Այք Թըրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այք Թըրներ
Բնօրինակ անունանգլ.՝ Ike Turner
Ի ծնե անունանգլ.՝ Izear Luster Turner Jr.
Նաև հայտնի է որպեսEki Renrut և Icky Renrut
Ծնվել էնոյեմբերի 5, 1931(1931-11-05)[1][2][3][…]
Քլարքսդեյլ, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 12, 2007(2007-12-12)[4][1][2][…] (76 տարեկան)
San Marcos, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ժանրերռիթմ էնդ բլյուզ, բլյուզ և Ֆանկ[5]
Մասնագիտությունկիթառահար, դաշնակահար, դերասան, հեղինակ-կատարող, բենդ-լիդեր, դիրիժոր, երգիչ, երաժշտական պրոդյուսեր, սաքսոֆոնահար և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներկիթառ[5], դաշնամուր, վոկալ[5] և երաժշտական ստեղնաշար[5]
ԼեյբլChess Records և Flair Records?
ԱնդամակցությունIke & Tina Turner?, Jackie Brenston & His Delta Cats? և Kings of Rhythm?
Ամուսինանհայտ, անհայտ, անհայտ, Թինա Թերներ, անհայտ, Jeanette Bazzell Turner?, Audrey Madison Turner?, անհայտ, անհայտ և անհայտ
Պարգևներ
 Ike Turner Վիքիպահեստում

Այք Ուիստեր Թըրներ (անգլ. ՝ Ike Wister Turner; նոյեմբերի 5, 1931, Քլարկսդեիլ, Միսիսիպի, ԱՄՆ - Դեկտեմբերի 12, 2007, Սան Մարկոս, Կալիֆորնիա, ԱՄՆ) — Ամերիկացի ռիթմ ընդ բլյուզ երաժիշտ և պրոդյուսեր, Ռոքնռոլի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այք Թըրները ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ[7] Միսիսիպի նահանգի Քլարկսդեյլ քաղաքում։ Տասը տարեկանում աշխատանքի է ընդունվել ռադիոկայանում, որտեղ հետաքրքրվել է 1940-ականների երաժշտությամբ։ Այքի սիրելի կատարողներն էին Էլմոր Ջեյմսը, Չարլի Բուքերը, Սոնի Բոյ Ուիլյամսոնը, Հաուլին Վուլֆը, Լիթլ Ուոլթերը և Մադի Ուոթերսը։ Իր հետաքրքրության արդյունքում նա ստեղծել է «R&B» դպրոցական խումբ, որը ցավոք հայտնության չի արժանացել։

1950 թվականին Այք Թերները խնդրել է ուղեկցել Սոնի Բոյ Ուիլյամսոնին երաժշտական հյուրախաղերի ժամանակ։ Միևնույն ժամանակ Փինետոպ Պերկինսը ուշադրություն է հրավիրել նրա վրա և ցույց է տալիս բուգի-վուգի ոճի հիմքը։ Դաշնամուրին տիրապետելով՝ Այք Թերները հավաքել է «Ռիթմի արքաները» անսամբլը։ 1951 թվականին ձայնագրված «Rocket 88» երգը շատ քննադատների կողմից համարվել է առաջին ռոքնռոլ երգը։

1956 թվականին խմբին միացել է Աննա Մեյ Բալոքը, որը հետագայում դարձել է խմբի գլխավոր վոկալիստը և Այքի կինը, որն ավելի հայտնի է որպես Թինա Թերներ։ «The Kings of Rhythm» անսամբլը վերածվեց «Ike & Tina Turner ռեվյուի»՝ ընտանեկան դուետի, որը դարձել է խոշոր կոմերցիոն հաջողություն։ Իրենց համագործակցության ընթացքում Այքը և Թինան ձայնագրել են մոտ 20 ալբոմ՝ թողարկելով այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «River Deep - Mountain High», «Proud Mary», «Nutbush City Limits», «I Want to Take You Higher», «I Idolize You», «Poor Fool», «Tra La La La La», «A Fool in Love», «It’s Gonna Work out Fine» և այլն։

1976 թվականին ստեղծագործական դուետը բաժանվել է, իսկ 1978 թվականին բաժանվել են՝ Թինան ու Այքը։ Երաժիշտը սոլո կարիեր է սկսել, սակայն նրա ձայնագրած երգերն այլևս չեն ստացել նախկին ճանաչումը։ Նա սկսել է թմրանյութեր օգտագործել, ոստիկանների հետ անախորժությունների մեջ է ընկել և հայտնվել բանտում։

Ազատվելուց հետո Այքը փորձել է հրաժարվել թմրանյութերից և նորից զբաղվել երաժշտությամբ։ Նա վերակազմավորել է «Ռիթմի արքաները» և 2001 թվականին թողարկել է «Here and Now» ալբոմը, որը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի։ Նրա հաջորդ ալբոմը՝ «Risin with the Blues»-ը, թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերի 12-ին և կրկին առաջադրվել է Գրեմմիի ավանդական բլյուզ ալբոմ անվանակարգում 2007 թվականին։2007 թվականի դեկտեմբերի 12-ին երաժիշտը մահացել է։ Փորձագետները որպես մահվան պաշտոնական վարկած հայտարարել են թմրամիջոցների գերդոզավորումը։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այք և Թինա Թըրներ

Հիմնական հոդված՝ Այք և Թինա Թըրներ դիսկոգրաֆիա[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ward E. Encyclopædia Britannica
  4. https://web.archive.org/web/20080119135357/http://news.yahoo.com:80/s/ap/20080116/ap_en_mu/ike_turner_death
  5. 5,0 5,1 5,2 5,3 Montreux Jazz Festival Database
  6. 6,0 6,1 Գրեմմի — 1958.
  7. Santelli, Robert (1993). The Big Book of Blues : a Biographical Encyclopedia. New York, N.Y. ISBN 0-14-015939-8. OCLC 28017492.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Santelli, Robert (1993). The big book of blues : a biographical encyclopedia. Internet Archive. New York, N.Y. : Penguin. ISBN 978-0-14-015939-4.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այք Թըրներ» հոդվածին։