Ուես Քրեյվեն
Ուես Քրեյվեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 2, 1939[1][2][3][…] |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | օգոստոսի 30, 2015[5][1][2][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Կրթություն | Ջոնս Հոփքինսի համալսարան[5] և Wheaton College? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, կինոօպերատոր, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, մոնտաժող և կինոդերասան |
Ընտրանի | Tina Gray?, The People Next Door?, Amanda Krueger? և Kristen Parker? |
Ամուսին(ներ) | Mimi Craven?, Bonnie Broecker? և Iya Labunka? |
Երեխա(ներ) | Jonathan Craven? |
wescraven.com | |
Ուեսլի Էրլ (Ուես) Քրեյվեն (անգլ.՝ Wesley Earl Craven; օգոստոսի 2, 1939[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 30, 2015[5][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոօպերատոր, հայտնի է իր սլեշեր ժանրի գործերով:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուես Քրեյվենը ծնվել է 1939 թվականի օգոստոսի 2-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ, ԱՄՆ): Նրա ծնողները աշխարհահայացքով բապտիստներ էին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Իլինոյս նահանգի Վիտոն քաղաքի քրիստոնեական քոլեջ՝ անգլիական գրականություն ֆակուլտետ: Սակայն երկարատև հիվանդությունից հետո Ուես Քրեյվենը, բաց թողնելով ուսուցման մեկ տարին, սկսել է ուսումնասիրել հոգեբանություն: 1963 թվականին նա ստացել է գրողի և հոգեբանի աստիճան: Մեկ տարի անց Մերիլենդ նահանգի Բալթիմորի Հոփքինսի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան:
Քոլեջում հումանիտար գիտությունների դասախոս աշխատելու տարիներին Ուեսն ամուսնացել է Բոնի Բրոեքերի (անգլ.՝ Bonnie Broecker) հետ, որը նրա երկու երեխաների՝ Ջոնաթանի և Ջեսիկայի մայրն է: Միասին տասը տարուց պակաս ապրելուց հետո Ուեսն ու Բոնին ամուսնալուծվել են:
Ամուսնալուծությունից հետո Ուես Քրեյվենը մեկնել է Նյու Յորք, որտեղ սկզբում աշխատել է որպես տաքսու վարորդ, ապա՝ հեռարձակող կինոընկերություններից մեկում ստացել է հնչյունային օպերատորի տեղը: Այստեղ 1971 թվականին Շոն Քանինգհեմի հետ ռեժիսորական տանդեմում թողարկել է իր առաջին ֆիլմը՝ «Միասին»-ը։ Այնուհետև Ուես Քրեյվենը 1972 և 1977 թվականներին համապատասխանաբար թողարկել է երկու սարսափ ֆիլմեր՝ «Ձախից վերջին տունը» և «Բլուրներն աչքեր ունեն», որոնք մեծ հաջողություն են ունեցել, իսկ վերջինս նույնիսկ Sitges Film Festival-ում մրցանակ է ստացել։
1984 թվականին Քրեյվենը թողարկել է «Մղձավանջ Վյազոր փողոցում» ֆիլմը, որը սարսափ ժանրի ամենահաջողակ ֆրանշիզներից մեկն է։
1996 թվականին նա հանդես է եկել որպես «Ճիչ» սլեշերի ռեժիսոր՝ դրանով իսկ սկիզբ դնելով հերթական ֆրանշիզին, որն իր մեջ ներառում է չորս ֆիլմ։ Քրեյվենը մշակել է Google-ի համար Halloween 2008 լոգոն[6]։ 2015 թվականին որպես գործադիր պրոդյուսեր մասնակցել է MTV հեռուստաալիքի համանուն սերիալին։
Քրեյվենը մահացել է 2015 թվականի օգոստոսի 30-ին գլխուղեղի ուռուցքից[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | ||||
---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Դերասան | ||
1971 | Միասին | ![]() |
|||
1972 | Ձախից վերջին տունը | ![]() |
![]() |
||
1977 | Բլուրներն աչքեր ունեն | ![]() |
![]() |
||
1978 | Անծանոթը մեր տանը | ![]() |
|||
1981 | Մահացու օրհնություն | ![]() |
![]() |
||
1982 | Ճահճային արարած | ![]() |
![]() |
||
1984 | Մղձավանջ Վյազոր փողոցում | ![]() |
![]() |
||
1985 | Մղձավանջ Վյազոր փողոցում 2: Ֆրեդիի վրեժը | ||||
1984 | Հրավեր դեպի դժոխք | ![]() |
|||
1985 | Սառեցնող | ![]() |
|||
1985 | Բլուրներն աչքեր ունեն 2 | ![]() |
![]() |
||
1985 | Մթնշաղային գոտի | ![]() |
![]() | ||
1986 | Դիսնեյլենդ | ![]() |
|||
1986 | Մահացու ընկեր | ![]() |
|||
1987 | Մղձավանջ Վյազոր փողոցում 3: Քնի մարտիկներ | ![]() |
|||
1988 | Օձը և ծիածանը | ![]() |
|||
1988 | Մղձավանջ Վյազոր փողոցում 4: Քնի տիրակալը | ||||
1988 | Ֆրեդիի մղձավանջները | ![]() |
|||
1989 | Էլեկտրաշոկ | ![]() |
![]() |
![]() |
![]() |
1989 | Մղձավանջ Վյազոր փողոցում 5: Քնի երեխաները | ||||
1991 | Մարդիկ սանդուղքի տակ | ![]() |
![]() |
![]() |
|
1991 | Ֆրեդին մեռած է : Վերջին մղձավանջ | ||||
1992 | Մղձավանջների սրճարան | ![]() |
![]() |
![]() |
|
1995 | Վամպիրը Բրուքլինում | ![]() |
|||
1995 | Վախ | ![]() | |||
1996 | Ճիչ | ![]() |
![]() | ||
1997 | Ճիչ 2 | ![]() |
![]() | ||
1997 | Ցանկությունների կատարողը | ![]() |
|||
1998 | Բարի գալուստ Հոլիվուդ | ![]() | |||
1998 | Հոգիների դիմակահանդես | ![]() |
|||
1999 | Սրտի երաժշտություն | ![]() |
|||
2000 | Ճիչ 3 | ![]() |
![]() | ||
2000 | Դրակուլա 2000 | ![]() |
|||
2002 | Թաքնված չարություն | ![]() |
|||
2004 | Բոստոնի իրավաբաններ | ![]() | |||
2005 | Գիշերային երթ | ![]() |
![]() | ||
2005 | Խնջույք | ![]() |
|||
2006 | Զարկերակ | ![]() |
|||
2006 | Ես սիրում եմ քեզ Փարիզ | ![]() |
![]() |
![]() | |
2006 | Բլուրներն աչքեր ունեն | ![]() |
![]() |
||
2006 | Ոհմակ | ![]() |
|||
2006 | Զոմբիների դպրոցական պարահանդես | ![]() |
|||
2007 | Բլուրներն աչքեր ունեն 2 | ![]() |
![]() |
||
2007 | Մեռածների օրագիր | ![]() | |||
2009 | Ձախից վերջին տունը | ![]() |
|||
2010 | Վերցրու իմ հոգին | ![]() |
![]() |
![]() |
|
2011 | Ճիչ 4 | ![]() |
|||
2013 | Կասլ | ![]() | |||
2015 | Ճիչ (հեռուստասերիալ) | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121101568 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 http://www.hollywoodreporter.com/news/wes-craven-horror-maestro-dies-818806
- ↑ «Wes Craven Carves Google Logo» (անգլերեն)։ ComicMix։ 2008-10-31։ Վերցված է 2020-02-19
- ↑ В США скончался режиссёр «Кошмара на улице Вязов» Уэс Крэйвен
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Օգոստոսի 30 մահեր
- 2015 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Ջոն Հոփքինսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Ամերիկացի աթեիստներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ