Սամ Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամ Վուդ
Sam Wood.croop.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 10, 1883(1883-07-10)[1]
Ծննդավայր՝Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]
Վախճանի թիվ՝սեպտեմբերի 22, 1949(1949-09-22)[1][2] (66 տարեկանում)
Վախճանի վայր՝Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
IMDb։ID 0939992

Սամուել Գրոսվենոր Վուդ (անգլ.՝ Samuel Grosvenor (Sam) Wood, հուլիսի 10, 1883(1883-07-10)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 22, 1949(1949-09-22)[1][2], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, որն առավել հայտնի է Հոլիվուդում հիթ դարձած՝ A Night at the Opera, A Day at the Races, Goodbye, Mr. Chips, The Pride of the Yankees ֆիլմերի արտադրությամբ: Նա նաև հանդես է եկել մի քանի դերերով և նախագծեր գրելով:

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարքս եղբայրները Վուդի հետ A Day at the Races ֆիլմի նկարահանման ժամանակ:

Վուդը ծնվել է Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա: Կարիերան սկսել է որպես դերասան[3] և 1915 թվանանին աշխատել է Սեսիլ Բլաունտ դե Միլլի մոտ որպես ասիստենտ:

Վուդը 1927 թվականին անդամակցել է Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերությանը, որտեղ անցել է նրա կարիերայի մեծ մասը[4]: Մարքս եղբայրների A Day at the Races ֆիլմի նկարահանման ժամանակ Վուդին մտահոգում էր եղբայրների անլուրջ վերաբերմունքը և նա բարկացած ասում է. «Կավից չի կարող դերասան լինել»: Գրուչո Մարքսը անմիջապես պատասխանում է. «Իսկ փայտից չի կարող ռեժիսոր լինել»: Վուդը Ջինջեր Ռոջերսին ներկայացրեց իր օսկարակիր Kitty Foyle ֆիլմի (1940) միջոցով: Նա առաջադրված էր լավագույն ռեժիսոր անվանակարգում:

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը դառնում էր չափազանց պահպանողական: 1943 թվականին նրան գրավում է Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ) ֆիլմի հակաֆաշիստական բովանդակությունը և ասում է. «Դա կլիներ միևնույն սիրո պատմությունը, եթե նրանք լինեին մյուս կողմում»: 1944 թվականին նա հիմնադրում և նախագահում է Motion Picture Alliance for the Preservation of American Ideals[5]: Կազմակերպությունը լուռ լոբբինգի է ենթարկում հակաամերիկյան հետաքննության հանձնաժողովին՝ քննարկելու կինոարտադրության մեջ կոմունիստական տարրերը, ինչը տեղի է ունենում 1947 թվականին: Վուդը իր մոտ պահում էր սև նոթատետր, որտեղ գրում էր այն մարդկանց անունները, որոնց համարում էր դիվերսանտ: Նրա աղջիկը՝ Ջեյն Վուդը ասում էր, որ խաչակրաց արշավանքը վերափոխել է իր հորը՝ դարձնելով դաժան և կոպիտ: 1949 թվականի հանդիպումից կարճ ժամանակ անց, որի ընթացքում բախում էր ունեցել լիբերալ սցենարիստի հետ, նա դատի է տալիս խմբին՝ իրեն զրպարտելու համար: Վուդը տառապում էր մահացու սրտային անբավարարությամբ: Նա մի պայման էր ավելացրել իր կտակում. «Ոչ ոք, այդ թվում իր երեխաները, չկարողացան ստանալ ժառանգությունը, քանի դեռ չներկայացրին օրինական փաստաթուղթ այն մասին, որ իրենք երբևէ կոմունիստ չէին եղել»[6]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամուել Գրոսվենոր Վուդը ծնվել է 1883 թվականի հուլիսի 10-ին Ֆիլադելֆիայում՝ Փենսիլվանիայում, Ուիլիամ Հենրի Վուդի և Կատերինե Վուդի ընտանիքում: Վուդը 1908 թվականի օգոստոսի 25-ին ամուսնանում է Կլարա Լուիս Ռոուշի հետ: Նա մահացել է 1949 թվականին: Վուդի աղջիկներից մեկը Գլորիա Վուդն է՝ կինոյի և հեռուստատեսության դերասանուհի Ք.Թ.Սթիվենսը: Մյուս աղջիկը՝ Ջեյն Վուդը նույնպես դերասանուհի է, որն ամուսնացել է Ջոյ Սոյերի հետ:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը մահացել է Հոլիվուդում, 66 տարեկան հասակում՝ սրտի կանգից: Նրա գերեզմանը գտնվում է Գլենդելի Forest Lawn Memorial Park-ում: Կինոարտադրության մեջ մեծ ավանդ ունենալու համար 1960 թվականի փետրվարի 8-ին Հոլվիդուդյան փառքի ճեմուղում ստացել է աստղ:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ ստեղծված ֆիլմերը:

  • Double Speed (1920)
  • Excuse My Dust (1920 film)
  • Sick Abed (1920)
  • What's Your Hurry? (1920)
  • A City Sparrow (1920)
  • Her Beloved Villain (1920)
  • Her First Elopement (1920)
  • The Snob (1921)
  • Peck's Bad Boy (1921)
  • The Outside Woman (1921)
  • The Great Moment (1921)
  • Under the Lash (1921)
  • Don't Tell Everything (1921)
  • Her Husband's Trademark (1922)
  • Her Gilded Cage (1922)
  • Beyond the Rocks (1922)
  • The Impossible Mrs. Bellew (1922)
  • My American Wife (1922)
  • Prodigal Daughters (1923)
  • Bluebeard's 8th Wife (1923)
  • His Children's Children (1923)
  • The Next Corner (1924)
  • Bluff (1924)
  • The Female (1924)
  • The Mine with the Iron Door (1924)
  • The Re-Creation of Brian Kent (1925)
  • Fascinating Youth (1926)
  • One Minute to Play (1926)
  • Rookies (1927 film) (1927)
  • A Racing Romeo (1927)
  • The Fair Co-Ed (1927)
  • The Latest from Paris (1928)
  • Telling the World (1928)
  • So This Is College (1929)
  • It's a Great Life (1929)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130010367 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Biography for Sam Wood»։ tcm.com։ Վերցված է June 22, 2010 
  4. «Sam Wood Biography- Hal Erickson, All Movie Guide»։ moviefone.com։ Վերցված է June 20, 2010 
  5. Friedrich, Otto, City of Nets, Harper & Row, 1986, pg. 167-168
  6. Friedrich, Otto, City of Nets, Harper & Row, 1986, pg. 168

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]