Այվան Ռայթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այվան Ռայթման
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 27, 1946(1946-10-27)[1][2]
Ծննդավայր՝Կոմառնո
Վախճանի թիվ՝փետրվարի 12, 2022(2022-02-12)[3][4] (75 տարեկան)
Վախճանի վայր՝Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն՝ Չեխոսլովակիա
 Կանադա
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0718645

Այվան (Իվան) Ռայթման (անգլ.՝ Ivan Reitman. հոկտեմբերի 27, 1946(1946-10-27)[1][2], Կոմառնո - փետրվարի 12, 2022(2022-02-12)[3][4], Մոնտեսիտո, Սանտա Բարբարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ծնունդով չեխոսլովակցի, հրեական ծագմամբ կանադացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել 1980-1990-ական թվականներին նկարահանած կատակերգություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 27-ին Չեխոսլովակիայի Կոմառնո քաղաքում, հրեական ընտանիքում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա մայրը գտնվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում։ 1950 թվականին Ռայթմանների ընտանիքը գաղթել է Կանադա[6]։

Իր առաջին կարճամետրաժ ֆիլմը«Orientation» / «Կողմնորոշում» վերնագրով, Ռայթմանը նկարահանել է 1968 թվականին, իսկ երեք տարի անց էկրան է բարձրացել նրա դեբյուտային լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ «Կարմրահեր տիկինը» ֆիլմը։անգլ.՝ Foxy Lady ):

1976 թվականին Ռայթմանն ամուսնացել է Ժենևիև Ռոբերի հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Ջեյսոնը (ծնված 1977 թվականին), Քեթրինը (ծնված 1981 թվականին) և Քերոլայնը (ծնված 1988 թվականին)։

Նրա պատվին աստղ կա Հոլիվուդի Փառքի ծառուղում։

Ռայթմանը մահացել է Մոնտեսիտո քաղաքում ( Կալիֆոռնիա, ԱՄՆ) իր տանը 2022 թվականի փետրվարի 12-ին[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971 — Շիկահեր տիկինը / Foxy Lady (ռեժիսոր, պրոդյուսեր, մոնտաժորդ)
  • 1973 — Մարդակեր աղջիկներ / Cannibal Girls (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
  • 1975 — Դողէրոցք / Shivers (պրոդյուսեր)
  • 1979 — Մսագնդիկներ / Meatballs (ռեժիսոր)
  • 1981 — Ակամա կամավորներ (Շերտիկներ) / Stripes (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 1981 — Ծանր մետաղ (մուլտֆիլմ) / Heavy Metal (պրոդյուսեր)
  • 1983 — Տիեզերական որսորդը. Արկածներ արգելված գոտում / Space Hunter Adventures in the Forbidden Zone (պրոդյուսեր)
  • 1984 — Ուրվականներ որսացողները / Ghostbusters (ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան (տիտրերում չի նշվել))
  • 1986 — Օրենքի արծիվները / Legal Eagles (ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր)
  • 1988 — Երկվորյակներ / Twins (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 1988 — Պատահական սե՝քս / Casual Sex? (պրոդյուսեր)
  • 1989 — Ուրվականներ որսացողները / Ghostbusters II (ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան (տիտրերում չի նշվել))
  • 1990 — Մանկապարտեզի ոստիկանը / Kindergarten Cop (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 1992 — Բեթհովեն / Beethoven (պրոդյուսեր)
  • 1993 — Դեյվ / Dave (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 1993 — Բեթհովեն 2 / Beethoven’s 2nd (պրոդյուսեր)
  • 1994 — Ջունիորը / Junior (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 1996 — Տիեզերական ջեմ / Space Jam (պրոդյուսեր)
  • 1996 — Կեսգիշերային հերթափոխ / The Late Shift (պրոդյուսեր)
  • 1997 — Հայրերի օրը / Fathers' Day (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 1998 — Վեց օր, յոթ գիշեր / Six Days Seven Nights (ռեժիսոր)
  • 2000 — Ճանապարհային արկած / Road Trip (պրոդյուսեր)
  • 2001 — Էվոլյուցիա / Evolution (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 2002 — Ինձ նրբորեն սպանիր / Killing Me Softly (պրոդյուսեր)
  • 2003 — Հին կոփվածք / Old School (պրոդյուսեր)
  • 2004 — Եվրոշրջայց / EuroTrip (պրոդյուսեր)
  • 2006 — Իմ սուպեր նախկինը / My Super Ex-Girlfriend (ռեժիսոր)
  • 2007 — Պարանոյա / Disturbia (պրոդյուսեր)
  • 2009 — Շների հյուրանոց / Hotel for Dogs (պրոդյուսեր, դերասան)
  • 2009 — Անկոչները / Uninvited (պրոդյուսեր)
  • 2009 — Սիրում եմ քեզ, ա՛յ մարդ / I Love You, Man (պրոդյուսեր)
  • 2009 — Կուզեի երկինք սլանալ / Up in the Air (պրոդյուսեր)
  • 2009 — Քլոե / Chloe (պրոդյուսեր)
  • 2011 — Սեքսից առավել / No Strings Attached (ռեժիսոր, պրոդյուսեր, դերասան (տիտրերում չի նշվել))
  • 2012 — Հիչքոք / Hitchcock (պրոդյուսեր)
  • 2014 — Դրաֆթի օրը / Draft Day (ռեժիսոր, պրոդյուսեր)
  • 2016 — Ուրվականներ որսացողները / Ghostbusters (պրոդյուսեր)
  • 2017 — Մալիբուի փրկարարները / Baywatch (պրոդյուսեր)
  • 2017 — Սրիկաները / Bastards (պրոդյուսեր)
  • 2021 — Ուրվականներ որսացողները. Ժառանգորդները / Ghostbusters: Afterlife (պրոդյուսեր, դերասան (Ghost Egon Spengler, տիտրերում չի նշվել))

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://apnews.com/article/ivan-reitman-dead-d67947aa895371cd9f5840e6e9339440
  4. 4,0 4,1 4,2 https://www.lemonde.fr/disparitions/article/2022/02/14/ivan-reitman-producteur-et-realisateur-de-sos-fantomes-est-mort_6113550_3382.html
  5. Mr. Ivan Reitman
  6. «Director Shows His 'Stripes'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  7. Bahr, Lindsey (2022 թ․ փետրվարի 13). «Ivan Reitman, producer, 'Ghostbusters' director, dies at 75». AP NEWS (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այվան Ռայթման» հոդվածին։