Հարբոր բրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox bridge1.png
Հարբոր բրիջ
Sydney Harbour Bridge from Circular Quay.jpg
Երկիր Flag of Australia.svg Ավստրալիա[1]
Տեղանք Սիդնեյ և Նոր Հարավային Ուելս[1]
Տեսակ through arch bridge, պողպատե կամուրջ, երկաթուղային կամուրջ, վճարովի կամուրջ և historical cultural heritage site[1]
Նյութ պողպատ
Հատում է Port Jackson
Երկարություն 1149 մետր
Լայնություն 48,8 մետր
Բացման տարեթիվ մարտի 19, 1932
Ժառանգության կարգավիճակ listed on the Australian National Heritage List[1], Heritage Act - State Heritage Register և Local Environmental Plan
Կոորդինատներ: 33°51′8.0000000991878″ հվ. լ. 151°12′38.000000116023″ ավ. ե. / 33.852222222249771733° հս․. լ. 151.21055555558777428° ավ. ե. / 33.852222222249771733; 151.21055555558777428 և Կոորդինատներ: 33°51′8.0352001000028″ հվ. լ. 151°12′38.462400099951″ ավ. ե. / 33.852232000027775882° հս․. լ. 151.21068400002775434° ավ. ե. / 33.852232000027775882; 151.21068400002775434{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[2]
Հարբոր բրիջը գտնվում է Ավստրալիաում
Հարբոր բրիջ
Sydney Harbour Bridge Վիքիպահեստում

Հարբոր բրիջ (անգլ.՝ Harbour Bridge), Սիդնեյի ամենամեծ կամուրջը, երկաթյա կամարակապ ամենամեծ կամուրջներից մեկն աշխարհում: Սիդնեյի տեսարժան վայրերից է: Իր առանձնահատուկ ձևի պատճառով սիդնեյցիները կամուրջը կատակով անվանում են «կախիչ»: Կամուրջը բացվել է 1932 թվականի մարտի 19-ին: Կամուրջի նախատիպը Նյու Յորքի Հելլ գեյթ կամուրջն է[3]: Կամրջով իրականացվում են ավտոմոբիլային, հեծանվային, հետիոտնային և երկաթուղային փոխադրումներ: Հարբոր բրիջը միացնում է քաղաքի հարավային գործարար կենտրոնը հյուսիսային մասին` հատելով Պորտ Ջեքսոն ծոցը:

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի կամարակապ թռիչքը 503 մ երկարություն ունի: Այն ընդամենը մի քանի մետրով է պակաս աշխարհում ամենամեծ` 518 մ երկարությամբ Ֆեյեթվիլի մետաղյա կամարակապ կամրջից (Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ): Քանի որ ներկայումս երկար թռիչքով կամուրջ կառուցելու անհրաժեշտության դեպքում նախընտրում են կախովի կամուրջը, ապա Հարբոր բրիջը երկար կմնա աշխարհի ամենաերկար կամարակապ կամուրջներից մեկը:

Կամրջի մետաղյա կամարը 9.000 տ է: Այն խոյանում է ծովի մակարդակից 134 մ բարձրության վրա, ծոցի ջրերից ունեցած բարձրությունը 49 մ է, ինչը ապահովում է ցանկացած նավի անցումը կամրջի տակով: Հետաքրքիր է, որ կամարի բարձրությունը տաք օրերին կարող է մեծանալ 18 սմ-ով, քանի որ մետաղը տաքանալով ընդարձակվում է:

Կամրջի ընդհանուր երկարությունը 1149 մ է, լայնությունը` 49 մ: Ողջ կամրջի քաշը 52.800 տ է: Երկաթյա տարրերը իրար են միացած ամրակներով, որոնց ընդհանուր քանակն անցնում է 6 միլիոնը[4]: Կամուրջը պահելու համար ափերին կանգնեցրել են 100 մ բարձրությամբ աշտարակներ, որոնք պատված են գրանիտե սալիկներով[5]:

1998 թվականի հոկտեմբերի 1-ից կամրջի վրա կանոնավոր կազմակերպվում են էքսկուրսիաներ 10 տարեկանից բարձր անձանց համար: Մարդկանց եզրային կամարով բարձրացնում են կամրջի գագաթը, որտեղից բացվում է քաղաքի անկրկնելի տեսարանը: Մուտքի համար անհրաժեշտ են ռեզինե տակով կոշիկներ և պաշտպանիչ հատուկ համազգեստ, որ տրամադրվում է տեղում:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարբոր բրիջը օդից
  • Շոգ օրերին կամրջի բարձրությունը ավելանում է մոտ 20 սմ-ով:
  • Կամրջի բացման արարողության ժամանակ ժապավենը պետք է կտրեր Նոր Հարավային Ուելսի աշխատանքի նախարար Ջեք Լանգը: Սակայն երբ նա պատրաստվում էր դա անել, նրան է մոտենում համազգեստով մի ձիավոր` կտրելով ժապավենը, և հայտարարում, որ կամուրջը բացում է Հարավային Ուելսի ողջ ժողովրդի և նրա արքայի անունից: Օրինախախտին արագ ձերբակալում են: Պարզվում է, որ նա New Guard խմբի անդամ Ֆրենսիս դե Գրոոտն է, ով տեղյակ չի եղել, որ արքա Ջորջ V-ը կամրջի բացմանը չի հրավիրվել: Չնայած Գրոոտը բանակի ներկայացուցիչ չի եղել, սակայն հագել է համազգեստ` միախառնվելով հեծելազորին: Դե Գրոոտին մեղադրել են անպատշաճ վարվելակերպի համար, անցկացրել են հոգեբանական քննություն` տուգանելով 5 ֆունտով: Սակայն որոշ ժամանակ անց բողոքարկում է ներկայացվել, և Դե Գրոոտը ինքն է մեղադրանք առաջ քաշել ապօրինի ձերբակալության համար:
  • Օրական կամրջով անցնում է մոտ 200.000 ավտոմեքենա:
  • Կամրջի շինարարությունը սկսելու համար ստիպված են եղել քանդել մոտ 800 տուն: Բնակիչները տարհանվել են` առանց որևէ փոխհատուցման, ինչը համընդհանուր դժգոհության առիթ է դարձել:
  • Կամրջի կառուցվածքի ցանկացած փոփոխություն պահանջում է ողջ կառուցվածքի վերահաշվարկ: Հաշվարկները կազմել են 28 հատոր:
  • Մետաղական կամուրջը երեք շերտով ներկելու համար պահանջվել է գրեթե 300 հազար լիտր ներկ[6]:

Ամանորի տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջիկների խումբը կամրջի եզրային կամարին

Հերբոր բրիջը Սիդնեյում ամանորյա տոնակատարությունների անբաժան մաս է կազմում: Այն օգտագործվում է տեխնիկական շոուի համար: Առաջին` այսպես կոչված ընտանեկան հրավառությունը կատարվում է երեկոյան ժամը 9-ին` գրավելով փոքր երեխաներ ունեցող մեծ թվով ընտանիքների: Երկրորդ հիմնական հրավառությունը սկսվում է կեսգիշերին:

Հրավառություն կազմակերպելու գաղափարն առաջացել է 1983 թվականին Բրուքլինի կամրջի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունից հետո: 1986 թվականին լուսային շոուի մասնագետ Սիդ Հովարդը (Syd Howard) առաջին անգամ իրագործել է այդ գաղափարը Ավստրալիայի ռազմածովային ուժերի 75-ամյակի տոնակատարության ժամանակ: Ամանորյա առաջին հրավառությունը կազմակերպվել է 1996 թվականին: 1997 թվականին կազմակերպվել է լուսային շոու, որը 1999 թվականից դարձել է ամենամյա:

Ամեն տարի շոուն նոր թեմայի շուրջ է կազմակերպվում: Այն գրավում է շատ տեղացիների և զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից: Այսպես, 2010-11 թվականների ամանորյա շոուն դիտել են 1.5 միլիոն հանդիսատես և 1.1 միլիարդ հեռուստադիտող[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
  2. http://www.environment.gov.au/heritage/places/national-heritage-list
  3. Gerard R. Wolfe Hell Gate and Hell Gate Bridge // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — 1584 p. — ISBN 0300182570
  4. «The Sydney Harbour Bridge» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-24-ին։ Վերցված է 2010-09-16 
  5. Джонатан Рэтленд, Маргарет Стефенс. Энциклопедия юного учёного. Т.2. Техника: автомобили, мотоциклы, поезда, электричество, компьютеры. изд. "Росмэн", 1992. ISBN 5-257-00822-X
  6. Низовский А. Ю. 100 великих чудес инженерной мысли. изд. "Вече", 2005. ISBN 5-9533-0663-6
  7. «Sydney New Years Eve | NYE | The Official Event Website»։ Cityofsydney.nsw.gov.au։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-04-ին։ Վերցված է 2012-04-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Nicholson Building the Sydney Harbour Bridge. — ISBN 1865082597
  • Низовский А. Ю. 100 великих чудес инженерной мысли. изд. "Вече", 2005. ISBN 5-9533-0663-6
  • Джонатан Рэтленд, Маргарет Стефенс. Энциклопедия юного учёного. Т.2. Техника: автомобили, мотоциклы, поезда, электричество, компьютеры. изд. "Росмэн", 1992. ISBN 5-257-00822-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]