Թոմա Լանգման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմա Լանգման
Ծնվել էմայիսի 24, 1971(1971-05-24)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան և գործադիր պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Կլոդ Բերի, մայր՝ Anne-Marie Rassam?
Ամուսին(ներ)Céline Bosquet?
Պարգևներ և մրցանակներ

Թոմա Լանգման (մայիսի 24, 1971(1971-05-24)[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի կինոպրոդյուսեր և դերասան, որն առավել հայտնի է որպես «Արտիստը» (անգլ.՝ The Artist, 2011) ֆիլմի պրոդյուսեր, որի համար 2012 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն ֆիլմի համար որպես պրոդյուսեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգմանն իր կարիերան սկսել է որպես դերասան՝ պատանեկան տարիքում նկարահանվելով իր հոր ֆիլմում և արժանացել է «Սեզար» մրցանակի որպես ամենախոստումնալից սկսնակ Les années sandwiches ֆիլմի համար 1988 թվականին և Paris s'éveille ֆիլմի համար 1991 թվականին, ինչպես նաև 1993 թվականին ներկայացվել է «Սեզար» մրցանակի որպես երկրորդ պլանի լավագույն դերասան Le nombril du monde ֆիլմի համար։ 2000-ական թվականների սկզբին դարձել է կինոպրոդյուսեր։ «Աստերիքսն Օլիմպիական խաղերում» ֆիլմի նկարահանումների ժամանակ Լանգմանը ձերբակալվել է մարմնավաճառների վարձելու և թմրանյութեր գնելու համար[5][6]։ 2011 թվականին Լանգմանը հանդես է եկել որպես «Արտիստը» սև-սպիտակ, համր ֆիլմի պրոդյուսեր, որը նկարահանել է ռեժիսոր Միշել Խազանավիչուսը։ Նա չի կարողացել ներդրողներ գտնել այդ ռիսկային նախագծի համար, և ինքն է ֆինանսավորել ֆիլմը, որի համար 2012 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի[7] և Ամերիկյան պրոդյուսերների գիլդիայի մրցանակի լավագույն թատերական ֆիլմի համար[8]։ 2012 թվականի հունիսին Լանգմանը 176 այլ անձանց հետ հրավիրվել է միանալու Կինոարվեստի և գիտության ակադեմիային[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգմանը ծնվել է Փարիզում (Ֆրանսիա), Անն-Մարի Ռասամի և կինոռեժիսոր Կլոդ Բերիի ընտանիքում։ Նրա քեռին է պրոդյուսեր Ժան-Պիեռ Ռասամ, եղբայրը՝ ֆրանսիացի դերասան Ժուլիեն Ռասսամը[10]։ Նրա մայրն ինքնասպան է եղել 1997 թվականին[11], իսկ եղբայրը՝ 2002 թվականին, իսկ հայրը մահացել է կաթվածից 2009 թվականին[12]։ Լանգմանն ունի կրտսեր եղբայր՝ Դարիուս Լանգմանը, որ ծնվել է հոր վերջին հարաբերություններից։ Նրա հայրը՝ Կլոդ Բերին, եղել է հրեա, իսկ նրա մայրը՝ Անն-Մարի Ռասամ, որ ծնվել էր Լեբանոնում, եղել է քրիստոնյա[13][14][15]։

2008 թվականին Թոմա Լանգմանը դատապարտվել է չորս ամիս բանտարկության իր ընկերուհու՝ Ֆրեդերիկի վրա հարձակման համար, որի հետ նա դուստր էր ունեցել 2002 թվականին[16]։ 2013 թվականի հունիսի 21-ին Լանգմանն ամուսնացել է ֆրանսիացի լրագրող Սելին Բոսկեի հետ[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանգմանը Սեզար-2009 մրցանակաբաշխության ժամանակ

Որպես պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 – Ես ձեզ սիրում եմ (Je vous aime)
  • 1988 – Les années sandwiches
  • 1989 – Jour après jour
  • 1989 – Bille en tête
  • 1990 – Déminage (կարճամետրաժ)
  • 1990 – Ալբերտո ճեպընթաց
  • 1991 – Գիշեր ու ցերեկ
  • 1991 – Paris s'éveille
  • 1992 – Tous les garçons (կարճամետրաժ)
  • 1992 – Les paroles invisibles (կարճամետրաժ)
  • 1992 – Սիրահար
  • 1994 – Le nombril du monde
  • 1995 – Court toujours: Joséphine et les gitans (կարճամետրաժ)
  • 1995 – La musique de l'amour: Robert et Clara
  • 1997 – Une femme très très très amoureuse
  • 1998 – Անանիվ խաղ
  • 2002 – Մեռած բեռ
  • 2006 – Փառքի օրեր

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացված աշխատանք Արդյունք
1989 «Սեզար» կինոմրցանակ) Ամենախոստումնալից դերասան The Sandwich Years Առաջադրված
1992 «Սեզար» կինոմրցանակ) Ամենախոստումնալից դերասան Paris s'éveille Առաջադրված
1994 «Սեզար» կինոմրցանակ) Ամենախոստումնալից դերասան Le nombril du monde Առաջադրված
2009 «Սեզար» կինոմրցանակ) Լավագույն ֆիլմ Մերին։
Պետության թշնամի #1
Առաջադրված
2010 Լյումիեր մրցանակ Լավագույն ֆիլմ Արտիստը Հաղթանակ
2011 Աշվիլի կինոփառատոն Լավագույն գեղարվեստական ֆիլմ Հաղթանակ
Օսթինի կինոփառատոն Մրցույթից դուրս Հաղթանակ
Չիկագոյի միջազգային կինոփառատոն Հիմնադրի մրցանակ Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ Լավագույն ֆիլմ Առաջադրված
Ֆորտ Լոդերդեյլ միջազգային կինոփառատոն Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավժս Վեգասի կինոքննադանների միության մրցանակ Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լիդսի միջազգային կինոփառատոն Լավագույն գեղարվեստական ֆիլմ Հաղթանակ
Միլլ Վիլլի կինոփառատոն Favorite World Feature Հաղթանակ
Սենտ Լուիսի միջազգային կինոփառատոն Լավագույն դրամատիկական գեղարվեստական ֆիլմ Հաղթանակ
2012 Օսկար Տարվա լավագույն ֆիլմ Հաղթանակ
Ավստրալիայի կինոյի ինստիտուտ Լավագույն ֆիլմ Հաղթանակ
BAFTA մրցանակ Լավագույն ֆիլմ Հաղթանակ
«Սեզար» կինոմրցանակ) Լավագույն ֆիլմ Հաղթանակ
«Անկախ հոգի» մրցանակ Լավագույն ֆիլմ Հաղթանակ
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակ Թատերական խաղարկային ֆիլմ Հաղթանակ
Étoiles d'Or Լավագույն ֆիլմ Հաղթանակ
Լավագույն պրոդյուսեր Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1022230026 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.telegraph.co.uk/culture/film/oscars/8929105/Oscars-2012-The-Artist-the-man-behind-the-years-loveliest-film.html
  5. «Procès de l'escort girl: le producteur d'Asterix devra-t-il comparaître? – LePost.fr (17:21)». Archives-lepost.huffingtonpost.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  6. lefigaro.fr (2009 թ․ հունվարի 9). «Le Figaro – Flash actu : Tournage Astérix: l'escort girl acquittée». Le Figaro (French). Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Winners for the 84th Academy Awards | Academy of Motion Picture Arts & Sciences». Oscars.org. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Thomas Langmann: 'Crazy' risk pays off for 'The Artist' producer». Los Angeles Times. 2012 թ․ հունվարի 23. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Academy Invites 176 to Membership». The Academy of Motion Picture Arts and Sciences. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2013 թ․ հուլիսի 19-ին.
  10. «Thomas Langmann – AlloCiné». Allocine.fr. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Claude Berri : adieu, Monsieur Cinéma». Le Point. Paris. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. «Claude Berri : adieu, Monsieur Cinéma, actualité Cinéma : Le Point». Le Point (French). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Thomas Langmann, le nouveau nabab
  14. Ronald Bergan (2009 թ․ հունվարի 14). «Obituary: Claude Berri | Film». The Guardian. UK. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  15. Film – British Federation of Film Societies, Federation of Film Societies (Great Britain) – Google Books. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին – via Google Books.
  16. «Thomas Langmann condamné à quatre mois de prison». Archives.lesoir.be. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  17. «Thomas Langmann et Céline Bosquet : Mariage cinq étoiles devant Marion Cotillard». Pure People. Paris. 2013 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմա Լանգման» հոդվածին։