Դևիդ Ֆրանցոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Ֆրանցոնի
Ծնվել էմարտի 4, 1947(1947-03-04)[1][2] (77 տարեկան)
ԾննդավայրՎերմոնտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎերմոնտի համալսարան
Մասնագիտությունսցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Դևիդ Հարոլդ Ֆրանցոնի (անգլ.՝ David Harold Franzoni, մարտի 4, 1947(1947-03-04)[1][2], Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ և ռեժիսոր։ Առավել հայտնի է որպես «Գլադիատոր» (2000) ֆիլմի սցենարի համահեղինակ և համապրոդյուսեր[3][4], որի համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի լավագույն սցենարի համար և արժանացել նույն մրցանակի լավագույն ֆիլմի համար[4][5][6][7]։ Նրա հեղինակած սցենարով նկարահանված հայտնի ֆիլմերից են նաև «Արթուր թագավոր» (անգլ.՝ King Arthur, 2004)[8][9][10][5][6], «Ամիստադ» (անգլ.՝ «Amistad», 1997)[11] և «Ցատկոտող Ջեք» (անգլ.՝ «Jumpin' Jack Flash», 1986)[12] կինոնկարները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գլադիատոր» ֆիլմի համար Ֆրանցոնիի գրած սցենարը «սուր և սանդալ» ժանրի վերածնունդն էր[13], որում նա ներկայացրել է բնօրինակից խիստ տարբերվող կերպարներ և որպես հիմք ընդունել առկա պատմական և հնագիտական աղբյուրները[14]։ Նա սցենարի վրա սկսել է աշխատել 1970-ական թվականներին՝ հռոմեական գլադիատորների մասին մի գրքի ընթերցումից հետո։

Ֆրանցոնին որոշել է «Ամիստադ» ֆիլմի համար չօգտագործել ֆիլմերի համար ստանդարտ պատմողական ձև և դա բացատրել է հետևյալ կերպ. «Այս տիպի ֆիլմերին բնորոշ հակումն է ունենալ աղքատ, շղթայված սևամորթ մարդ, որը գալիս է սպիտակամորթ տղայի ներկայությամբ, որն ունի բարի հոգի և պայքարում է բարի հավատով, որպեսզի ազատի սևամորթին»[15]։ Հենց Ֆրանցոնին է Սթիվեն Սփիլբերգին համոզել դառնալ ֆիլմի ռեժիսոր[13]։

Ֆրանցոնին պնդում է, որ «Արթուր թագավոր» ֆիլմի սցենարն «ավելի շատ ուղղված է պատմությանը, քան առասպելին»[16], և կրկին հիմնվել է հնագիտական վկայությունների վրա՝ փորձելով կերպարին տալ ավելի իրատեսական մարդկային և քաղաքական մեկնաբանություն[17][18]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Բնօրինակ անվանում Սցենարիստ Պրոդյուսեր Ռեժիսոր(ներ) Նշումներ
1986 Ցատկոտող Ջեք Jumpin' Jack Flash Այո Ոչ Պեննի Մարշալ սցենարի համահեղինակներ՝ Չարլզ Շայեր, Նենսի Մեյերս և Քրիս Թոմփսոն
1992 Քաղաքացի Քոն Citizen Cohn Այո Ոչ Ֆրենկ Փիրսոն հեռուստաֆիլմ
1997 Ամիստադ Amistad Այո Ոչ Սթիվեն Սփիլբերգ
2000 Գլադիատոր Gladiator Այո Այո Ռիդլի Սքոթ սցենարի համահեղինակ Ջոն Լոգանի և Ուիլյամ Նիքոլսոնի հետ
2004 Արթուր թագավոր King Arthur Այո Ոչ Անտուան Ֆուկուա
2018 Սև ու սպիտակ շերտեր։ Յուվենտուսյան պատմություն Black and White Stripes: The Juventus Story Ոչ գործադիր Լա Վիլլա եղբայրներ վավերագրական ֆիլմ
JSA Այո Ոչ ռեժիսորական նորամուտ
Գլադիատոր 2 Gladiator 2 Ոչ Այո Ռիդլի Սքոթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #133472841 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. Ortega Giménez, Alfonso (2013 թ․ դեկտեմբերի 17). «Derecho romano». Cine y derecho en 21 películas (իսպաներեն). Editorial Club Universitario. էջ 191. ISBN 9788415941729.
  4. 4,0 4,1 Marks, Dara (2009 թ․ փետրվարի 23). «Filmography». Inside Story: The Power of the Transformational Arc. A&C Black. էջ 337. ISBN 9781408109427.
  5. 5,0 5,1 Indick, 2004, "Conclusion", էջ 250
  6. 6,0 6,1 Santas, Wilson, G, էջ 230
  7. Scott, Ridley (2005). «Filmography». In Knapp, Laurence F.; Kulas, Andrea F. (eds.). Ridley Scott: Interviews. Univ. Press of Mississippi. էջ 27. ISBN 9781578067268.
  8. Santas, Wilson, K, էջ 309
  9. Shaheen, Kareem (2016 թ․ հունիսի 6). «Rumi film will challenge Muslim stereotypes, says Gladiator writer». The Guardian. Istanbul. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Indick, 2004, "Part Four", էջ 145
  11. Godawa, 2011, Christianity, էջ 202
  12. Sun, Rebecca (2014 թ․ հունիսի 16). «Oscar-winning Producer David Franzoni Signs With Paradigm». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. 13,0 13,1 Alberich, Enric (2009). Películas clave del cine histórico (իսպաներեն). Ediciones Robinbook. էջ 188. ISBN 9788496924741.
  14. Caparrós Lera, José María; José Martín, Jerónimo (2001). «Gladiator de Ridley Scott». El cine de fin de milenio (1999-2000) (իսպաներեն). Ediciones Rialp. էջ 128. ISBN 9788432133442.(չաշխատող հղում)
  15. Hixson, Walter L. (2003). «Steven Spielberg American Dream». The American Experience in World War II: The United States and the road to war in Europe. Taylor & Francis. էջ 253. ISBN 9780415940290.
  16. Soriano, John. «WGA.org's Exclusive Interview with David Franzoni» (PDF). WGAW. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  17. Godawa, 2011, Story Telling in the Movies, էջ 76
  18. Matthews, John (2004). «An interview with David Franzoni». Arthuriana. 14 (3): 116.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]