Պենտատոնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պենտատոնիկա լյա մինոր, պենտատոնիկա դո մաժոր

Պենտատոնիկա, հնգատոն (հուն․ πέντε — հինգ և տոն), հինգ աստիճանից բաղկացած անկիսատոն օկտավային լադ, որի հնչյունները կարող են դասավորվել հաջորդական մաքուր կվինտաներով։ Կիսատոների բացակայության հետևանքով աստիճանների միջև ձգողականությունները սուր չեն, որոշակի լադային կենտրոն (տոնիկա) չի դրսևորվում, աստիճաններից յուրաքանչյուրը կարող է տոնիկայի դերը ստանձնել, ուստի և միևնույն հնչյունակազմը կարող է հանդես գալ լադային հինգ տարբեր հնչյունաշարով՝ Առավել գործն, են ա-ն և ե-ն, որոնք, հաճախ համատեղ հանդես գալով, առաջացնում են զուգահեռ մաժոր-մինոր փոփոխական համակարգ։ Պենտատոնիկան տարածված է աշխարհի շատ ժողովուրդների (դրանց թվում՝ շոտլանդացիների և հունգարների) երաժշտության մեջ, բայց առավել բնորոշ է Արևելքի համար (Վիետնամի, Չինաստանի՝ այստեղից «չինական գամմա» անվանումը, Սովետական Միության մեջ՝ թաթարների, բաշկիրների, բուրյաթների և այլոց համար)։ Պենտատոնիկա են կոչում նաև հինգաստիճանանոց կիսատոնային սի-դո-մի-ֆա-սոլ (-սի) լադը և օկտավան հինգ մոտավորապես հավասար մասի բաժանված հնչյունաշար ունեցող լադը (հանդիպում են, օրինակ, Ինդոնեզիայի ժողովուրդների երաժշտության մեջ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 232