Սպիրիչուելս
Արտաքին տեսք
| Սպիրիչուելս Spirituals | |
|---|---|
| Ոճային հիմքեր | Աշխատանքային երգեր Աֆրիկյան երաժշտություն Իսլամական երաժշտություն Քրիստոնեական օրհներգություն |
| Մշակութային հիմքեր | Աֆրոամերիկացիներ |
| Ծագման ժամանակ | 1790 |
| Ծագման երկիր | |
| Բխող ժանրեր | Բլյուզ • գոսպել |
Սպիրիչուելս (անգլ.՝ spiritual — հոգևոր, կրոնական), աֆրոամերիկյան հոգևոր երաժշտության և բանահյության ժանր։ Ծագել են ԱՍՆ հարավային նահանգներում, ստրկատիրության շրջանում՝ ընդհանրացնելով աֆրիկական և անգլոկելտական գեղարվեստական ավանդույթները։ Սեծ մասամբ կապված են աստվածաշնչային կերպարներին՝ զուգորդված առօրյա կյանքի պատումներին։
Սպիրիչուելսի մեղեդիներն առանձնանում են լադի (պենտատոնիկա, վեցաստիճան լադ, տատանումներ մաժորային և մինորային տերցիաների միջև և այլն) ու ռիթմիկայի (սինկոպացված) յուրօրինակությամբ։ Սպիրիչուելսը կարող է արտահայտել ողբերգական միայնության, հոգևոր տառապանքի տրամադրություն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 79)։ |
| ||||||