Ջեյմս Քրոմվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Քրոմվել
Ծննդյան թիվ՝հունվարի 27, 1940(1940-01-27)[1][2] (84 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հնչյունավորող և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0000342

Ջեյմս Օլիվեր Կրոմվել (անգլ.՝ James Oliver Cromwell, հունվարի 27, 1940(1940-01-27)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր, «Էմմի» մրցանակի դափնեկիր (2013), «Օսկարի» հավակնորդ (1996 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Կրոմվելը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգիԼոս Անջելես քաղաքում, մեծացել, հասակ է առել Նյու Յորքի Մանհեթեն շրջանում։ Դերասանուհի Քեյ Ջոնսոնի (1904–1975) և դերասան, ռեժիսոր ու պրոդյուսեր Ջոն Կրոմվելի (1887–1979) որդին է[3][4] . Ավարտել է The Hill դպրոցը, Միդլբերի քոլեջը և Պիտսբուրգի Կարնեգի Մելլոն համալսարանը, որտեղ մեքենաշինություն է ուսումնասիրել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություններ և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1976-1986 թվականներին Ջեյմսն ամուսնացած է եղել Էն Ուլվեստադի հետ, ումից ունեցել է երեք երեխա՝ մեկ դուստր՝ Քեյթ Կրոմվելը (ծնված 1978 թ.) և երկու որդի՝ Ջոն Կրոմվելը (ծնված 1980 թ.) և Քոլին Կրոմվելը (ծնված 1982 թ.)[5]։

1986-ից 2006 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ջուլի Քոբի հետ։ .

2014 թվականի հունվարի 1-ից ամուսնացած է դերասանուհի Էնն Ստյուարտի հետ[6]։։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հաճախ է արտահայտվում PETA-ի համար կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին[7]։

Օրենքի հետ կապված խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին Կրոմվելը ձերբակալվել է Վիսկոնսինի համալսարանի ռեգենտների խորհրդի նիստն ընդհատելու պատճառով, երբ ցույց է տվել կատվի նատուրալիստական լուսանկար՝ բողոքելով ենդանիների նկատմամբ ենթադրյալ դաժան վերաբերմունքի դեմ։ Մամուլում լայնորեն լուսաբանված միջադեպը հանգուցալուծվել է 2013 թվականի մարտի 25-ին։

2015 թվականի դեկտեմբերի 18-ին Կրոմվելը և ևս հինգ հոգի ձերբակալվել են Նյու Յորքի Վավայանդայում՝ իր տան մոտ էլեկտրակայանի կառուցման դեմ բողոքելու համար։ Կրոմվելը և «Աստղային ճանապարհ» ֆիլմում նրա խաղընկերը դարձած դերասան Ջեյ Ջի Հերցլերը եղել են 2016 թվականի հունիսի 6-ին Նյու Յորք նահանգի Ուոթկինս Գլեն քաղաքում ձերբակալված 19 մարդկանց թվում. ձերբակալվել են այն բանի համար, որ մասնակցել են Սենեկա լճի մոտակայքում գտնվող աղի քարանձավներում ստորգետնյա գազի պահեստավորման դեմ բողոքի գործողությանը։

2017 թվականի հունիսի 6-ին նա հեռացվել է դեմոկրատական կուսակցության ժողովից, որին մասնակցում էին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն և երկրի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին։ Նա և իր ցուցարար ընկերները, որոնց խմբակին տվել են «Wawayandw Six» անվանումը, դատապարտվել են անկարգ պահվածքի և շարժմանը խոչընդոտելու համար։ Նրանք տուգանվել են 375 դոլարով և 2017 թվականի հունիսի 29-ին դատապարտվել 16 ժամյա հասարակական աշխատանքի։ Տուգանքի վճարումից հրաժարված Ջեյմսը դատապարտվել է մեկշաբաթյա ազատազրկման[8]։

2017 թվականին նա ձերբակալվել է PETA-ի բողոքի ակցիայի ժամանակ, որն ուղղված էր օրկաների նկատմամբ SeaWorld-ի դրսևորած վերաբերմունքի դեմ, վերաբերմունք, որի հետևանքով ծովային կաթնասունները տառապանքների և վաղաժամ մահվան են ենթարկվում[9]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975 ս Այրվող Բալթիմորը Hot l Baltimore Բիլ Ջեյմս
1976 ֆ Ընթրիք՝ սպանությամբ Murder by Death Մարսել Քասեթ
1978 ֆ Էժան դետեկտիվ The Cheap Detective Շնել
1983 ֆ Զույգ ուղեղով մարդը The Man with Two Brains ռիելթոր
1984 ֆ Կիսախելառների վրեժը Revenge of the Nerds միսթր Սքոլնիք
1984 ֆ Տանկը Tank շերիֆի օգնական
1987 ֆ Կիսախելառների վրեժը 2. Կիսախելառները դրախտում Revenge of the Nerds 2: Nerds in Paradise միսթր Սքոլնիք
1990 հֆ Փափուկ վայրէջք}} Miracle Landing Բի Ջեյ Քոքեր
1992 հֆ Կիսախելառների վրեժը 3։ Հաջորդ սերունդը Revenge of the Nerds 3: The Next Generation միսթր Սքոլնիք
1993 ֆ Ռոմեոն արյունաքամվում է Romeo Is Bleeding Քեյջ
1994 հֆ Կիսախելառների վրեժը 4. Սիրահարված կիսախելառները Revenge of the Nerds IV: Nerds in Love միսթր Սքոլնիք
1995 ֆ Բեյբ Babe ագարակապան Արթուր Հոգիթ
1996 ֆ Աստղային ուղի. Առաջին կոնտակտը Star Trek: First Contact դոկտոր Զեֆրամ Քոքրեյն
1996 ֆ Ժողովուրդն ընդդեմ Լարրի Ֆլինթի The People vs. Larry Flynt Չարլզ Քիթինգ
1996 ֆ Ջնջողը Eraser Ուիլյամ Դոնահյու
1997 ֆ Փոքրիկ հնդկացու արկածները The Education of Little Tree պապիկ
1997 ֆ Լոս Անջելեսի գաղտնիքները L.A. Confidential կապիտան Դադլի Սմիթ
1998 ֆ Առանձնյակ 2 Species II սենատոր Ջադսոն Ռոս
1998 ֆ Ծերուկ Բոբը Owd Bob Ադամ Մաքէդամ
1998 ֆ Խոր ազդեցություն Deep Impact Ալան Ռիթենհաուս
1998 ֆ Բեյբ. Խոճկորը քաղաքում Babe: Pig in the City ագարակապան Արթուր
1998 ֆ Ձյունապատ մայրիներ Snow Falling on Cedars դատավոր Ֆիլդինգ
1999 հֆ Նախագիծ 281 RKO 281 Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ
1999 ֆ Կանաչ մղոն The Green Mile բանտապետ
1999 ֆ Ամուրին The Bachelor քահանա
1999 ֆ Գեներալի աղջիկը The General’s Daughter գեներալ Քեմփբել
2000 ֆ Տիեզերական կովբոյներ Space Cowboys Բոբ Գիրսոն
2002 ֆ Հոյակապ Էմբերսոնները The Magnificent Ambersons մայոր Էմբերսոն
2002 մֆ Սփիրիթ. Պրերիաների ոգին Spirit: Stallion of the Cimarron գնդապետ
2002 ֆ Վախի գինը The Sum of All Fears նախագահ Ֆաուլեր
2003 բհֆ Հրեշտակներն Ամերիկայում Angels in America Հենրի
2003-2005 ս Հաճախորդը միշտ մեռած է Six Feet Under Ջորջ Սիբլի
2003 ֆ Սև գնդակ Blackball Ռեյ
2003 ֆ Ձյուներով քայլողը Snow Walker Շեփարդ
2004 ֆ Սալեմի բաժինը Salem’s Lot հայր Դոնալդ Քալլագան
2004 ֆ Ես՝ ռոբոտս I, Robot դոկտոր Ալֆրեդ
2005 ֆ Ամբողջը կամ ոչինչ The Longest Yard բանտապետ
2006 ֆ Թագուհին The Queen դուքս Ֆիլիպ
2006 հֆ Վրիժառուն Avenger Փոլ Դևերո
2007 բհֆ Հովհաննես Պողոս II Pope John Paul II (miniseries) |Pope John Paul II|Ադամ Ստեֆան Սապեգա}}
2007 ֆ Ջեյն Օսթին Becoming Jane преподобный Остин
2007 ս 24 ժամ 24 hours Ֆիլիպ Բաուեր
2007 ֆ Սարդ մարդը 3 Spider Man 3 Ջորջ Սթեյսի
2008 ֆ Հարցաքննության պատրանք Tortured Ջեք Քոուլ
2008 ֆ Միայնակ մի վայր՝ մեռնլու համար A Lonely Place for Dying Հովարդ Սիմոնս
2008 ֆ Բուշ Կրտսերը W. Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշ
2009 ֆ Սուռոգատներ The Surrogates դոկտոր Քենթեր (ծեր)
2011 ֆ Արտիստը The Artist Քլիֆտոն
2012 ֆ Հաջողության զինվորները Soldiers of Fortune Հոսման
2012-2013 ս Ամերիկյան սարսափ-պատմություն. Հոգեբուժարան American Horror Story: Asylum դոկտոր Արթուր Արդեն
2012 ս Ընդհատակյա կայսրություն Boardwalk Empire Էնդրյու Մելոն
2013 ֆ Քեյթ ՄըքՔոլի նոր փորձը The Trials of Cate McCall դատավոր Սամփթեր
2013-2014 ս Մատնություն Betrayal Թերենս Քարսթեն
2014 մֆ Հերոսների քաղաքը Big Hero 6 պրոֆեսոր Ռոբերտ Քալլագան
2016 ս Հռոմի երիտասարդ պապը The Young Pope կարդինալ Մայքլ Սփենսեր
2016 ֆ Խոստում The Promise Հենրի Մորգենթաու
2017 ֆ Մարշալ Marshall Կարլ Ֆոսթեր
2018 ֆ Աշխարհը յուրյան ժամանակներում 2 Jurassic World: Fallen Kingdom Բենջամին Լոքվուդ
2018-2019 ս Բեռլինյան գործակալական ցանցը Berlin Station Գիլբերթ Դորն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. «John Cromwell — Films as director, Other films». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «freepages.genealogy.rootsweb.com». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Pig's Best Pal». Peoplemag (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  6. Allison Cacich (2014 թ․ հունվարի 9). «Emmy Winner James Cromwell Marries Soap Star Anna Stuart!». Closer Weekly (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  7. «James Cromwell and PETA want pigs out of our Peeps». The Takeout (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  8. «77-Year-Old Babe Actor James Cromwell Sentenced to Jail». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  9. Rebecca Rubin (2017 թ․ հուլիսի 24). «James Cromwell Arrested During SeaWorld Protest». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քրոմվել» հոդվածին։