Պոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ
Pocahontas II: Journey to a New World
Pocahontas 2 poster.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկենսագրական ֆիլմ
Գործողության վայրԼոնդոն և Անգլիա
Հիմնված էհնդիկ արքայադուստր Պոկահոնտասի իրական կյանքի վրա
ՌեժիսորԹոմ Էլլերի, Բրեդլի Ռեյմոնդ
ՍցենարիստԱլլեն Էստրին, Սինդի Մարկուս, Ֆլիպ Կոբլեր
ՀնչյունավորումԻրեն Բեդարդ[1][2], Բիլի Զեյն[3], Ջիմ Քամինգս[1][2], Դոնալ Գիբսոն[1][2], Դեվիդ Օգդեն Սթայրզ[2], Լինդա Հանթ[2], Ջին Սթեփլտոն[2], Ռասել Մինս[2], Ֆինոլա Հյուզ[2] և Բրեդ Գարետ[2]
ՊրոդյուսերԼեսլի Հյու
ԵրաժշտությունԼենի Նայհաուս
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Home Entertainment
Տևողություն72 րոպե
ՊրիկվելՊոկահոնտաս
Թվականօգոստոսի 4, 1998[4] և ապրիլի 21, 1999[4]
movies.disney.com/pocahontas-2-journey-to-a-new-world

«Պոկահոնտաս 2. Ճանապարհորդություն դեպի նոր աշխարհ» (անգլ.՝ Pocahontas II: Journey to a New World), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ։ «Պոկահոնտաս»-ի շարունակությունը, հնդկացի արքայադուստր Պոկահոնտասի կենսագրության մոտիվներով։ Պրեմիերան եղել է 1998 թվականի օգոստոսի 4-ին։ Մուլտֆիլմը թողարկվել է հենց DVD սկավառակների համար, նախապես ցուցադրվել է կինոթատրոններում և հեռուստատեսությամբ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնում Ջոն Սմիթը պետք է ծառայեր հայրենիքի դավաճանության համար Ջեյմսթաունում, բայց նա դիմադրում է, դիմում է փախուստի ու ընկնում է ծովը։ Ջոն Ռետկլիֆը հաղորդում է արքա Յակովին, որ խնդիրներ ստեղծողը մահացել է։ Վերջինս որոշում է սպասել իր դիվանագետին` Ջոն Ռոլֆին, ով կարող էր հնդիկների գլխավորի մասին նրան տեղեկություններ բերել։

Նոր Աշխարհում Պոկահոնտասին հայտնում են, որ իր սիրելին մահացել է։ Պոկահոնտասը շատ է վշտանում։ Գալիս է Ռոլֆը, ով այցելում է գլխավոր Պոհատանին և նա հրաժարվում է գնալ Անգլիա: Պոկահոնտասը խոստանում է դա անել նրա փոխարեն, և իր ուղեկիցները իրեն տալիս են թիկնապահ Ուտամատոմակինին։ Չնայած նրան, որ բացահայտ թշնամական հարաբերություններ են Պոկահոնտասի և ամբողջ թիմի միջև, նա անվտանգ ժամանում է Հին Աշխարհ, և ճանապարհին Պոկահոնտասի և Ռոլֆի միջև զգացմունքներ են առաջանում։

Աղջկան շատ էր դուր գալիս Լոնդոնը, և նա բնակվում է Ռոլֆի և նրա տնային տնտեսուհու` տիկին Ջեկինսի հետ։ Դիվանագետը ուղարկվում է արքայի մոտ խնդրելու չեղյալ համարել հնդիկացիների վրա հարձակումը։ Սակայն դժգոհ միապետը ասում է, որ գլխավորի փոխարեն իրեն բերել են ինչ-որ վայրենու, իսկ դավադիր Ռետկլիֆը առաջարկում է կազմակերպել պարահանդես, եթե աղջիկը նուրբ և քաղաքակիրթ լինի, պատերազմի չի լինի։ Հակառակ դեպքում սպանել վայրենուն (մեղք չի համարվի)։ Ռոլֆը հուսահատության մեջ էր, իսկ Պոկահոնտասը պատրաստ էր կարճ ժամանակահատվածում սովորել էթիկա, ինչպես նաև հագնել անհարմար պարահանդեսային հագուստ, որպեսզի փրկի իր ժողովրդին։

Պարահանդեսի ժամանակ ամեն ինչ շատ լավ էր ընթանում, բայց ահա սկսվում է մի զվարճալի խաղ՝ արջերի հալածումը։ Պոկահոնտասը չի դիմանում և մեղադրում է հավաքվածներին՝ անքաղաքակրթորեն և դաժանորեն։ Այդ վիրավորանքի համար նա իր թիկնապահի հետ հայտնվում է բանտում։ Լուրը տարածվում է քաղաքում, և դրան շատ բուռն արձագանքում են այցելուներից մեկը, ում դեմքը փակված էր գլխարկով։ Շուտով նա հայտնվում է Ռոլֆի տանը, ով չի իմանում ինչպես վարվի նրա հետ։

Ռոլֆը կապկպում է այդ գլխարկով թաքնված մարդուն՝ նոր բանտարկյալին (պարզվում է դա Ջոն Սմիթն էր)։ Հազիվ մտնում են ներս, զինաթափում են հնդիկացիներին, ազատ են արձակում և փախչում են։ Միայն պարզ չէր, թե ինչ անել Պոկահոնտասի հետ. ամեն դեպքում նրան սպառնում էր մահը։ Բայց աղջիկը ինքն է որոշում՝ նա ազատվում է քաղաքավարի լինելուց և իր սովորական կարգավիճակով ներխուժում է թագավորի մոտ՝ հանդիպման։ Պոկահոնտասը կոչ է անում նրան՝ չսկսել պատերազմ։ Այնտեղ նաև հայտնվում է «հարություն առած» Սմիթը, հայտնելով, որ Ռետկլիֆը ստախոս է, որ ստել է ոսկու վերաբերյալ։

Թագավորը շտապում է կասեցնել ելույթները, բայց նավատորմը արդեն պատրաստ էր նավարկելու, և դա հենց ղեկավարում էր Ռետկլիֆը։ Ընկերները վերջին վայրկյանին կանգնեցնում են նավարկումը, և արդյունքում Ռետկլիֆը բանտարկվում է։ Ջոն Սմիթը Պոկահոնտասի հանդեպ իր սերն է ցույց տալիս, որ նա պատրաստ էր լողալ նրա հետ ամբողջ Ամերիկայով, բայց Պոկահոնտասը նրան արդեն չէր սիրում։ Նա տխրության մեջ մնում է մենակ, բայց իր սիրտը լցվում է ուրախությամբ, երբ նա բացահայտում է, որ նավի մեջ իր հետ է նաև Ջոն Ռոլֆը, ով դառնում է նրա ուղեկիցը ոչ միայն ճանապարհորդության ժամանակ, այլև ամբողջ կյանքում։

Հնչյունավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր կերպարներին առաջին և երկրորդ մասերում հնչյունավորել են նույն դերասանները, բացառությամբ Ջոն Սմիթի։ 1995 թվականի մուլտֆիլմում նրան հնչյունավորում էր Մել Գիբսոնը, իսկ այստեղ նրա փոքր եղբայր Դոնալը։

  • Իրեն Բեդարդ — Պոկահոնտաս, հնդիկ արքայադուստր և ֆիլմի գլխավոր հերոսուհի
  • Ջիմ Կամինգս — Անգլիայի թագավոր` Յակով Առաջին
  • Դոնալ Գիբսոն — Ջոն Սմիթ, կապիտան
  • Ֆինոլա Հյուզ — Անգլիայի թագուհի` Աննա
  • Լինդա Հանտ — Իվա տատիկ, Պոկահոնտասի հոգևոր դաստիարակչուհի
  • Ռասսել Մինս — Պոհատան, հնդիկ առաջնորդ և Պոկահոնտասի հայրը
  • Դեյվիդ Ստեպլտոոն — Ջոն Ռետկլիֆ, թագավորի խորհրդատու և ֆիլմի գլխավոր հակառակորդ
  • Ջին Ստելպտոն — տիկին Ջեկինս, Ջոն Ռոլֆի տնային տնտեսուհին
  • Բիլլի Զեյն — Ջոն Ռոլֆ, դիվանագետ

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեֆ Բեննետ
  • Բրեդ Գարետ — Ուտամատոմակին (Ուտի), Պոկահոնտասի թիկնապահը
  • Քեթ Սյուսի
  • Բիլլ Ֆարմեր

Նշված չեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոն Կասիր — Միկո, ենոտ
  • Դեննի Մանն — Պերսի, շուն
  • Ֆրենկ Ուելկեր — Ֆլիտ, կոլիբրի

Պատմական համապատասխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արքայադուստր Պոկահոնտասը իսկապես այցելել է Անգլիա 1616 թվականին, առաջացրել բավականին մեծ աղմուկ։ Այդ ժամանակ նա արդեն եղել է Ջոն Ռոլֆի կինը, նրանց հետ է եղել իրենց որդին՝ Թոմասը, Տոմոկոմոն և հնդկացի կանանց շքախումբը։ Բացի այդ, մինչև հարսանիքը Պոկահոնտասը դարձել է քրիստոնյա և իր նոր անունը եղել է Ռեբեկա։ Ըստ մուլտֆիլմի սյուժեի նա մնացել է Լոնդոնում մեկ շաբաթ կամ երկու, բայց ըստ էության նա այնտեղ մնացել է մեկ տարի, ուղարկվել է հետադարձ ճանապարհով, բայց ստիպված վերադարձել է այն հանգամանքով, որ որդու հետ հիվանդացել է ծաղիկով։ Շուտով նա վախճանվում է Անգլիայում, 22 տարեկան հասակում։ Երկու տարեկան Թոմասը ապրում և գոյատևում է 65 տարի, որը շատ-շատ էր այն ժամանակվա չափանիշների համեմատ։ Նամակներից պարզ է դառնում, որ Ռոլֆը ամեն դեպքում շատ է սիրել իր կնոջը, բայց իր վերաբերմունքը Պոկահոնտասի նկատմամբ անհայտ է։ Հնարավոր է, որ նրանց ամուսնությունը թելադրել են տնտեսական-քաղաքական պատճառները։
  • Ջոն Ռետկլիֆ, ֆիլմի գլխավոր անտիհերոսն, իրականում մահացել է Պոկահոնտասի ընտանիքին Անգլիա տեղափոխելուց 7 տարի անց։
  • Պոկահոնտասը իսկապես հանդիպել է Լոնդոնում իր նախկին սիրահարին՝ Ջոն Սմիթին, բայց եղել է շատ զայրացած նրա վրա, որ նա գրեթե ոչնչացրեց իրենց միջև ընտանեկան հարաբերությունները Նոր Աշխարհում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]