Լինդա Հանթ, Լիդիա Սյուզաննա Հանթեր (անգլ.՝ Lydia Susanna Hunter, ապրիլի 2, 1945(1945-04-02)[1][2][3], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է NCIS: Los Angeles սերիալի Հենրիետտա Լենջի դերով։ Հանթի առաջին դերը ֆիլմում Տիկին Օքսհարթի դերն էր Popeye ֆիլմում (1980)։ Նրա առաջին մեծ դերը The Year of Living ֆիլմում տղամարդ Բիլի Կվանի դերը, որի համար նա ստացավ Ոսկե Գլոբուսի թեկնածություն, Օսկար և այլն։
Հանթը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքում, և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Ուեսթփորթ քաղաքում։ Նրա ծնողներն են Ռեյմոնդ Դեյվի և Էլզի Դոյինգ Հանթերները։ Հանթը հաճախել է Ինթերլոքեն արվեստի ակադեմիան և Գուդման դրամայի դպրոցը։
Հանթը կատարել է իր ֆիլմային դեբյուտը 1980 թվականի Popeye երաժշտական կոմեդիայում։ The Year of Living ֆիլմի համար ստացել է Օսկար և դարձել է առաջին մարդը, ով ստացել է Օսկար հակառակ սեռի մարդ խաղալու համար[5]։
Հանթը 1.45 մետր կարճահաս է։ Ավագ դպրոցում նա ախտորոշվել էր գաճաճությամբ[6]։ Հանթը նույնասեռական է և 1987 թվականից սկսած նա ապրել է Լոս Անջելեսում իր կնոջ՝ Քերեն Քլայնի հետ, ում հետ նա ամուսնացել է 2008 թվականին[7][8][9]։
↑«Linda Hunt». Fatctoidz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
↑Ocamb, Karen (2008 թ․ օգոստոսի 10). «WeHo Marriages Go On». The BILERICO Project. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.