Քեյթ Կուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյթ Կուկ
Ծնվել էսեպտեմբերի 17, 1959(1959-09-17) (60 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, կասկադյոր և karateka
Ամուսին(ներ)Սյուզեն Կուկ
Երեխա(ներ)Ջեք Կուկ
keithcookestudio.com

Քեյթ Հիրաբայաշի Կուկ (սեպտեմբերի 17, 1959(1959-09-17), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ, հայտնի է նաև որպես Քեյթ Հ. Կուկ), ամերիկացի մարտարվեստի վարպետ, դերասան, երբեմն նկարահանվել է նաև կասկադյորի դերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ամերիկյան Սիետլա քաղաքում: Տիրապետել է բազում մարտարվեստների, այդ թվում՝ կարատե, ուշու, թեկվոնդո:

Ուշույով սկսել է զբաղվել 1973 թվականից սկսած, վարպետ Ռոջեր Տունգի մոտ։ 1980-ին տեղափոխվում է Չինաստան, որտեղ Նանկին քաղաքում շարունակում է ուսումը վարպետ Ջին Բայոի մոտ։ Այնտեղ նա մարզվել է օրը հինգ ժամ և արդեն 1983 թվականին մասնակցել մրցույթների: Միանգամից գրավում է երկրորդ տեղը Սառը զենքի և ուշուի մարտարվեստում` առաջին հորիզոնականում թողնելով Ջորջ Չունգին։ Հաջորդ տարի նա արդեն գրավում է առաջին տեղը, իսկ 1985 թվականից սկսած շատերին հայտնի է դառնում իբրև մարտարվեստի վարպետ։

Ավելի ուշ Կուկը դառնում է հայտնի թիմերի անդամ՝ Բուդվայզերի ազգային և Միջազգային Ատլանտյան կարատեի թիմերում։ Դրա հետ զուգընթաց նրան վստահվում է նաև դասավանդել միջազգային դասի մարզիկներին։ Կուկը տասնհինգ տարեկանից բարձր հասակում մասնակցել է մրցույթների և արժանացել բազում կոչումների, որոնց թվում է ազգային վեցակի չեմպիոնի կոչումը, աշխարհի հնգակի և մրցությում եռակի մասնակցի կոչմուներին։ 1985 թվականին նա նվաճում է փառավոր սև գոտի (անգլ.՝ Black Belt Hall of Fame)։

1994 թվականից սկսած նրան է պատկանում Բրենդվուդ ստուդիան, որտեղ զբաղվում է սրտի վերականգնողական ծրագրերով և սովորոցնում երեխաներին կարատե։ Կուկի մայրը եղել է շոտլանդական ծագմամբ ամերիկուհի, իսկ հայրը՝ ճապոնական ծագմամբ ամերիկացի։ Նա իր կնոջ՝ Սյուզենի հետ, ով եղել է գրող և նկարիչ, ունեցել է որդի՝ Ջեք անունով։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ China O'Brien Դակոտա
1991 ֆ China O'Brien II Դակոտա
1991 ֆ Քիք-բռնցքամարտի արքա The King of the Kickboxers Պրանգ
1991 ֆ Born to Ride
1995 ֆ Մահացու պայքար Mortal Kombat Ռեպթիլիա
1995 ֆ Մարդն ընդդեմ կիբօրգի Heatseeker գլխավոր հերոս
1997 ֆ Նինձյան Բևեռլի-Հիլզից Beverly Hills Ninja Նոբու
1997 ֆ Մահացու պայքար 2: Բնաջնջում Mortal Kombat: Annihilation Սաբ-Զիրո / հնարքներ
2003 ֆ Ազգային անվտանգություն National Security Անգ
2004 ֆ Red Trousers Քերմուրան (Անունը նշվել է որպես Կուկ Քեյթ Հիրաբայաշի)

Հետաքրքիր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987 WAKO: Սառը զենքի մարտում աշխարհի չեմպիոն
  • 1985 Black Belt Magazine: Տարվա մրցույթի մասնակից

Մարտարվեստի ձեռքբերումները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]