Մահացու պայքար ֆիլմը ստեղծվել է 1995 թվին համանուն խաղի մոտիվներով; Մահացու պայքարի սյուժետը; 10000 տարի առաջ արտաքին աշխարհի և մեր աշխարհի միջև տեղի ունեցած մահացու պայքարը ավարտվում է երկրային զինվորների պարտությամբ։ Պայքարը թևակոխում է մեր օրեր։ Կայսր Շաո կաննի կախարդ Շենգ Տսունգը մեր աշխարհում կռվի մեջ է ներքաշում երկրացիներ կինոդերասան Ջոնի Քեդժին, Լյու Կենգին և Լեյտենանտ Սոնյա Բլեյդին։ Երկրային մարտիկներին ուղորդող է դառնում Լորդ Ռեյդենը, որը մեր հերոսներին հորդորում է որ պետք է կռվեն հանուն երկրի ազատության, հակառակ դեպքում Երկիրը զավթվելու է կայսր Շաո կաննի կողմից։ Կախարդ Շենգ Տսունգը սկզբից հանդես է գալիս որպես Մահացու գոտեմարտի մրցավար, սակայն նա ամեն ինչ անում է երկրային զինվորներին վերացնելու համար; Որպես օգնականեր նա կանչում է Լին Կուելի կլանի ուժեղագույն նինդզիաին, սառույց արտաշնչող Սաբ Զիրոյին և դեղին ուրվական նինդզիային Սկարպիոնին; Այսպես սկսվում են մահացու պայքարի մրցումները երկրային մարտիկների և արտաքին աշխարհի մարտիկների միջև; Սկզբում Լյու Կենգը ջարդում է մի մարտիկի, որը մեծ համբավ ուներ մրցումներին; Մեծ հաջողություն էր Սոնիայի կողմից ավազակ Կանոին վերացնելը;Ջոնի Կեդժը կռվում է կատաղի Սկարպիոնի հետ, որը ավարտվում է Ջոնիի հաղթանակով; Այնուհետև Լյու Կենգը կռվում է Սաբ Զիրոյի հետ և վերջնականապես սպանում նրան; Մրցումներում Լյու Կենգր ծանոթանում է Շաո կաննի խորթ աղջկա, Կիտանայի հետ (Կիտանայի ծնողներին սպանել էր կայսր Շաո կաննը), որը օգտակար խորհուրդներ է տալիս Լյու Կենգին; Մրցումներում նենգ Շենգ Տսունգը ներառում է չորս ձեռք ունեցող Շոկան Գոռոյին, որը սպանում է սենսեյ Արտ Լինին; Հաջորդ գոտեմարտին կռվում էն Ջոնին և Գոռոն;Ջոնիին հաջողվում է Գոռոյին վերջնական հարվածով գցել անդունդը; Շենգ Տսունգը տեսնելով, որ երկրային զինվորներին չի կարող կոտրել դիմում է խորամանկության և առևանգում է Սոնիաին; Ռեյդենի և Կիտանայի օգնությամբ Լյու Կենգը և Ջոնին գնում են Շենգ Տսունգի հետքերով;Ճանապարհին Լյուն կռվում է կիսամողես-կիսամարդ Ռեպտիլիոի հետ; Պայքարը բնականաբար ավարտվում է Լյու Կենգի հաղթանակով; Քրմերի համազգեստ հագնելով Լյուն, Ջոնին և Կիտանան մտնում են Շենգ Տսունգի ամրոց; Լյու Կենգը մահացու կռիվ է հայտարարում Շենգ Տսուինգին; Չնայած Շենգ Տսունգի Կախարդական հնարքներին և խաբեբայություններին՛ Լյու Կենգը վերջնական հարվածով նրան գցում է իր իսկ պատրաստած սրերի վրա; Շենգ Տսունգի կործանումից հետո նրա միջից դուրս են գալիս այն մարդկանց հոգիները, որոնց վերջինս սպանել էր; Լյուն տեսնում է իր եղբոր հոգին և ուրախանում; Այնուհետև մեր հերոսները միացնում են իրենց ձեռքերը իրար և վերադառնում մեր աշխարհ, որտեղ նրանց դիմավորում է Ռեյդենը; Այսպես ավարտվում է մահացու պայքար ֆիլմի առաջին սերիան;