Կուրտ Վայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուրտ Վայլ
Bundesarchiv Bild 146-2005-0119, Kurt Weill.jpg
Ի ծնե անունգերմ.՝ Kurt Julian Weill
Ծնվել էմարտի 2, 1900(1900-03-02)[1][2][3][…]
Դեսո, Q1803123?, Principality of Anhalt[4][5]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա և Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[6][7]
Մահացել էապրիլի 3, 1950(1950-04-03)[1][8][2][…] (50 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][9][10][…]
Ժանրերօպերա, սիմֆոնիա և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր, երաժիշտ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
ԱմուսինԼոթե Լենյա և Լոթե Լենյա
Պարգևներ«Թոնի» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար, Drama Desk Award for Outstanding Music? և Ազգային գիտական մեդալ
Կայքkwf.org
Kurt Weill Վիքիպահեստում

Կուրտ Յուլիան Վայլ (նաև Վեյլ[11], գերմ.՝ Kurt Julian Weill, մարտի 2, 1900(1900-03-02)[1][2][3][…], Դեսո, Q1803123?, Principality of Anhalt[4][5] - ապրիլի 3, 1950(1950-04-03)[1][8][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][9][10][…]), գերմանացի երգահան, որն ավելի հայտնի է դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի հետ համագործակցությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտ Վայլը Դեսաու քաղաքի սինագոգի գլխավոր կանտոր և պատարագային երաժշտության հեղինակ Ալբերտ Վայլի որդին էր, որը սովորել է Բեռլինում 1918-1924 թվականներին, նախ՝ Ֆ. Քոչի և Էնգելբերտ Հումբերդինկի, այնուհետև Ֆերուչիո Բուզոնիի և Ֆիլիպ Յարնախի մոտ։ Վայլի վաղ շրջանի ստեղծագործությունների վրա զգացվում է նրա նրա ուսուցիչների և Ստրավինսկու ազդեցությունը: 1920-ական թվականների կեսերին միտումնավոր պարզեցրել է իր երաժշտական ​​լեզուն՝ ներմուծելով նոր հանրաճանաչ տարրեր, այդ թվում՝ ջազի:

Դրամատուրգ Գեորգ Կայզերի հետ ստեղծել է մի շարք աշխատանքներ՝ «Նոր Օրֆեուս» կանտատը (1925), «Պրոտագոնիստ» (1926) և «Թագավորը լուսանկարվում է» (1928) օպերաները:

1927 թվականին ծանոթացել է բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի հետ, որը հիմք է դրել երկար և բեղմնավոր համագործակցության: Առաջին համատեղ փորձը նույն տարում ստեղծված «Մահագոնի» փոքրիկ օպերան էր, որը երկու տարի անց վերածվել է «Մահագոնի քաղաքի վերածնունդն և անկումը» լիարժեք օպերային[12]: Բրեխտի ստեղծագործությունների հիման վրա գրել է «Բեռլինյան ռեքվիեմը» (1928), «Յոթ մահացու մեղքեր» բալլադը: Դրամատուրգին և կոմպոզիտորին հռչակ է բերել 1928 թվականին Շիֆբաուերդամի թատրոնում բեմադրված «Երեք գրոշանոց օպերա»-ն, որի որոշ հատվածներ ներկայացումից անմիջապես հետո լայն ժողովրդականություն են ձեռք բերել[13]:

1933 թվականին նացիստական ​​Գերմանիայից արտագաղթել է Փարիզ, իսկ 1935 թվականին՝ Միացյալ Նահանգներ: Շարունակել է ակտիվ աշխատել երաժշտական ​​թատրոնի և մյուզիքլի ​​ժանրում: Նյու Յորքում դեբյուտը կատարել է Ֆրանց Վերֆելի լիբրետոյի հիման վրա ստեղծված «Երդման ուղին» բիբլիական դրամայով: Իր կյանքի ամերիկյան ժամանակահատվածում գրել է 10 մյուզիքլ, որոնցից շատերը՝ «Նիկերբոկերի հանգստյան օրը» (1938), «Փողոցային տեսարան» (1947, ըստ Էլմեր Ռայսի համանուն պիեսի), «Աստղերում կորածը» (1949) դասվում էին ամենասիրվածների շարքում Ջորջ Գերշվինի և Իրվինգ Բեռլինի մյուզիքլների հետ: Սիոնիզմի ​​գաղափարով տարված՝ 1948 թվականին գրել է Բ. Հեխտի «Դրոշի ծնունդը» դրամայի երաժշտությունը, որը բեմադրվել էր Իսրայելի պետության հռչակման առիթվ և որին մասնակցում էին Պ. Մունին, Ցիլի Ադլերը և Մ. Բրանդոն։

Վայլի գործերը հատուկ տեղ են գրավում XX դարի երաժշտական ​​մշակույթում: Նրա որոշ մեղեդիներ, որոնցից առավել հայտնի «Մեք դանակի բալլադը» «Երեք գրոշանոց օպերայից», դարձել են ջազային չափանիշներ: Վայլն այն եզակի կոմպոզիտորներից է, որը կարողացել է իսկական կամուրջ ստեղծել «լուրջ» և «թեթև» երաժշտության միջև: Մեծ ազդեցություն է ունեցել ակադեմիական կոմպոզիտորների վրա (Կ. Օրֆ, Բ. Բրիտտեն), եվրոպական և ամերիկյան երգային մշակույթի վրա, ինչպես նաև դարձել է երաժշտական ​​բազմաոճայնության առաջատարը, որը մշակվել է 1970-90 թվականներին:

Կուրտ Վայլը երկու անգամ ամուսնացել է ավստրիացի դերասանուհի Լոթե Լենյայի հետ. առաջին անգամ ամուսնացել են 1926 թվականին, որն ավարտվել է ամուսնալուծությամբ 1933 թվականին, սակայն 1937 թվականին զույգը նորից է ամուսնացել, որը շարունակվել է մինչև կոմպոզիտորի մահը: 1943 թվականին զույգն ստացել է ԱՄՆ քաղաքացիություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118630202 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://ibdb.com/person.php?id=7112
  6. http://www.tv.com/m/shows/american-horror-story/bullseye-3053970/trivia/
  7. http://www.nytimes.com/1994/01/31/arts/review-opera-kurt-weill-goes-back-to-the-hood-in-a-near-forgotten-street-scene.html
  8. 8,0 8,1 8,2 http://www.britannica.com/EBchecked/topic/639002/Kurt-Weill
  9. 9,0 9,1 9,2 http://www.songwritershalloffame.org/exhibits/C78
  10. 10,0 10,1 10,2 http://www.broadwayworld.com/cincinnati/article/University-of-Cincinnati-CCM-Kicks-Off-Yearlong-Kurt-Weill-Festival-Oct-19-20121018
  11. Вайль Курт // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 509. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  12. Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 69, 73.
  13. Эткинд Е. Трёхгрошовая опера // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]