Արմանդո Բո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմանդո Բո
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 9, 1978(1978-12-09)[1] (45 տարեկան)
Ծննդավայր՝Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն՝ Արգենտինա
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր
Պարգևներ՝
Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար
IMDb։ID 3174584

Արմանդո Բո (իսպ.՝ Armando Bó, դեկտեմբերի 9, 1978(1978-12-09)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի սցենարիստ և ռեժիսոր։ Իր զարմիկ Նիկոլաս Ջակոբենեի, Ալեքսանդր Դինելարիսի և ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի հետ 2015 թվականին Օսկարի 87-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում 2014 թվականի «Բըրդմեն» ֆիլմի համար[2]։ Նա 2016 թվականին եղել է «Փրկապարան» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, որը 2017 թվականին One Show Awards-ի մրցանակակիր է եղել։

Նրա հայրը դերասան Վիկտոր Բոն է, մայրը՝ Չիա Սլայը, իսկ հայրական պապը եղել է կինոռեժիսոր Արմանդո Բոն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.adorocinema.com/personalidades/personalidade-19418/
  2. Gettell, Oliver (2015 թ․ փետրվարի 22). «Oscars 2015: 'Birdman' quartet wins for original screenplay». latimes.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.