վրա բացասաբար է ազդել: Մրայայի անունը ծագում է «They Call The Wind Maria» երգից: Երբ Քերին երեք տարեկան էր, նրա ծնողները ամուսնալուծվեցին: Մրայայի ավագ քույրը՝ Էլիսոնը մնաց հոր հետ, իսկ Մրայան և եղբայր Մորգանը՝ մոր: Ծնողների ամուսնալուծությունից անմիջապես հետո Մրայան հազվադեպ էր տեսնում հորը, իսկ հետո ընդհանրապես չէին հանդիպում: Չորս տարեկանում մրայան երգում էր ռադիոյի հետ և փորձում հանգստություն գտնել երաժշտության մեջ:

Առաջին քայլերը երաժշտության ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրայայի մայրը տարիներ անց արդեն բավականաչափ գումար ուներ ընտանիքը Նյու Յորք տեղափոխելու, ավելի կայուն և ապահով պայմաններ ստեղծելու համար: Մրայան արդեն սկսել էր բանաստեղծություններ և երաժշտություն գրել: Մրայան համագործակցում էր այնպիսի երաժիշտների հետ ինչպիսիք էին Գեվին Քրստոֆերը և Բեն Մարգուլիսը: Նա աշխատում էր երգերի վրա ձայնագրման ստուդիայում, և հաճախ էր բացակայում դասերից ավագ դպրոցում: Այդ պատճառով համադասարանցիները նրան տվեցին «Միրաժ» մականունը: Այս շրջանում Քերին նաև կոսմետոլոգիա էր սովորում Նյու Յորքում: Դրա, և բնակարանի վարձավճարը վճարելու համար նա աշխատում էր ոչ ամբողջական աշխատանքային օրեր: Մրայան դառնում է բեք-վոկալիստ Բրենդա Կ. Սթարրի մոտ:

1988 թվականին, հերթական երեկույթի ժամանակ, նրան նկատում է ալն ժամանակվա Columbia Records-ի ղեկավար Թոմմի Մոտոլան: Նա վերցնում է Բրենդա Կ. Սթարրից Մրայայի դեմո ձայնագրությունը, լսում է երեկույթից հեռանալիս և տպավորվում նրա ձայնից ու կատարողական արվեստից: Մոտոլան վերադառնում է, սակայն Մրայան արդեն հեռացած է լինում: Բայց նա կարողանում է գտնել նրան և ստորագրել պայմանագիր: Մոտոլան և Մրայան հետո ամուսնանում են:

Դերասանական սրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերին 1997 թվականին սկսեց մասնագիտական դերասանի դասեր վերձնել, և մի տարվա ընթացքում, նա արդեն ունկնդրում էր կինո դերերի առաջարկները։ Մրայան իր առաջին ելույթն անցկացրեց «Ամուրի» (1999) ռոմանտիկ կատակերգության մեջ, որպես օպերայի երգչուհի։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ամուրի» (1999)
  • «Փայլ» (2001)
  • «Խոհեմ Աղջիկներ» (2002)
  • «Դինաստիայի մահը» (2003)
  • «Պետական գույք» (2005)
  • «Գանձ» (2009)

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիայի ձայնասկավառակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mariah Carey (Մրայա Քերի, 1990)
  • Emotions (Զգացմունքներ, 1991)
  • Music Box (Երաժշտական արկղ, 1993)
  • Merry Christmas (Ուրախ Սուրբ Ծնունդ, 1994)
  • Daydream (Երազանք, 1995)
  • Butterfly (Թիթեռ, 1997)
  • Rainbow (Ծիածան, 1999)
  • Glitter (Փայլ, 2000)
  • Charmbracelet (Հմայքապարանջան, 2002)
  • The Emancipation of Mimi (Միմիյի ազատագրությունը, 2005)
  • E=MC² (E=MC², 2008)
  • Memoirs of an Imperfect Angel (Մի ոչ կատարյալ հրեշտակի հիշողությունները, 2009)
  • Merry Christmas II You (Շնորհավոր Ձեր Սուրբ Ծնունդը, 2010)
  • Me. I Am Mariah... The Elusive Chanteuse (Ես. ես Մրայան եմ... Անորսալի երգչուհի, 2014)

Այլ ձայնասկավառակները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MTV Unplugged (Ակուստիկական MTV, 1992)
  • #1's (Համար 1-երը, 1998)
  • Valentines (Սիրահարներ, 2000)
  • Greatest Hits (Մեծագույն Հիթերը, 2001)
  • The Remixes (Ռեմիքսներ, 2003)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]