Հրավառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրավառություն Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում
Feu d'artifice - 301.jpg

Հրավառություն (գերմ.՝ Feuerwerk, Feuerկրակ և Werkգործ, աշխատանք բառերից), տարբեր նյութերից պատրաստված պայթուցիկ սարք, որը օգտագործվում է զվարճանքի համար։ Հրավառությունները նախատեսված են օդում գունավոր կրակ ստանալու համար, որը ուղեկցվում է աղմուկով, լույսով և ծխով։ Բազմագույն ու տարատեսակ դեկորատիվ կրակներն ստացվում են պայթուցիկ բաղադրություների այրման արդյունքում։

Հրավառությունը հայտնագործվել է 12-րդ դարում Չինաստանում։ Եվրոպայում առաջին անգամ հայտնվել է Իտալիայում։

Այրման ժամանակ պայթուցիկ նյութերը կարող են անջատել մեծ քանակությամբ ջերմություն (մինչև 3000 °C)։

Ենթադրվում է, որ նախկինում օգտագործվում էին բամբուկի կանաչ ոստե, որոնք կրակի մեջ գցելիս պայթում էին։ Դրանցով չինացիները վախեցնում էին չար ոգիներին տոների ժամանակ, մինչ հայտնաբերեցին վառոդը։ Անմահության դեղը գտնելու հույսով դաոսյան գիտնականները խառնում են սելիտրան, փայտածուխն ու ծծումբը։ Արդյունքում ստացվում է սև փոշի, որ այրվում է դանդաղ, բայց վառ լույսով։

Յու-Սուն կայսեր օրոք Նոր տարին տոնում են նոր ձևով. սև փոշին լցնում են բամբուկի ոստերի մեջ ու նմանատիպ հազարավոր բամբուկներ լցնում խարույկի մեջ կայսեր հետևյալ խոսքերի ներքո՝ «Թող գիշերը վերածվի ցերեկվա»։ Հետագայում այս երևույթը հայտարարվեց կրոնական ծեսի մաս, իսկ վառոդը կարող էին գործածել միայն հատուկ պատրաստված հոոգևորականները։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հրավառություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։