Վամպիրը Բրուքլինում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վամպիրը Բրուքլինում
Vampire in Brooklyn
Vampire in brooklyn.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1995
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւես Քրեյվեն
ՊրոդյուսերԷդի Մերֆի
Սցենարի հեղինակՉառլզ Մերֆի
ԴերակատարներԱնջելա Բասեթ, Ալեն Պեյն, Կադիմ Հարդիսոն, Ջոն Ուիզերսպուն, Զակես Մոկաե, Ջոաննա Կեսիդի, Էդի Մերֆի, Ջոն Ուիզերսպուն, Հսու Գարսիա, Միտչ Փիլեջի, Ուիլյամ Էրլ Բրաուն[1], Wendy Robie?[1] և Ջերրի Հոլ[1]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունՋոն Փիթեր Ռոբինսոն
ՄոնտաժՊատրիկ Լյուսսե
Պատմվածքի վայրԲրուքլին
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն98 րոպե

«Վամպիրը Բրուքլինում», Ուես Քրեյեվենի կատակերգական ժանրի սարսափ ֆիլմ Էդի Մերֆիի մասնակցությամբ: Նկարահանվել 1995 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վամպիրների ցեղատեսակը մարում է: Նրանցից վերջինը՝ Մակսիմիլիանը, որը երկար ժամանակ գոյատևում էր Կարիբյան ծովի կղզիներից մեկում, նավի վրա ժամանում է Նյու-Յորք, հույսով որ կգտնի մի կնոջ, ծնված իր մոր և ուրիշ վամպիրի կապի արդյունքում: Նավի անձնակազմի հետ նա վարվում է այնպես, ինչպես Դրակուլան «Դեմատրա» նավի անձնակազմի հետ, այսինքն խժռում է նավաստիներին մեկը մյուսի հետևից: Անկառավարելի նավը ուշադրություն է գրավում Նյու Յորքի նավահանգստում, իսկ սպանդի տեսարանը վախեցնում է տեղի աշխատակիցներին: Բախտի բերմամբ սպանության գործը հանձնվում է դետեկտիվ Ռիտա Վեդերին, հենց այն աղջկան որը լույս աշխարհ է եկել կնոջ և վամպիրի կապից:

Հմայիչ և կատակասեր Մակսիմիլիանը փորձում է գրավել գեղեցկուհու սիրտը, սակայն աղջկան սիրում է նաև իր գործընկերը՝ Ջասթիսը: Իր նպատակին հասնելու համար Մակսիմիլիանը ստեղծում է սատակ-օգնականի տեղական թափթփուկ Ջուլիուսից, որը ավելի շատ խանգարում էր նրան: Վերջ ի վերջո Մակսիմիլիանին հաջողվում է համոզել Ռիտային ասել «այո», ինչից հետո նա փորձում է առաջ բերել աղջկա մեջ վամպիրական առաջխաղացումը: Սակայն աղջկան վախեցնում է այն հանգամանքը, որ պետք է մարդասպան դառնալ սեփական սնունդի համար և նա ջանասիրաբար փորձում է չանել վերջին քայլը՝ մարդկային արյուն խմելը:

Այս միջոցին Ջասթիսը տեղեկանում է կարիբյան կախարդ բժիշկ Զեկոյից, որ Ռիտայն կարելի է հետ բերել մարդկային աշխարհ, դա անելու համար միայն հարկավոր է սպանել Մակսիմիլիանին: Սակայն ոստիկանը չի կարողանում հարվածել վամպիրի սրտին փայտե ցցով: Այդ պահին Ռիտան անում է իր ընտրությունը և արդյունքում Մակսիմիլիանը վախճանվում է հենց նրա ձեռքից:

Ջուլիուսը աստինճանաբար քայքայվում է՝ ընկնում է նրա աչքը, պոկվում ականջը, ձեռքը և ապա ամբողջ թևը: Սակայն տիրոջ մահից հետո սատակին մնում է տիրոջ Լիմուզինը: Այնտեղ Ջուլիուսը գտնում է Մակսիմիլիանի մատանին, որը կրելով ամբողջովին կերպարանափոխվում է: Այժմ Բրուքլինում կա նոր վամպիր…

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդի Մերֆի — Մակսիմիլիան / Վանահայր Փոլի / Գվիդո
  2. Անժելա Բասեթ — Դետեկտիվ Ռիտա Վերդեր
  3. Ալեն Փեյն — Դետակտիվ Ջասթիս
  4. Կադիմ Հարդիսոն — Ջուլիուս Ջոնս
  5. Ջոն Վիզերսփուն — Սայլես Գրին, Ջուլիուսի քեռին
  6. Զակես Մոկաե — Բժիշկ Զեկո
  7. Ջոաննա Քեսիդի — կապիտան Դյուի
  8. Սիմբի Հալի — Նիկի, Ռիտայի սենիակային հարևանը
  9. Մեսիրի Ֆրիմեն — Եվա, Ջուլիուսի պապիկը
  10. Քելլի Սինարթ — նկարիչ ոստիկանը
  11. Հսու Գարսիա — Էնտոնի
  12. Պիլեջի, Միչ քրեյգ — Թոնի
  13. Ու. Էլ Բրաուն — Հսկա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդդի Մյորֆին ֆիլմում միարժամանակ տարել է երեք դեր: Մակսիմիլիանի (երկու կերպարանք ունեցող՝ մարդկային և վամպիրական), լիքոտ քահանա Փոլիի և սպիտակ գանգստեր Գվիդոյի դերերը:

Ժանրի ընդհանուր ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր վամպիրի կերպարը սովորական է նմանատիպ ֆիլմերի համար՝ նա տանել չի կարողանում լույսը, խաչի տեսքը և սխտորը, ցերեկային ժամերին քնում է դագաղում, տանել չի կարողանում կատուներին, կարող է թռչել, չի արտացոլվում հայելում, քայլում է սև անձրևանոցով պատված կարմիր երեսպատումով և նրան կարելի է միայն սպանել փայտե ցցով սիրտը խոցելու դեպքում: Տարբերությունը՝ վամպիրը չի կարող ստեղծել ուրիշ վամպիրի միայն մի անգամ կծելու շնորհիվ, դրա համար պահանջվում է գենետիկական կարողություն, սակայն ֆիլմի վերջաբանը հսկայական կասկած է առաջացնում այս եսիմ ինչի վրա:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ČSFD — 2001.