Սեսյու Հայակավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեսյու Հայակավա
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1889(1889-06-10)[1][2][3][…]
Ծննդավայր՝Թիբա
Վախճանի թիվ՝նոյեմբերի 23, 1973(1973-11-23)[2][3][4] (84 տարեկան)
Վախճանի վայր՝Տոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն՝ Ճապոնիա
Մասնագիտություն՝դերասան, վիպասան, սցենարիստ, կինոռեժիսոր, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0370564

Սեսյու Հայակավա ({{nihongo Kintarō Hayakawa|早川 金太郎|Hayakawa Kintarō|, բեմական անունը՝ Հայակավա Սեսյու, անգլերեն՝ Sessue Hayakawa. հունիսի 10, 1889(1889-06-10)[1][2][3][…], Թիբա - նոյեմբերի 23, 1973(1973-11-23)[2][3][4], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ամերիկացի և ճապոնացի դերասան։ Լայնորեն ճանաչված հոլիվուդյան աստղ է եղել համր կինոյի ժամանակներում՝ 1910-ական թվականներին և 1920-ական թվականների սկզբին։ Հայակավան դարձել է ասիական ծագում ունեցող առաջին տղամարդ դերասանը, ով աստղային համբավ է նվաճել Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Ազնվատոհմիկի իր գեղեցկությամբ ("broodingly handsome")[5] և տպավորիչ դերակատարումներով, տիրապետող սեքսուալ չարագործների կերպարների մարմնավորումներով հազարավոր ամերիկուհիների սրտեր է գրավել, այն էլ՝ ռասայական խտրականության ժամանակներում, և դարձել է Հոլիվուդի առաջին տղամարդ սեքս խորհրդանիշերից մեկը[6][7][8]։

Հայակավան իր ժամանակների առավել բարձր վարձատրվող աստղերից էր. 1915 թվականին նա շաբաթական $5.000 դոլար է վաստակել, իսկ 1918-1921 թվականներին, երբ գործել է իր կինոընկերությունը, տարեկան վաստակել է 2 միլիոն դոլար[9][10][11]։ ԱՄՆ-ում հակաճապոնական տրամադրությունների աճի և գործարարության ասպարեզում առաջ եկած դժվարությունների պատճառով[12] Հայակավան 1922 թվականին լքել է Հոլիվուդը և մի քանի տարի դերակատարումներով հանդես եկել Բրոդվեյում, ինչպես նաև Ճապոնիայում ու եվրոպական մի շարք երկրներում։ Հոլիվուդ վերադարձել է 1931 թվականին, խաղացել «Վիշապի դուստրը» Daughter of the Dragon ֆիլմում[13]։

Հայակավայի առավել հիշարժան դերերից են ծովահենների պարագլուխ Կուալան (Swiss Family Robinson, 1960 թ.) և գնդապետ Սաիտոն (The Bridge on the River Kwai, 1957), որի համար առաջադրվել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի «Տղամարդու երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում[14]։ Հայակավան իր ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում գլխավոր դերերի կատարումով հանդես է եկել ութսունից ավելի կինոնկարներում, որոնցից երեքը (The Cheat, The Dragon Painter և The Bridge on the River Kwai) ներառվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային կինագրանցամատյանում (United States National Film Registry[15][16][17]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեսյու Հայակավան ծնվել է 1889 թվականի հունիսի 10 ին Թիկուրա քաղաքում (ներկայիս Մինամիբոսո քաղաքը Չիբա պրեֆեկտուրայում )։ Հայակավաների ընտանիքը պատկանում էր սամուրայների դասին։ Սեսյուն սովորել է ճապոնական ռազմածովային սպաների դպրոցում։ Ստորջրյա սուզման հետևանքով նրա ականջի թմբկաթաղանթը պայթել է, և դրա պատճառով նրա զինվորական կարիերան ընդհատվել է։ Տասնութ տարեկանում Սեսյու Հայակավան փորձել է հարա-կիրի գործել։ Բժիշկները մի քանի ամիս պայքարել են նրա կյանքի համար։ Դրանից հետո նա երկար ժամանակ ճգնավորի կյանք է վարել մի հեռավոր տաճարում։

1909 թվականին Սեսյուն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ 1913 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է արվեստների բակալավրի աստիճան։ Նա իր կնոջ՝ Ցուրու Աոկիի[18] հետ միասին խաղացել է Սան Ֆրանցիսկոյում «Թայֆուն» ներկայացման մեջ, որտեղ նրան տեսել է Թոմաս Ինսը։ Եվ ամուսնական զույգը 1914 թվականին նկարահանվել է Ինսի երկու մեծ ֆիլմերում՝ « Աստվածների ցասումը » և « Թայֆունը »։ Սեսյուն նկարահանվել է նաև «Գեթիսբուրգի ճակատամարտը» կինոնկարում։ և Սեսիլ ԴեՄիլի «Խաբեություն» ֆիլմում։

Ճանաչում և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 - Օսկարի հավակնորդ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում՝ « Կուայ գետի կամուրջը» ֆիլմում գնդապետ Սաիտոյի դերի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1912 - Նեմեսիս / His Nemesis
  • 1913 - Գեթիսբուրգի ճակատամարտը / The Battle of Gettysburg
  • 1914 - Թայֆուն / The Typhoon - Tokorama
  • 1914 - Աստվածների ցասումը
  • 1914 - Տոհմի վերջին ներկայացուցիչը
  • 1915 - Գայթակղություն / Temptation
  • 1915 - Խաբեություն / The Cheat
  • 1919 - Գորշ հորիզոն / The Gray Horizon
  • 1937 - Յոշիվարա / Yoshiwara
  • 1949 - Տոկիոցի Ջոն / Tokyo Joe
  • 1955 - Բամբուկե տուն / House of Bamboo
  • 1957 - Կվայ գետի կամուրջը - գնդապետ Սաիտո
  • 1959 - Կանաչ առանձնատներ / Green Mansions
  • 1960թ .՝ Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը / Swiss Family Robinson
  • 1966 - Ցերեկով երազներ տեսնողը / The Daydreamer

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. Saltz, Rachel (2007 թ․ սեպտեմբերի 7). «Sessue Hayakawa: East And West, When The Twain Met». The New York Times.
  6. Miyao 2007, էջեր. 1–3, 191, 227, 281
  7. Prasso, Sheridan (2006). The Asian Mystique: Dragon Ladies, Geisha Girls, and Our Fantasies of the Exotic Orient. PublicAffairs. էջ 124. ISBN 978-1586483944.
  8. Warner, Jennifer (2014). The Tool of the Sea: The Life and Times of Anna May Wong. CreateSpace Independent Publishing Platform. էջ 8. ISBN 978-1502403643.
  9. «Sessue Hayakawa: The Legend». Goldsea. p. 2.
  10. Miyao 2007, էջեր. 334, 325
  11. Miyao 2007, էջ. 176
  12. Miyao 2007, էջ. 227
  13. Miyao 2007, էջ. 263
  14. Nakagawa, Orie (2012). Sesshū! : sekai o miryōshita Nihonjin sutā Hayakawa Sesshū. Kodansha. ISBN 978-4062179157.
  15. Eaton, William J. (1993 թ․ դեկտեմբերի 15). «Out of the Vault and Onto the Film Registry's List : Movies: Some of the Library of Congress' newly selected classics and popular favorites will make a nationwide tour next September». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. Tsutakawa, Mayumi (2017 թ․ մարտի 2). «STG presents Sessue Hayakawa in The Dragon Painter». International Examiner. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. «Complete list of films admitted». CNN. 1997 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. Chuong, Chung (1999). Distinguished Asian Americans: A Biographical Dictionary. Greenwood. էջ 111. ISBN 978-0313289026.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսյու Հայակավա» հոդվածին։