Թիկնապահը (ֆիլմ, 1992)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թիկնապահը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Թիկնապահը
The Bodyguard
The Bodyguard 1992 Film Poster.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր ռոմանտիկ ֆիլմ, դրամա և թրիլեր
Թվական նոյեմբերի 25, 1992[1], դեկտեմբերի 18, 1992[2] և հունվարի 7, 1993[3]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Միք Ջեքսոն
Պրոդյուսեր Քևին Քոսթներ, Լոուրենս Քեսդան և Ջիմ Ուիլսոն
Սցենարի հեղինակ Լոուրենս Քեսդան
Դերակատարներ Ուիթնի Հյուսթոն, Գարի Քեմփ, Բիլ Քոբս, Ռալֆ Ուեյթ, Թոմաս Արանա, Քևին Քոսթներ, Դեբի Ռեյնոլդս, Չառլզ Կիթինգ, Քրիս Քոնելի, Դևիդ Ֆոսթեր, Ջերի Բեմմեն, Միշել Լամառ Ռիչարդս, Մայք Սթար, Նաթանիել Փարքեր, Ռիչարդ Շիֆ, Ռոբերտ Վուլ, Սթիվեն Շելեն և Թոնի Փիրս
Օպերատոր Էնդրյու Դան
Երաժշտություն Ալան Սիլվեստրի
Մոնտաժ Դոն Քեմբերն
Պատմվածքի վայր Լոս Անջելես
Նկարահանման վայր Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա, Լոս Անջելես, Նյու Ջերսի, Ֆլորիդա և Մայամի
Կինոընկերություն Tig Productions
Տևողություն 120 min րոպե

Թիկնապահը (անգլ.՝ The Bodyguard), 1992 թվականին ռեժիսոր Միք Ջեքսոնի[4] կողմից նկարահանված գեղարվեստական կինոնկար, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Քևին Քոսթներն ու Ուիթնի Հյուսթոնը:

Ֆիլմի մեծ հաջողություն ունեցավ, ինչին նպաստեցին նաև Ուիթնի Հյուսթոնի կատարած «I Will Always Love You» ու «I Have Nothing» երգերը։ «Run to You» և «I Have Nothing» երգերը ներկայացվեցին Օսկարի Ֆիլմի լավագույն երգ անվանակարգում։ «Թիկնապահը» ֆիլմի սաունդթրեքների ալբոմը՝ ներառյալ «I Will Always Love You» երգը, ընդգրկվել է 20-րդ դարի ամենաշատ վաճառված 50 ալբոմների ցանկում. ամբողջ աշխարհում վաճառվել է ալբոմի ավելի քան 45 միլիոն օրինակ[5]:

Ֆիլմի կարգախոսն է՝ «Ոչ մի վայրկյան բաց չթողնել նրան տեսադաշտից: Ոչ մի վայրկյան չկորցնել զգոնությունը: Երբեք չսիրահարվել»[6]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում 1990-1991 թվականներին[7]:

Հայտնի երգչուհի Ռեյչել Մերրոնն ընկերոջ պնդմամբ թիկնապահ է վարձում Ֆրենկ Ֆարմերին[8], ով կպաշտպանի երգչուհուն, ում վտանգ է սպառնում։ Ռեյչելի ընկերը, որ մեծ ճանաչում է վայելում, ենթադրում է, թե Ռեյչելին հետապնդում է սերիական մարդասպան, սակայն երգչուհին այդ կասկածներին լուրջ չի վերաբերվում և դեռ նույնիսկ չգիտի էլ հանցագործի որոշ արարքների մասին։ Վերջինս շարունակում է հետապնդել երգչուհուն, սակայն Ֆրենկը, լավագույնս տիրապետելով իր մասնագիտությանը և բարեխղճորեն կատարելով իր աշխատանքը, կանգնում է դժվար լուծելի մի խնդրի առաջ. նա պիտի միշտ լինի հաճախորդի կողքին, սակայն միևնույն ժամանակ չպիտի սահմանափակի նրա գործողություններն ու չպիտի խառնվի անձնական կյանքին։

Ռեյչելը վարում է փոփ աստղի անկաշկանդ կյանք, սակայն հետզհետե հասկանում է, որ իրեն հետապնդող անհայտ անձն իսկապես իրական վտանգ է ներկայացնում։ Նա ստիպված է լինում ենթարկվել Ֆրենկին և կատարել նրա ցուցումները, եթե ցանկանում է կենդանի մնալ և մասնակցել «Օսկարի» մրցանակաբաշխությանը։ Այդ ժամանակ վարձու մարդասպանը, Ռեյչելին շփոթելով նրա քրոջ հետ, սպանում է վերջինիս (հետագայում պարզվում է, որ մարդասպանին վարձել էր հենց Ռեյչելի քույրը, ով նախանձում էր երգչուհու հաջողությանը)։ Բացի այդ, Ռեյչելի որդին հազիվ է փրկվում մարդասպանից։

Վերջապես գալիս է մրցանակաբաշխության օրը, և Ֆրենկը հասկանում է, որ մարդասպանը կփորձի ավարտին հասցնել գործն այն ժամանակ, երբ Ռեյչելը բեմ դուրս կգա։ Հանդիսության ժամանակ էլ տեղի է ունենում սպանության փորձը, սակայն Ֆրենկ Ֆարմերը փրկում է Ռեյչելի կյանքը՝ իր մարմնով ծածկելով նրան և ստանալով նրա համար նախատեսված գնդակը։ Վիրավոր Ֆրենկն իր մեջ ուժ է գտնում սպանելու հանցագործին, ով, ինչպես պարզվում է, նրա նախկին գործընկերն էր։

Ապաքինվելուց հետո Ֆրենկը հրաժեշտ է տալիս Ռեյչելին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քևին Քոսթներ - Ֆրենկ Ֆարմեր
  • Ուիթնի Հյուսթոն - Ռեյչել Մերրոն
  • Գերի Քեմփ - Սայ Սփեքթոր
  • Թոմաս Արանա - Գրեգ Փորթմեն
  • Բիլ Քոբս - Բիլ Դևեյնի
  • Ռալֆ Ուեյթ - Հերբ Ֆարմեր
  • Միշել Լամառ Ռիչարդս - Նիկի Մերրոն
  • Նաթանիել Փարքեր - Քլայվ Հիլի

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքների ալբոմը թողարկվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Arista Records լեյբլով:

  1. «I Will Always Love You»[9] - Whitney Houston
  2. «I Have Nothing» - Whitney Houston
  3. «I’m Every Woman» - Whitney Houston
  4. «Run to You» - Whitney Houston
  5. «Queen of the Night» - Whitney Houston
  6. «Jesus Loves Me» - Whitney Houston
  7. «Even If My Heart Would Break» - Kenny G featuring Aaron Neville
  8. «Someday (I’m Coming Back)» - Lisa Stansfield
  9. «It’s Gonna Be A Lovely Day» - The S.O.U.L. S.Y.S.T.E.M.
  10. «Peace, Love and Understanding (What’s So Funny About)» - Curtis Stigers
  11. «Theme from The Bodyguard» - Alan Silvestri
  12. «Trust In Me» - Joe Cocker featuring Sass Jordan

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «I Will Always Love You» երգը վերցված է Դոլլի Փարթոնի երգացանկից։
  • Երիտասարդ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի համար այս դերակատարումն առաջինն էր մեծ կինոյում։
  • Ֆիլմի նկարահանումից 12 տարի առաջ գրված սցենարը նախատեսված էր դերասան Սթիվ Մաքքուինի և երգչուհի Դայանա Ռոսի համար[10]:
  • Ռեյչելի առանձնատունը նույնն է, ինչ «Կնքահայրը» ֆիլմինը (1972)։
  • Ֆրենկն ու Ռեյչելը գնում են կինոթատրոն՝ դիտելու Ակիրա Կուրոսավայի «Թիկնապահը» («Yojimbo», 1961 թվական) ֆիլմը։ Ավելի ուշ ցուցադրվում է սամուրայների սուր՝ նման այն սրին, որ ուներ վերոնշյալ ֆիլմի հերոս Տոսիրո Միֆունեն։
  • Ռեյչել Միրրոնի տեսահոլովակը, որ ցուցադրվում է ակումբում նրա ելույթի ժամանակ, գրեթե ամբողջությամբ մոնտաժված է Ֆրից Լանգի «Մետրոպոլիս» ֆիլմի կադրերից։ Ֆիլմի 9-րդ րոպեին երևում է «Մետրոպոլիս» ֆիլմի ռոբոտի կրկնօրինակը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 - ստացել է MTV Movie award երկու անվանակարգերում,
  • 1993 - արժանացել է «Գրեմի» մրցանակի երկու անվանակարգերում,
  • 1993 - ներկայացվել է «Օսկար» մրցանակի լավագույն երգ անվանակարգում,
  • 1993 - ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի տղամարդու վատագույն դերակատարման համար, կնոջ վատագույն դերակատարման համար, ինչպես նաև ևս հինգ անվանակարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.boxofficemojo.com/movies/?id=bodyguard.htm
  2. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=17058&type=MOVIE&iv=Basic
  3. Person Profile // Internet Movie Database — 1990.
  4. Murphy Ryan (1992-11-01)։ «A look inside Hollywood and the movies. : TINKER, TINKER : Today's Special: 'Bodyguard.' Care for the Director's Cut or the Final Cut?»։ The Los Angeles Times։ Վերցված է 2010-10-24 
  5. Ford Rebecca (մարտի 15, 2012)։ «Whitney Houston's 'The Bodyguard' to Re-Release in Theaters for One Night»։ The Hollywood Reporter։ Վերցված է մարտի 16, 2012 
  6. Never let her out of your sight. Never let your guard down. Never fall in love.
  7. Ֆիլմի վերջում հիշատակվում է Ռեյչելի մասնակցությունը «Օսկարի» 63-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել 1991 թվականին:
  8. The Bodyguard (1992), IMDB.com
  9. Սերգեյ Կուրի։ ««I Will Always Love You» երգի պատմություն»։ Время Z։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-09-12-ին։ Վերցված է 20012-06-22 
  10. John J. Puccio (փետրվարի 8, 2005)։ «Bodyguard (DVD)» (review)։ DVDTown.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]