Լյուդովիկ Բուրս (ֆր.՝ Ludovic Bource, օգոստոսի 19, 1970(1970-08-19), Pontivy), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն», «Գործակալ 117. առաքելություն Ռիոյում» և «Արտիստը» ֆիլմերի համար իր գրած երաժշտության շնորհիվ։ 2012 թվականին արժանացել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս», «Օսկար», BAFTA, Սեզար կինոմրցանակների[3][4]։ Այդ նույն տարվա հունիսին Լյուդովիկ Բուրսը հրավիրվել է անդամակցելու Շարժանկարային արվեստների և գիտությունների ակադեմիային[5]։
Ծնվել է Ֆրանսիայի Մորբիան դեպարտամենտի Պոնտիվի քաղաքում։ Կարիերան սկսել է գովազդային հոլովակների համար երաժշտություն գրելով, այնուհետև նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ Mes amis (1999), En attendant (2000), Spartacus (2003), Sirene Song (2005) ժապավենները։ Որոշ ժամանակ անց սկսել է համագործակցել անվանի կինոռեժիսոր Միշել Խազանավիչուսի հետ՝ երաժշտություն գրելով նրա նկարահանած «Գործակալ 117. Կահիրեն՝ լրտեսական բույն», «Գործակալ 117. առաքելություն Ռիոյում» և «Արտիստը» ֆիլմերի համար, որոնցից վերջինը առանձնահատուկ ջերմ ընդունելության է արժանացել՝ նվաճելով«Ոսկե գլոբուս», «Օսկար», BAFTA, Սեզար կինոմրցանակներ[6][6]։