Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (ֆիլմ, 1930)
Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (անգլ.՝ All Quiet on the Western Front), Էրիխ Մարիա Ռեմարկի համանուն վեպի հիման վրա 1930 թվականին ռեժիսոր Լյուիս Մայլսթոունի նկարահանած ամերիկյան ռազմական ֆիլմ։
Ֆիլմն արժանացել է Օսկար լավագույն ֆիլմի համար հեղինակավոր կինոմրցանակին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից երիտասարդների մասին, ում համար պատերազմը սկզբում թվում էր թեթև շրջագայություն, սակայն արդեն ուսումնական ճամբարում նրանք հասկանում են թե իրականում ինչի հետ գործ ունեն։
Գլխավոր հերոս Պաուլ Բոյմերը, մեկն է պատերազմ մեկնած տասնյակ հազարավոր այդպիսի երիտասարդներից։ Սկզբում շատերի նման նա նույնպես ցուցադրվում է որպես հայրենասեր ու մարդասեր զինվոր։ Սակայն ֆիլմի վերջում Պաուլի պացիֆիզմը սպառվում է պատերազմի արյան ու ցավերի մեջ։ Ի սկզբանե նա դեմ էր պատերազմ մեկնելուն և կոչ էր անում բոլորին չգնալ ռազմաճակատ, չզոհել սեփական կյանքն ու կորցնել հոգին, որի համար իր հարազատ քաղաքում նրան համարում էին վախկոտ ու դավաճան։ Ֆիլմի վերջում Պաուլը զոհվում է։
Ֆիլմի վերջին տեսարանում զինվորների գերեզմանների խաչերի ֆոնի վրա ցուցադրվում են դեմքեր, ովքեր մասնակցել են հերթական անիմաստ պատերազմին, և որը խլել է նրանցից ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյու Այրես - Պաուլ Բոյմեր
- Լուիս Վոլհայմ - Կատ (Ստանիսլավ Կատչինսկի)
- Ջոն Ռեյ - Հիմելշտոս
- Առնոլդ Լյուսի - պրոֆեսոր Կանտերոկ
- Բեն Ալեքսանդր - Ֆրանց Կեմմերիխ
- Օուեն Դևիս կրտսեր - Պիտեր
- Ուոլտեր Ռոջերս - Բեն
- Ուիլյամ Բեյքուել - Ալբերտ Կրոպպ
- Ռասսել Գլիսոն - Մյուլլեր
- Ռիչարդ Ալեքսանդր - Վեստհուս
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ստացել է 4 մրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար, ներկայացված է եղել ևս 2 Օսկարի
Ստացել է[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Լյուիս Մայլսթոուն
Ներկայացվել է[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լավագույն օպերատոր - Արթուր Էդերսոն
- Լավագույն ադապտացված սցենար - Ջորջ Էբբոտ, Մաքսվելլ Անդերսոն, Դել Էնդերս
Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում ֆիլմը 7-րդն է էպիկական ֆիլմերի ցուցակում։
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) վարկանիշային ցանկում գտնվում է 219-րդ տեղում (04.12.2011 թ. դրությամբ)
- 1990 թվականին ֆիլմը ընդգրկվել է ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։
1979 թվականին ռեժիսոր Դելբերտ Մաննը նույն ստեղծագործության հիման վրա նկարահանել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» հեռուստատեսային ֆիլմը, որն արժանացել է Ոսկե Գլոբուս և Էմմի (մրցանակ) մրցանակների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0020629/
- ↑ https://www.filmaffinity.com/en/film541905.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=allquietonthewesternfront.htm
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47828.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://stopklatka.pl/film/na-zachodzie-bez-zmian-1930
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 http://www.imdb.com/title/tt0020629/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (1930)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- tcm.com կայքում(անգլ.)
- «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (1930)»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է (1930)(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ֆիլմի մասին AmericanRhetoric.com կայքում (անգլ.)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1930 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Սև-սպիտակ ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Լյուիս Մայլսթոունի ֆիլմեր
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆրանսերեն ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Պեպլումներ