Լիթլ Ռիչարդ
Լիթլ Ռիչարդ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Richard Penniman |
Ի ծնե անուն | անգլ.՝ Richard Wayne Penniman |
Նաև հայտնի է որպես | Little Richard |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1932[1][1][2][…] Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 9, 2020[5][6][7] (87 տարեկան) Tullahoma, Թենեսի, ԱՄՆ[8] |
Ժանրեր | ռոք, սոուլ, ռոքնռոլ[9], գոսպել, ռիթմ էնդ բլյուզ և Ֆանկ |
Մասնագիտություն | երգիչ, դաշնակահար, երաժիշտ, հեղինակ-կոմպոզիտոր, քահանա և Երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր[9] և վոկալ[9] |
Լեյբլ | RCA, Brunswick Records, Specialty?, Մերկուրի Ռեքորդս, Vee-Jay Records, Ռեփրայզ Ռեքորդս, Apple Records և Manticore |
Անդամակցություն | Little Richard and His Band? |
Պարգևներ | Գրեմի կյանքի նվաճումների համար |
Little Richard Վիքիպահեստում |
Լիթլ Ռիչարդ (անգլ.՝ Little Richard, ի ծնե՝ Ռիչարդ Ուեյն Փենիման (անգլ.՝ Richard Wayne Penniman), դեկտեմբերի 5, 1932[1][1][2][…], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ[3] - մայիսի 9, 2020[5][6][7], Tullahoma, Թենեսի, ԱՄՆ[8]), ամերիկացի երգիչ, դաշնակահար և երգահան:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջողության առաջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիթլ Ռիչարդը ծնվել է բազմազավակ սևամորթների ընտանիքում, Մեյկոնում (Ջորջիա): Մանուկ հասակից նա լավ գիտեր հոգևոր երաժշտությունը (նրա ընտանիքը Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցում էր ընդգրկված, նա նաև Հոգեգալստականների եկեղեցի էր հաճախում) և հետևաբար բնական է, որ նրա ամենավաղ (և քչերի կողմից նկատված), 1951-1953 թվականների ձայնագրությունները՝ RCA-յի և Peacock-ի համար, կատարված են բուգի-վուգիի և ռիթմ ընդ բլյուզի ոճերով, իրենց մեջ գոսպելի հնչյողություն էին ներառում: Երաժշտի վրա մեծ ազդեցություն են ունեցել՝ Ռոյ Բրաունը և Բիլլի Ռայտը:
1955 թվականին, Specialty Records-ի հետ կնքած պահմանագիրը ճակատագրական դարձավ Լիթլ Ռիչարդի համար: Նոր Օռլեանում գտնվող Nergal լեյբլի ստուդիայում ձայնագրվեց «Tutti Frutti» երգը, որը, ըստ պրոդյուսերի, պետք էր հեղաշրջեր ամբողջ երաժշտական արդյունաբերությունը: Երգը զարգացավ իմպրովիզացիայից. Լիթլ Ռիչարդը ավելացրեց ռոքնռոլի ամենահայտնի բացականչությունը և հարավային ժարգոնով տեքստ գրեց, որը, անսովոր ունկնդիրների համար, ոչ մի իմաստ չէր արտահայտում: Լիթլ Ռիաչարդի դաշնամուր նվագելու արտահայտիչ շարժումները, ագրեսիվ ռիթմը և էներգետիկ բացականչությունները հարստացրեց վաղ ռոքնռոլի ձևը: Ռիչարդը միշտը համոզված էր, որ, հենց ինքն է «ռոքնռոլի ճարտարապետը», ուստի, բազմիցս իրեն անվանել և անվանում է «ռոքնռոլի իսկական արքա» (ինչպես նաև «բացականչությունների թագուհի»): Հարկ է նշել, որ Լիթլ Ռիչարդը աշխատել է նույն սեսիոն երաժիշտների, որոնց հետ աշխատում էր Ֆեթսի Դոմինոն:
1955 թվականի նոյեմբերին թողարկված «Tutti Frutti» երգից հետո, մեկը մյուսի հետևից սկսեցին այլ երգեր թողարկվել, որոնք դարձան ռոքնռոլի դասական երգեը`՝ «Long Tall Sally» (1956), «Rip It Up» / «Ready Teddy» (1956), «She’s Got It» (1956), «The Girl Can’t Help It» (1956), «Lucille» (1957), «Jenny, Jenny» (1957) և «Keep A-Knockin’» (1957): Այս բոլոր երգերը բազմիցս երգվել են ժանրի կոլեգաների՝ Էլվիս Փրեսլիի, Բադի Հոլիի, Ջերի Լի Լյուիսի, Ջին Վինսենթի կողմից, իսկ «Tutti Frutti» երգը, էստրադային երգիչ Փետ Բունի համար հիթային դարձավ: Այդ տարիներին երաժիշտը նկարահանվեց երկու երաժշտական ֆիլմերում՝ «Don't Knock the Rock» և «The Girl Can't Help It»: 1957 թվականին Լիթլ Ռիչարդի առաջին և ամենաշահույթաբեր և հաջողված ալբոմը դարձավ «Here’s Little Richard»-ը, որը կազմված էր իր վերջին հիթ սինգլներից և էմոցիոնալ ռիթմ ընդ բլյուզերից: Նույն բաղադրությամբ կազմված են նրա հաջորդ՝ 1958 և 1959 թվականներին թողարկված ալբոմները:
Դա ամենահարուստ ժամանակաշրջանն էր, երբ իմ հիթային սկավառակները վաճառվում էին ամբողջ երկրով, իսկ ես, խմբի հետ միասին, ամեն գիշեր աշխատում էի: Իմ կարիերայի գագաթնակետին, մեր առաջնային երաշխիքը աճեց մինչև 2,5 հազար՝ մեկ համերգի համար, գումարած 50% գանձումը: Հաճախ, մենք հեռանում էինք մոտավորապես 10-15 հազար դոլարով: Եվ հիշեք, որ այդ դարաշրջանում համերգների տոմսերը առավելագույնը 3,5 դոլար արժեին: - Լիթլ Ռիչարդ
Քարոզչության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1975 թվականի հոկտեմբերին, գտնվելով Ավստրալիայում, տեսնելով վառվող գիսաստղ և այն որպես ԽՍՀՄ-ում Երկրի առաջին արհեստական արբանյակի թողարկման օրվա հետ կապելով, Լիթլ Ռիչարդը անսպասելի որոշեց թողնել շոու բիզնեսը և դիմել Աստծուն: Հաջորդ օրը, Սիդնեյի ծովագնացությունից առաջ, նա մամուլի ասուլիս տվեց, որտեղ հայտարարեց, որ ավարտում է իր ռոքնռոլյան կարիերան և իր կյանքը նվիրում է քրիստոնեությանը: Երբ Քլիֆորդ Բյորկս խմբի սաքսոֆոնիստը հարցականի տակ դրեց նրա անկեղծությունը, Ռիչարդը, իր ադամանդյա մատանին նետեց Հարբոր բրիջից: Ջին Վինսենթի և Էլիս Լեսլիի հետ շրջագայությունները չեղարկելու համար Ռիչարդը, պրոմոութերների կողմից, դատական գործընթացների հրավիրվեց: Ռիչարդի համար պատվիրված շրջագայությունների ինքնաթիռն օվկիանոսն ընկավ` բոլոր ուղևորներին տանելով օվկիանոսի խորքը:
Ամերիկա վերադառնալով և, չնայած լեյբլի հետ կնքած պայամանագրի, նրան դժվարությամբ, սակայն հաջողվեց համոզել մի քանի նոր երգեր ձայնագրել: Դրանից հետո, արդեն նախկին երաժիշտը ընդունվեց Ալաբամա նահանգի Հանտսվիլ քաղաքում գտնվող Օկվուդական քոլեջ, որը ավարտելուց հետո նա դարձավ Հոգեգալստական եկեղեցու քահանա: Այնուամենայնիվ, Specialty Records-ը շարունակում էր թողարկել Լիթլ Ռիչարդի կողմից, լեյբլի համար, 28 ամիսների ընթացքում ձայնագրված երգերով ալբոմը և սինգլները: Այդպես, 1958 թվականին թողարկվեցին «Good Golly Miss Molly», «Ooh! My Soul» և «Baby Face» սինգլները: Լիթլ Ռիչարդը դադարեց ելույթ ունենալ 1958—62 թվականներին, եկեղեցական հիմներից բացի ոչինչ չէր ձայնագրում, որոնք գոսպելի կատարողների կողմից բարձր գնահատականներ էին ստանում (օրինակ՝ Մահալիա Ջեքսոնի):
Վերադառնալով ռոքին[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին Լիթլ Ռիչարդը վերադարձավ ռոքնռոլին, որոշելով ընդունել Եվրոպայում շրջագայություններով ելույթ ունենալու առաջարկը: Մեծ Բրիտանիայում նրան ոգևորող խումբը, այդ ժամանակ դեռ անհայտ The Beatles-ն էր, ովքեր շատ էին սիրում նրա արտահայտիչ կատարումները և ում հետ դեռ Համբուրգից էին ծանոթ (Ռիչարդը նրանց մասին ոգևորիչ տոնով էր խոսում և նշում էր, որ նրանք ձայնագրել են «Long Tall Sally»-ի լավագույն տարբերակը): 1963 թվականին, Մեծ Բրիտանիայի նրա հետագա համերգները բացում էր The Rolling Stones խումբը: Հենց այդ ժամանակ սկվեց ամերիկյան ռոքնռոլի երկրորդ կյանքը, որը աշխուժացել էր 60-ական թվականների բրիտանական ռոքի շնորհիվ: Լիթլ Ռիչարդի երգերը արդեն հավասարապես մոտ էին երիտասարդ անգլիացի կատարողների բնօրինակ ստեղծագործություններին (The Swinging Blue Jeans, The Kinks, Թոմ Ջոնս, The Beatles և ուրիշներ):
1964 թվականին Լիթլ Ռիչարդը, կարճ ժամանակահատվածով, վերադարձավ Specialty Records, որտեղ նոր ռոքնռոլներ ձայնագրեց՝ «Bama Lama Bama Loo», «Poor Boy Paul» և «Annie Is Back», մի քանիսը, չնայած ռոքնռոքլի ձևաչափին վերադառնալը, սպասված հաջողությունը չբերեցին: Դրանից հետո, Լիթլ Ռիչարդը տեղափոխվեց Vee-Jay Records լեյբլ, որի համար վերաձայնագրեց իր հին՝ 50-ական թվականների ռոքնռոլները: Տարբեր լեյբլների համար վերաձայնագրելով իր հին երգերը, նա շարունակեց աշխատել ամբողջ 60-ական թվականների երկրորդ կեսից: Լիթլ Ռիչարդը նաև նոր նյութեր է ձայնագրում, որոնք ավելի մոտ էին սոուլին և ֆանկին: Երաժիշտը պայմանագիր է կնքում Reprise Records-ի հետ և ներկայանում է արտասովոր կերպարով՝ «Let the Good Times Roll» ֆիլմում, ինչպես նաև շարունակում է շրջագայել:
1977 թվականին երաժիշտը կրկին հեռացավ ռոք երաժշտությունից և երկար ժամանակ դիմեց Աստծուն:
Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին, Լիթլ Ռիչարդի կյանքի մասին պատմող գրքի հաջողության ընթացքում թողարկվում է նրա նոր՝ «Lifetime Friend» ալբոմը, համադրելով գոսպելը և ռոքը: Նույն թվականին, երաժիշտը առաջիններից էր, ով ներառվեց Ռոքնռոլի փառքի սրահում: Այդ ժամանակից սկսած երաժիշտը սկսեց ավելի հաճախ հայտնվել ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերով, համերգներում դուետով շատ կատարողների հետ էր ձայնագրվում (Էլթոն Ջոն, Ջոն Բոն Ջովի, Ջերի Լի Լյուիս, Սոլոմոն Բյորկ և ուրիշներ), նոր նյութեր նա այլևս չէր ձայնագրում, չնայած երբեմն համերգներ էր տալիս: Միևնույն ժամանակ, Լիթլ Ռիչարդը շարունակում էր քարոզչությունը և կատարում է քահանայի պարտականությունները՝ մի քանի անգամ պսակադրելով հայտնիներին (Բրյուս Ուիլիսի, Բրյուս Սպրինգստինի և այլոց հարսանիքները): 2000 թվականին Լիթլ Ռիչարդի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել: Լիթլ Ռիչարդը մահացել է 2020 թվականի մայիսի 9-ին` 87 տարեկան հասակում:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Here's Little Richard (1957)
- Little Richard (1958)
- The Fabulous Little Richard (1958)
- Pray Along with Little Richard (1960)
- Pray Along with Little Richard (Vol 2) (1960)
- The King of the Gospel Singers (1962)
- Little Richard Is Back (And There's A Whole Lotta Shakin' Goin' On!) (1964)
- Little Richard's Greatest Hits (1965)
- The Incredible Little Richard Sings His Greatest Hits - Live! (1967)
- The Wild and Frantic Little Richard (1967)
- The Explosive Little Richard (1967)
- Little Richard's Greatest Hits: Recorded Live! (1967)
- The Rill Thing (1970)
- Mr. Big (1971)
- The King of Rock and Roll (1971)
- Friends from the Beginning` Լիթլ Ռիչարդ և Ջիմի Հենդրիքս (1972)
- Southern Child (1972) (չթողարկված)
- Second Coming (1972)
- Right Now! (1974)
- Talkin' 'bout Soul (1974)
- Little Richard Live (1976)
- Going All The Way With Little Richard (կենդանի կատարում) (1979)
- God's Beautiful City (1979)
- Lifetime Friend (1986)
- Shake It All About (1992)
- Little Richard Meets Masayoshi Takanaka (1992)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Legendary Musician Little Richard has died
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.rollingstone.com/music/music-news/little-richard-dead-48505/
- ↑ 6,0 6,1 6,2 Legendary Muscian Little Richard has died
- ↑ 7,0 7,1 7,2 Little Richard dead: Music legend dies at 87 — Reach plc, 1903. — ISSN 0307-0204
- ↑ 8,0 8,1 8,2 Weiner T. Little Richard, Flamboyant Wild Man of Rock ’n’ Roll, Dies at 87 — 2020.
- ↑ 9,0 9,1 9,2 Montreux Jazz Festival Database
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիթլ Ռիչարդ կատեգորիայում։ |
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 9 մահեր
- 2020 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկայի ռոք երաժիշտներ
- Ամերիկացի ռոք երգիչներ
- Ամերիկացի ռոք երգահաններ
- ԼԳԲՏ անձինք
- Տենորներ
- RCA Records-ի արտիստներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Ամերիկացի երգահաններ