Մաքսվել Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսվել Անդերսոն
անգլ.՝ Maxwell Anderson
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1888(1888-12-15)[1][2][3][…]
ԾննդավայրԱտլանտիկ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Մահացել էփետրվարի 28, 1959(1959-02-28)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՍթենֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀյուսիսային Դակոտայի համալսարան[1], Սթենֆորդի համալսարան և University of North Dakota College of Arts and Sciences?
Մասնագիտությունսցենարիստ, լրագրող, դրամատուրգ, գրող, ուսուցիչ, բանաստեղծ և երգերի հեղինակ
ԱշխատավայրՍթենֆորդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Maxwell Anderson Վիքիպահեստում

Մաքսվել Անդերսոն ( անգլ.՝ Maxwell Anderson; դեկտեմբերի 15, 1888(1888-12-15)[1][2][3][…], Ատլանտիկ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - փետրվարի 28, 1959(1959-02-28)[1][2][3][…], Սթենֆորդ), Ամերիկայի Միացյալ Նահանգներ թատերագիր և թատրոնի տեսաբան։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսվել Անդերսոնը Ուիլյամ Լինկոլն Անդերսոնի 8 երեխաներից ավագն էր։ Երբ Մաքսվել Ուիլյամ Անդերսոնը ծնվեց, Ուիլյամ Անդերսոնը աշխատում էր որպես անտառահատ, ավելի ուշ սկսեց աշխատել երկաթգծում, որպես հրշեջ և զբաղվել բապտիստական քարոզչությամբ։ Քանի որ քարոզիչ Անդերսոնը հաճախ էր փոխում իր բնակավայրը, նրա ընտանիքը ստիպված էր ճանապարհորդել ամբողջ Միջին արևելքով Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Անդերսոնները շատ աղքատ էին ապրում։ Մաքսվելը արդեն 13 տարեկանում ստիպված էր աշխատել որպես ցերեկային աշխատող։ Տղան հասցրել էր հաճախել Միջին արևելքի 10 տարբեր դպրոցներ և կրթությունը նրա մոտ ընդհատումներով էր ստացվել, սակայն նա պաշտում էր գիրք կարդալ։ Մերժելով հոր առաջարկը՝ գնալ իր հետքերով և դառնալ հոգևոր դեմք, 1908 թվականին ընդունվում է Հյուսիսային Դակոտայի համալսարան, որը գտնվում է Գրանդ Ֆորքս ավանում։ Այստեղ նա առաջին անգամ այցելեց թատերական ներկայացման՝ Հենրիկ Իբսենի «Գեդդա Գաբլեր» պիեսը, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս հայտնի ռուս դերասանուհի Ալլա Նազիմովան։ Ավարտելով համալսարանը՝ Անդերսոնը ամուսնանում է և 2 տարվա ընթացքում սկսում է դասավանդել Անգլերեն և գրականություն Միննեվոկան ավանի դպրոցում, հետագայում սկսում է աշխատել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ աշխատանքին զուգահեռ շարունակում է կրթությունը Սթենֆորդի համալսարանում։ Համալսարանն ավարտելով, ստանում է մագիստրոսի աստիճան անգլերեն գրականության ոլորտում։ Այդ ժամանակ նա ամսագրերում տպագրում էր իր առաջին հոդվածներն ու բանաստեղծությունները։ 1917 թվականի աշնանը նա աշխատանքի է անցնում Կալիֆոռնիայի Ուիտտերա քոլեջում։ Սակայն նրա պացիֆիստական խիստ դիրքորոշումը Եվրոպայի պատերազմական գործողությունների մեջ ԱՄՆ-ի ընդգրկվելու նկատմամաբ, ստիպում է նրան հեռանալ աշխատանքից։ Հետագայում նա աշխատում է «San Francisco Chronicle», նյույորքյան «The New Republic» և «New York World» խմբագրություններում։ Այս ամենից զատ, նա մեծ պատասխանատվություն էր զգում հանդիսատեսի հանդեպ, ինչն էլ կանխատեսում էր նրա ապագա գործունեությունը։ Նա 1920 թվականին գրում է իր առաջին «Սպիտակ անապատ» բանաստեղծական պիեսը, որը 1923 թվականին բեմադրվեց և ունեցավ միջին հաջողություն։ Բայց ի շնորհիվ պիեսի, հեղինակին նկատեց Լորենս Ստոլինգը, ով լրագրող էր և «New York World»-ում եղել էր Անդերսոնի գործընկերը։ Դեռ այն ժամանակ նա Անդերսոնին առաջարկել էր միասին գրել հակապատերազմական պիես և հետագայում էլ դարձավ նրա դրամաների հեղինակակիցը։ 1924 թվականի աշնանը Նյու Յորքում ցուցադրված «Փառքի գինը» պիեսը մեծ սկանդալ առաջացրեց, և Նյու Յորքի քաղաքական վարչությունը պատրաստվում էր դատական գործ սկսել հեղինակների դեմ։ Սակայն հանդիսատեսը ներկայացումը մեծ խանդավառությամբ էր ընդունել։ «Փառքի գինը» ունեցել է ավելի քան 400 ցուցադրություն և իր հեղինակների դարձրել հռչակավոր։ Հաջորդ երկու պիեսները, որոնք գրվել էին Անդերսոնի և Ստոլլինգի համատեղությամբ, հաջողություն չունեցան, և նրանց ստեղծագործական դուետը խզվեց։ Սակայն 1927 թվականին նրանց կողմից ստեղծված «Շաբաթ օրվա երեխաները» կատակերգությունը և հատկապես Հարոլդ Հիկերսոնի «Կայծակի աստվածները» դրաման, նվիրված աշխատավոր հեղափոխականներ Սակկոյի և Վանցետիի դատական գործին, ովքեր դատապարտվել էին մահապատժի՝ մեծ հաջողություն ունեցան։ «Կայծակի աստվածները» պիեսը, որտեղ հեղինակը նկարագրում է բուրժուական հեղափոխականների բռնությունները անարխիստների կողմից, նպաստեց XX-րդ դարի 30-ական թվականներին ամերիկացի դրամատուրգների կողմից սոցիալական պիեսների ստեղծմանը։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-ական թվականների սկզբին Անդերսոնը Նյու Սիթի ավանի հարևանությամբ ֆերմա է գնում և բնակվելով այնտեղ սկսում է աշխատել։ Նա ստեղծագործում է պատմական դրամաներ «Ելիզավետա թագուհին», «Մարիա շոտլանդուհին», «Վէլի Ֆորջը» (ամերիկացիների՝ անկախության համար պատերազմի մասին)։ 1933 թվականին լույս է տեսնում «Ձեր զույգ տները» պիեսը, որը որպես եզակի երգիծանք, արժանացավ ամերիկյան Կոնգրեսի հավանությանը, որի համար Անդերսոնը արժանացավ Պուլիցերյան մրցանակի։ 1935 թվականին ցուցադրվում է «Կայծակի աստվածները» պիեսի երկրորդ մասը՝ «Ձմռան թագավորություն» ողբերգությունը, արժանանալով 1935-36 թվականների թատրոնի քննադատների մրցանակին։ Մեկ տարի անց Անդերսոնը արժանացավ այդ նույն մրցանակին երկրորդ անգամ «Հայ Տոր» պիեսի համար( 1936-37 թվական)։

1933 թվականին նացիստական Գերմանիայից ԱՄՆ է գաղթում կոմպոզիտոր Կուրտ Վայլը, ում հետ Անդերսոնը ընկերանում է և 1935 թվականին միասին ստեղծում են «Հոլանդացի տեղահանվածների տոնը» երաժշտական կատակերգությունը։ 1954 թվականին նրա «Սեպտեմբերյան երգը» կատակերգությունը ավելի շատ եկամուտ բերեց, քան բոլոր պիեսները միասին վերցրած։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անդերսոնը այլ դիրք է զբաղեցնում, քան 1917 թվականին։ Ֆաշիզմի դեմ պայքարի և հաղթանակի անհրաժեշտության մասին նա գրում է «Սուրբ Մարկի օրվա նախօրեին» պիեսում (1942), և հատկապես «Մոմը քամու մեջ» (1941) պիեսում, որի գործողությունները կատարվում են օկուպացված Ֆրանսիայում.

Հետպատերազմական շրջանում դրամատուրգը սկսեց ստեղծագործել մի քանի պատմական դրամաներ՝ «Ժաննա Լոտերինգսկայան» (Ժաննա դ'Արկի մասին), «Աննա Բոլեյնի հազար օրը», «Ոտաբոբիկը Աթենքում» (Սոկրատեսի կյանքի վերջին ամիսների մասին )։ Վերջին ողբերգության վրա նա աշխատել է ավելի քան 6 տարի և նրա հետ կապված մեծ սպասելիքներ ուներ, այդ իսկ պատճառով նա իր թատերական ձախողմանը չկարողացավ ըմբռնումով մոտենալ։ Դրանից հետո նա 1954 թվականին Բրոդվեյ թատրոնում նեկայացնում է «Վատ ընտանիք» պիես-թրիլլերը, որը ունեցավ աղմկոտ և սկանդալային հաջողություն։

Մաքսվել Անդերսոնը եղել է առաջին և միակ ( եթե չհաշվենք Արթուր Միլլերի թողարկած «Ողբերգությունը և հասարակ մարդը » գիրքը) ամերիկացի դրամատուրգը, ով ուսումնասիրել է ողբերգության տեսությունը։ 1947 թվականին թողարկվել է Անդերսոնի «Բրոդվեայից մի կողմ, Ակնարկ թատրոնի մասին» ժողովածուն (Off Broadway, Essays about the Theater), որտեղ նա ամփոփում է իր փորձը որպես դրամատուրգ և գրում Է թատրոնում հասարակության դերի մասին։

Ընտրյալ պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպիտակ անապատ», White Desert 1922
  • «Փառքի գինը», What Price Glory 1924
  • «Շաբաթ օրվա երեխաները», Saturday´s Children 1927
  • «Կայծակի աստվածները», Gods of Lightning 1928
  • «Ելիզավետա թագուհին», Elisabeth the Queen 1930
  • «Մարիա Շոտլանդացի», Mary of Scotland 1933
  • «Վէլլի Ֆորջ», Valley Forge 1934
  • «Ձեր զույգ տները», Both Your Houses 1933
  • «Ձմռան թագավորությունը», Winterset 1935
  • «Անթև հաղթանակ», The Wingless Victory 1936
  • «Արքաների դիմակները», The Masque of Kings 1937
  • «Աստղային նավ», The Star-Wagon 1937
  • «Ճաշկերույթ» (радиопьеса), The Feast of Ortolans 1937
  • «Հայ Տոր», High Tor 1937
  • «Հոլանդացի տեղահանվածների տոնը», Knickerbocker Holiday
  • «Կի Լարգո», Key Largo 1939
  • «Մոմը քամու մեջ», Candle in the Wind 1941
  • «Սուրբ Մարկի օրվա նախօրեին», The Eve of St.Mark 1942
  • «Ժաննա Լոտերինգսկայան», Joan of Lorraine 1946
  • «Աննա Բոլեյնի հազար օրը», Anne of the Thousand Days 1948
  • «Աստղերի մեջ մոլորվածները», Lost in the Stars 1949
  • «Ոտաբոբիկը Աթենքում», Barefoot in Athens, 1951
  • «Վատ ընտանիք», Bad Seed 1954.

Աշխատանք կինոարտադրությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսվել Անդերսոնը աշխատել է նաև կինոյում։ Նրա «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմի սցենարը, ըստ Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի (ռեժ, Լյուիս Մայլսթոուն, 1930), արժանացել է «Օսկար» մրացանակի։ Նրա պիեսներից շատերը էկրանավորվել են հայտնի ռեժիսորների կողմից (Ռաուլ Ուոլշ, Ջոն Ֆորդ, Ջոն Հյուսթոն, Ռուբեն Մամուլյան և ուրիշներ)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսվել Անդերսոն» հոդվածին։