Քերի-Հիրոյուկի Տագավա
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Քերի-Հիրոյուկի Տագավա ճապ.՝ 田川洋行 | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 27, 1950 (75 տարեկան) |
| Ծննդավայր | |
| Մահացել է | դեկտեմբերի 4, 2025[1] (75 տարեկան) |
| Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ճապոներեն և անգլերեն |
| Կրոն | ուղղափառություն |
| Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Duarte High School? |
| Երկեր | Մահացու պայքար |
| Մասնագիտություն | դերասան, պրոդյուսեր, մարտարվեստի վարպետ |
| Աշխատանք | 1986-այժմ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Քերի-Հիրոյուկի Տագավա (անգլ.` Cary-Hiroyuki Tagawa, ճապ.` 田川 洋行, սեպտեմբերի 27, 1950[3], Higashi-Azabu, Մինատո, Տոկիո, Ճապոնիա - դեկտեմբերի 4, 2025[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ճապոնա-ամերիկացի կինոդերասան, ֆիլմերի պրոդյուսեր և արևելյան մարտարվեստների վարպետ։ Հայտնի է 80-ականների ավարտին և 90-ականներին ամերիկյան բազմաթիվ ֆիլմերում բացասական դերեր կերտելու համար։ Տագավայի մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերն են «Մահացու պայքարը» (համանուն համակարգչային խաղի առաջին էկրանավորումը, մարմնավորել է Շանգ Թսունգին), «Գեյշայի օրագրերը», «Հաչիկո` մի շան պատմություն»։ Բացի այդ՝ հանդես է եկել մի շարք վարկանիշային հեռուստասերիալներում, մասնավորապես՝ «Նեշ Բրիդջես», «Մայամիի ոստիկանություն», «Հերոսներ», «Աստղային ճանապարհ` հաջորդ սերունդ», «Մալիբուի փրկարարները» և այլն։
Հայտնի է ինչպես մի շարք թանկարժեք հոլիվուդյան կինոնկարներում, այնպես էլ ցածր բյուջետային՝ Բ կարգի ֆիլմերում հանդես գալու համար։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի-Հիրոյուկի Տագավա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 1 2 3 4 Tapp T. Cary-Hiroyuki Tagawa Dies: ‘Mortal Kombat, ‘Last Emperor’ & ‘Man In The High Castle’ Actor Was 75 // Deadline Hollywood — 2025.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ SNAC — 2010.
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2025 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Ճապոնացի դերասաններ
- Պրոդյուսերներ