Eagles

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգլզ
Eagles.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Eagles
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր

Ռոք քաունթրի-ռոք սոֆթ-ռոք

ֆոլկ-ռոք
Գործունեություն 1971-1980, 1994-մինչ օրս
Լեյբլ Asylum Records
Կայք Eaglesband.com
Անդամներ
Նախկին անդամներ

Ռենդի Մայսներ Բերնի Լեդով

Դոն Ֆելդեր

Eagles (կարդացվում է իգլզ, անգլ.՝ արծիվներ), ամերիկյան ռոք խումբ, որը կատարում է մելոդիկ քաունթրի-ռոք և սոֆթ-ռոք։ Իր գոյության 10 տարիների ընթացքում (1971-1981) 5 անգամ գլխավորել է ամերիկյան փոփ-աղյուսակները և չորս անգամ՝ ալբոմների հիթ-շքերթը։

Նրանց լավագույն երգերի ցանկը («Their Greatest Hits 1971—1975»), որը թողարկվեց 1976 թվականին, վաճառվել է 29 միլիոն օրինակով և մինչև այժմ այն ամենաշատ վաճառվող ալբոմն է ԱՄՆ-ի պատմության մեջ։[1] Ընդհանուր առմամբ Ամերիկայում թողարկվել է ալբոմի 65 000 000 կրկնօրինակ,[2] որը նրանց դարձնում է ԱՄՆ-ի պատմության ամենահայտնի երրոդ խումբը՝ The Beatles-ից և Led Zeppelin-ից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը կազմավորվել է Դոն Հենլիի և Գլեն Ֆրայի կողմից 1971 թվականին Լոս Անջելեսում։ Խմբի հիմնադիր պրոդյուսերը Լինդի Ռոնշտադտն է, իսկ խմբի անդամները հավաքվել են երաժշտական տարբեր ուղղություններից։ Այդ իսկ պատճառով էլ նրանք երաժշտական տարբեր ազդեցությունների են ենթարկվել, որոնցում ոչ վերջին հորիզոնականներում են գտնվում Բոբ Դիլանն ու Նիլ Յանգը։ Առաաջին մեծ հիթը՝ «Witchy Woman»-ը (1972) եղել են բլյուզի ազդեցություններ։ Երկրորդ ալբոմը՝ Desperado-ն (1973), հարգանքի տուք է մատուցում կովբոյական թեմաներին։ Եվ միայն երրորդ ալբոմով՝ On the Border-ով (1974) են նրանք կարողանում մրցակցել վաճառների ցուցակի ամենաբարձր հորիզոնականների համար։

One of These Nights (1975) ալբոմի թողարկման ժամանակ խումբն սկսեց աշխատել ավելի էներգետիկ, մկանոտ ռոք՝ զգալիորեն մեծացնելով իր հանդիսատեսի շրջանակնրը։ Երկրպագուներն ամենից շատ հիանում էին խորը իմաստ պարունակող տեքստեր ունեցող երգերով։ 1976 թվականին թողարկվում է ռոքի պատմության ամենահաջողակ ալբոմներից մեկը՝ Hotel California-ն, որը միանշանակ հիթ էր և դարձավ «ամենաամերիկյան ռոք խմբի» այցեքարտը։

1970-ական թվակաների վերջում խումբը շատ է հյուրաղաղերի մեկնում։ Իրենց երկար սպասված 6-րդ ալբոմի թողարիման պահին (1979) անդամների մեջ նշանակալի անհամաձայնություն է սկսվում։ 1980 թվականին նրանք դադարում են միասին ձայնագրություններ անել, իսկ 1982 թվականին Դոն Հենլինն պաշտոնապես հայտարարում է լեգենդար խմբի բաժանման մասին։ Խմբի վերամիավորման մասին հարցերին նա կարճ կերպով պատասխանում է. «միայն երբ դժոխքը սառչի»։ 1994 թվականին, ի ուրախություն երկրպագուների, արծիվները ժամանակավորապես միավորվում են, որպեսզի հյուրախաղեր ունենան ԱՄՆ-ում և ձայնագրեն իրենց նոր ալբոմը՝ Hell Freezes Over (բառացի՝ դժոխքը սառչում է), որը դարձավ տարվա ամենավաճառված ալբոմներից մեկը և ապացուցեց, որ խումբը գտնվում է ստեղծագործական փայլուն դիրքում։ 2003 թվականին ռոք երաժշտության վետերանները թողարկեցին երգ՝ «Hole in the World»` նվիրված սեպտեմբերի 11-ի հարձակման զոհերի հիշատակին։

28 տարվա մեջ առաջին ստուդիային ալբոմը` The Long Road Out of Eden-ը, 2007 թվականի նոյեմբերին մտավ երաժշտական խանութների հաշվարկման մեջ։ Չնայած նրան, որ ալբոմը կազմված է երկու սկավառակներից և հեռու է ժամանակակից երաժշտական միտումներից՝ այն առաջնահանդես ունեցավ Billboard Top 200-ում՝ հայտնվելով առաջին հորիզոնականում։ Մոտակա հետևորդը՝ Բրիթնի Սփիրսի առաջին ձայնասկավառակը 5 տարվա մեջ, թողարկվել է երկու անգամ քիչ քանակով։[3]

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ անդամներ

  • Գլենի Ֆրայ- վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, շրթհարմոն
  • Դոն Հենլի- վոկալ, հարվածային գործիքներ, կիթառ
  • Ջո Ուոլշ- կիթառ, վոկալ, ստեղնաշարային գործիքներ
  • Թիմոթի Շմիտ- բաս-կիթառ, վոկալ, կիթառ

Նախկին անդամներ

  • Ռենդի Մայսներ- բաս-կիթառ, վոկալ, կիթառ
  • Բերնի Լեդոն- կիթառ, վոկալ, բանջո, մանդոլինա
  • Դոն Ֆելդեր- կիթառ, մանդոլինա, վոկալ, ստեղնաշարային գործիքներ

Ժամանակագրական աղյուսակ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Eagles (альбом)|Eagles (1972)
  • Desperado (альбом Eagles)|Desperado (1973)
  • On the Border (1974)
  • One of These Nights (1975)
  • Hotel California (1976)
  • The Long Run (1979)
  • Hell Freezes Over (1994)
  • The Long Road Out Of Eden (2007)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]